ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանին դավաճանելու և Թուրքիային ու Ադրբեջանին հզորացնելու լավրովյան քաղաքականությունը Ռուսաստանին արդեն իսկ ուժգին հարվածներ է հասցրել. Այվազյան 02/03/2023 11:59 | Մեկնաբանություն
Փաստորեն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ամեն ինչ անում է Ադրբեջանին և Թուրքիային սիրաշահելու համար՝ բացարձակապես չմտածելով, որ Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ սասանված վստահությունը կարող է վերջնականապես փլուզվել։ Ֆեյսբուքյան գրառմամբ նման դիտարկում է արել ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։
«Այսօրվա իր հարցազրույցում Լավրովը, համառոտաբար անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին ու հայ-ադրբեջանական հակամարտությանը, արեց մի շարք պնդումներ, որոնք սկզբից մինչև վերջ ադրբեջանամետ-թուրքամետ էին, ըստ այդմ՝ սխալ ու սուտ և՛ պատմական, և՛ միջազգային իրավաքաղաքական, և՛ դիվանագիտական տեսակետներից։ Ըստ Լավրովի, հակամարտության էությունն այն է եղել, որ Հայաստանը «երկար-երկար տարիներ բռնազավթել էր [Լեռնային Ղարաբաղի շուրջն ընկած] Ադրբեջանի յոթ շրջանները» ու չէր ցանկանում դրանք վերադարձնել։ Խեղճ Ադրբեջանն էլ, «երբ արդեն հուսահատվեց հարցի քաղաքական լուծման մեջ... վերադարձրեց այն հողերը, որոնք իրեն են պատկանում»։ Տիպիկ ադրբեջանաթուրքական տեսակետ։ Այսինքն՝ ըստ Լավրովի, հակամարտության նախաձեռնողն ու մեղավորը Հայաստանն է, որը, պարզվում է, «երկար-երկար տարիներ» զավթիչ պետություն է եղել։ Լավրովի արատավոր տրամաբանությանը եթե հետևենք, ապա կստացվի, որ 1997 թ. ՌԴ-ն մի զավթիչ (օկուպանտ) պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ կնքել է «բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» մեծ պայմանագիր։
Ավելին, այդ «զավթիչ» հայկական պետության հետ ՌԴ-ն մինչ այդ ու հետագայում ևս կնքել է տասնյակ ռազմական, տնտեսական ու քաղաքական պայմանագրեր ու համաձայնագրեր։ Բայց դրա հետ մեկտեղ ՌԴ-ն սպասել է, թե երբ է Ադրբեջանը վերջապես տիրանալու իր դաշնակցի կողմից «բռնագրավված» տարածքին։ Ա՜յ քեզ Լավրով, ա՜յ քեզ «մեծ դիվանագետ», ա՜յ քեզ «հայազգի գործիչ», ա՜յ քեզ Քալանթարյան (ինչպես անվանում են նրան որոշ ռուս ընդդիմադիր մեկնաբաններ, օրինակ, Գիրկին-Ստրելկովը)...
Իհարկե, Լավրովը մոռանում է նշել, որ պատերազմը և՛ 1991-ին, և՛ 2016-ին, և՛ 2020-ին սկսել է Ադրբեջանը։ Մոռանում է Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում իրականացված հայկական ջարդերը։ Մոռանում է 1991-1992 թթ. Ստեփանակերտի հրետակոծումներն ու ռմբակոծումները (մինչև 1992 թ. մայիսի 8-ին Շուշիի ազատագրումը) ։ Նա տեղյակ չէ «երկար-երկար տարիներ» Ադրբեջանում պետականորեն տարվող հայատյաց ռասիստական քաղաքականության մասին։ Նա չի հիշում, որ Ադրբեջանն է, որ բանակցություններում միշտ որդեգրել է անզիջում դիրքորոշում ու որևէ փոխզիջման չի համաձայնվել։ Իհարկե, Լավրովը տեղյակ չէ նաև, որ 1991 թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի խորհրդարանը հատուկ օրենք է ընդունել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին։ Էլ չեմ խոսում Արցախի հայության՝ Հայաստանին միանալու որոշումների կամ անկախ պետություն կազմավորելու հանրաքվեների մասին։
Լավրովը զլանում է մեկ բառ անգամ ասել հե՛նց այս պահին՝ արդեն 53 օր (!!) շարունակ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանական լայնածավալ գործողության՝ Արցախի պաշարման մասին։ Նրան չի հուզում Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքի՝ այդ անմարդկային պաշարման դեմ որևէ միջոց չձեռնարկելը (ի խախտումն 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի)։
Կարճ ասած՝ Ս. Լավրովին կարելի է շնորհել Հայաստանում հակառուսական քարոզչության «առաջամարտիկի» կոչումը։ Բայց Հայաստանին դավաճանելու և Թուրքիային ու Ադրբեջանին հզորացնելու լավրովյան քաղաքականությունը Ռուսաստանին արդեն իսկ ուժգին հարվածներ է հասցրել ինչպես Կենտրոնական Ասիայում, այնպես էլ ռուսաստանյան Հյուսիսային Կովկասում, Թաթարստանում, Յակուտիայում, Բաշկիրիայում և այլուր։ Այս ամենը Ռուսաստանում դեռ տալու է իր դառը «պանթուրքական» պտուղները։ Ուստի հետագայում պատմաբանները Լավրովին անվանելու են նաև «պանթուրքիզմի մեծ բարեկամ ու աջակից»... Նախապես շնորհավորում եմ։ Հ.գ. Այսքանն ասելով հանդերձ՝ ցանկանում եմ միաժամանակ ընդգծել, որ Արևմուտքն ու արևմտյան գործիչները Լավրովից բոլորովին ավելի լավը չեն։
Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ նույն բարյացակամ քաղաքականությունն էլ նրանք են վարում (տեսակ-տեսակ դատարկ, անատամ հայտարարություններն անլուրջ են, մեր աչքերին թոզ փչելու համար են ընդամենը)։ Հետևաբար, խելքներս գլուխներս պետք է հավաքենք ու արագորեն համընդհանուր ինքնապաշտպանություն կազմակերպենք, եթե ուզում ենք այս հողում ապրել։ Թեև շատ ենք ուշացել, բայց դա է փրկության միակ ուղին, ոչ թե Լավրովը, Մակրոնն ու Բլինկենը»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից