ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լավրովն այդտեղ սխալվում է․ Ալմաթայի պայմանագրին Հայաստանը միացել էր հատուկ կարծիքով՝ ամրագրելով, որ Արցախը չի ճանաչում Ադրբեջանի տարածք․ Ստեփան Դանիելյան 02/03/2023 14:47 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի բոլոր իշխանությունները բանակցությունների սեղանի շուրջ ընդունել էին, որ Արցախին հարակից յոթ շրջանները պետք է վերադարձվեն, ուղղակի պայման կար, որ դրանք պետք է տրվեին Ադրբեջանին Արցախի կարգավիճակը ճանաչելու դիմաց։ Այդ առումով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայկական քաղաքականությանը հակասող հայտարարություն չի արել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը։
«Այստեղ խնդիրը յոթ շրջանները վերադարձնելու պայմանին է վերաբերում, որի մասին Լավրովը չի խոսել։ Իսկ Լավրովի հնչեցրած այն պնդումը, թե, իբր, Ալմաթայի պայմանագրով Հայաստանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս, սխալ է։ Այդտեղ Լավրով ասածը հակասում է իրականությանը։ Երբ Խորհրդարանը վավերացնում էր այդ պայմանագիրը, Հայաստանը հատուկ կարծիքով է հանդես եկել, որում ամրագրված էր, որ չի ճանաչում Արցախն Ադրբեջանի մաս»,-ասաց քաղաքագետն ու հռետորական հարց տվեց՝ իսկ ինչո՞ւ Հայաստանի ներկա իշխանությունը չի բարձրաձայնում, որ ՀՀ-ն այդ պայմանագրին հատուկ կարծիքով է միացել։
Լավրովի՝ Արցախի հետ կապված իրավիճակն աղճատված ներկայացնելու փորձը, ըստ Դանիելյանի, ինքնարդարացման նպատակ ունի։
«Շեշտադրումն անելով յոթ շրջանների վրա, իմ կարծիքով, Լավրովը փորձում է արդարացնել ՌԴ-ին։ Չէ՞ որ ՀՀ-ն մեղադրում է Ռուսաստանին՝ որպես դաշնակից երկիր, որը պատերազմի ընթացքում էլ, դրանից հետո էլ, երբ արդեն ՀՀ սուվերեն տարածք էր ներխուժել Ադրբեջանը, չօգնեց իրեն։ Մյուս կողմից, անգամ ՀՀ իշխանությունը չի խոսում այն մասին, որ Արցախից տարածքներ է օկուպացրել Ադրբեջանը, ԱԺ-ում վարչապետը հայտարարում է, թե ինքը տեր է 29,8 հազար քառ․ կմ-ին ու Արցախը համարում Ադրբեջանի տարածք։ Էլ ինչո՞ւ ենք նեղանում դրսի խաղացողներից»,-ասում է վերլուծաբանը։
Արցախի հարցում Հայաստանի որդեգրած սխալ քաղաքականության հիմքը, Դանիելյանի համոզմամբ, 1994-ից է դրվել, երբ չի ճանաչվել Արցախի անկախությունը։
«Հայաստանն Արցախի անկախությունը պետք է ճանաչեր 1994թ․ զինադադարից առաջ դեռևս, ինչպես Ռուսաստանն է ճանաչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Դա չի արվել, և այն ժամանակվա իշխանությունների մեծագույն սխալն էր դա»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ ճիշտ դիվանագիտություն վարելու ու բանակն արդիականացնելու դեպքում նաև վիճահարույց դարձած յոթ շրջանները կարելի կլիներ պահել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/29/2024 08:23 Հայկ Սարգսյանի եղբորը կանչել են ՔԿ ու հարցաքննել. ի՞նչ վարույթի շրջանակում. «Ժողովուրդ»
- 10/29/2024 08:21 Գյումրու ճակատագրին ուրիշներն էլ կարժանանան․ «Հրապարակ»
- 10/29/2024 08:18 Հարկերի մասին սեմինարի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մոռացավ հիշել Ալեն Սիմոնյանին. «Ժողովուրդ»
- 10/29/2024 08:16 Իսկ ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանին չեք պահանջում ․ Ալիեւը Փաշինյանին․«Հրապարակ»
- 10/29/2024 08:12 ՔՊ-ն հասավ իր բաղձալի նպատակին. ով կլինի Գյումրու նոր քաղաքապետը. «Ժողովուրդ»
- 10/29/2024 08:10 Առաջիկայում ուրիշ խնդիրներ են առաջանալու․ «Հրապարակ»
- 10/29/2024 08:03 Մի նախարարը մյուսից տեղյակ չէ․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 10/29/2024 16:08 Նիկոլական ռեժիմը փորձում է ընտրական օրենսգիրքը փոխել այնպես, որ ցանկացած ընտրությունների արդյունքներն իմանալուց հետո կարողանան այդ ընտրությունները չեղարկել. Վրթանեսյան
- 10/29/2024 15:14 Նիկոլ Փաշինյանի աչքների մեջ նայելով էի ասում, որ ինքը չպետք է մնա վարչապետի պաշտոնում, քանի որ պարտված ղեկավար է. «Իմ քայլի» նախկին պատգամավոր
- 10/29/2024 12:01 Հայաստանի քաղաքական դաշտն հիմնականում բաղկացած է կերակուրին եւ սեքսին առաջնահերթություն տվողներից. քաղաքագետ
- 10/28/2024 14:56 Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները, որոնք նաև դրսևորվել են նախորդ շաբաթ ընդդեմ Իրանի. ԱԳՆ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/29/2024 19:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Դավիթ Բեկի փողոցում բախվել են ավազով բարձված «ԶԻԼ»-ը, «Mercedes Vito»-ն, «BMW»-ն, «Opel»-ն ու «Kia»-ն. «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր
- 10/29/2024 18:48 Հրդեհ Արարատյան փողոցում. կա տուժած
- 10/29/2024 10:55 Վանաձորի դպրոցներից մեկում աշխատակիցը վայր է ընկել սեղանից և ողերի կոտրվածքներով տեղափոխվել հիվանդանոց. shamshyan.com
- 10/28/2024 23:42 66-ամյա տղամարդը հայտնել է, որ ռուսական համարանիշներով «Նիվա»-ի վարորդը կրակել է իր անասունների և իր ուղղությամբ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/28/2024 15:13 «Միսս Տիեզերք 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը
- 10/26/2024 17:20 Սամվել Ալեքսանյանը պապիկ է դարձել. ծնվել է Ալեքսանյանի որդու դուստրը
- 10/25/2024 23:41 Ռուս կինը ծեծել եւ դանակահարել է հաշմանդամ մորը
- 10/25/2024 23:08 Հայտնաբերվել է խումարի ախտանիշները մեղմելու մատչելի միջոց
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ
- 10/28/2024 13:56 Մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը
- 10/26/2024 15:33 Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել. արդյո՞ք դա կազդի Երկրի վրա
- 10/25/2024 18:11 Պտուղը ողջ է մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ վերջինս ցած է ընկել 14-րդ հարկից