ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մալաթիա տոնավաճառ»-ի փակվելու հետևանքով մանրածախ առևտուրն էլ ավելի կմոնոպոլացվի. տնտեսագետ Սուրեն Պարսյան 02/01/2023 13:41 | Վերլուծություններ
ՀՀ կառավարությունն որոշել է փակել «Մալաթիա տոնավաճառ»-ը հակահրդեհային անվտանգության պայմանները չբավարարելու պատճառաբանությամբ, ինչի հետևանքով իրենց տնտեսական գործունեությունն են դադարեցնելու մոտ 600 տնտեսվարողներ՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ։ Այս մասին իր վերլուծության մեջ գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը.
«Մի կողմ թողնելով այդ մարդկանց քաղաքական ընտրության հանգամանքը՝ խնդիրն առաջին հերթին պետք է դիտարկել սոցիալ-տնտեսական տեսանկյունից։ Փոքր և միջին բիզնեսը ոչ միայն նպաստում է երկրի տնտեսության ճկունությանը, այլ նաև հանդիսանում է միջին խավ ձևավորման հիմնական մեխանիզմներից մեկը։ Նախկին և գործող իշխանությունների կողմից իրականացվող անհեռատես և ծայրահեղ ազատական քաղաքականության արդյունքում՝ Հայաստանի տնտեսությունը գերմոնոպոլացվում է։ Օրինակ՝ եթե 2000 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին մանրածախ առևտրի 29.6 տոկոսն էր բաժին ընկնում սպառողական ապրանքների շուկաներին(այդ թվում՝ Մալաթիա տոնավաճառին), ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածում շուկաների մասնաբաժինը կազմում է 4 տոկոս, այսինքն՝ տոնավաճառների առևտրաշրջանառության մասնաբաժինը 7,5 անգամ նվազել է։ Անշուտ, այս անկման պատճառների մեկն էլ՝ այդ շուկաների անարդյունավետ, ագահ և բիրտ կառավարումն էր։
Միաժամանակ հարկ է ընդգծել, որ եթե նախկինում մոնոպոլիաներ կային միայն այս կամ այն ապրանքի ներկրման դեպքում, ապա ներկայում խոշոր սուպերմարկետներում և մոլերում է կենտրոնացել մանրածախ առևտրի 2/3-ը։ Հետևաբար, «Մալաթիա տոնավաճառ»-ի փակվելու հետևանքով մանրածախ առևտուրն էլ ավելի կմոնոպոլացվի, որից տուժելու են նաև սպառողներն և արտադրողները, քանի որ խոշոր սուպերմարկետներն և մոլերը, օգտվելով իրենց շուկայական իշխանությունից, բարձր գներ և կամայական պայմաններ են պարտադրելու բոլորին։
Ուշագրավ է, որ 2022 թվականի երկնիշ տնտեսական աճի պայմաններում շատ համեստ աճ է գրանցել մանրածախ առևտուրը՝ ընդամենը 2,4 տոկոս, սակայն այդ փոքր աճը նույնիսկ անհամաչափ է բաշխվել մանրածախ առևտրի ոլորտում։ Մասնավորապես՝ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին խանութների(հիմնականում խոշոր սուպերմարկետների) մանրածախ առևտրաշրջանառությունն ավելացել է 3,9 տոկոսով, իսկ սպառողական ապրանքների շուկաների առևտրաշրջանառությունը նվազել է 13,7 տոկոսով, գյուղմթերքի շուկաները՝ -8,6 տոկոս, կրպակները՝ -9,2 տոկոս։
Ակնհայտ է, որ Հայաստանում վարվող ծայրահեղ ազատական տնտեսական քաղաքականության հետևանքով սպառողական ապրանքների և գյուղմթերքի շուկաները ուշ թե շուտ փակվելու են, սակայն գործող իշխանությունները, հերթական անգամ տուրք տալով իրենց հախուռն և պոպոլիստական գործելաոճին, որոշել են կացնային հարվածով վերացնել տոնավաճառները․ սա անհեռատես և անընդունելի մոտեցում է։ Հայաստանում նման պայմաններով գործող բազմաթիվ սպառողական շուկաներ կան, դրա վառ օրինակ՝ մի շարք գետնանցումներում գործող շուկաներն են, կառավարության նման խտրակ մոտեցումը կարող է բացատրվել միայն այլ շարժառիթներով։ Անշուշտ, այս իրավիճակից կփորձեն օգտվել գործող իշխանությունների հետ սերտաճած օլիգարխները, որոնք կշտապեն արտոնյալ պայմաններով իրենց մոլերում տեղավորել «Մալաթիա տոնավաճառի» վաճառականներին։
Իրավիճակը ճիշտ հանգուցալուծելու նպատակով՝ կառավարությունը և «Մալաթիա տոնավաճառի» ղեկավարությունը պարտավոր են մշակել հակահրդեհային խելամիտ միջոցառումների նոր ժամանակացույց, մինչև հակահրդեհային նոր միջոցառումների իրականացման ավարտը, անվտանգության նկատառումների ելնելով, տոնավաճառում կարել է նշանակել հրշեջների և տոնավաճառի աշխատակիցների լրացուցիչ վերահսկողություն և հերթապահություն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ