ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդը մտածում է՝ 15 օր էս բքին, սարի վրա մնալու փոխարեն՝ ավելի լավ է՝ գնամ, քննություն հանձնեմ, դառնամ պարեկ. Մահապարտ-ազատամարտիկ 02/01/2023 19:09 | ԼՐԱՀՈՍ
Բանակն այսօր դարձել է փող աշխատելու տեղ, 100-ավոր պայմանագրային զինծառայողներ չեն մտածում զինվորական մտածելակերպով: Նրանք գնում են գործի, ոչ թե ծառայության: Փորձեք 1000 դրամով նվազեցնել նրանց աշխատավարձը՝ կտեսնեք, թե որքան մարդ միանգամից դիմում կգրի, դուրս կգա ծառայությունից: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց մահապարտ ազատամարտիկ, արցախյան երեք պատերազմի մասնակից Եփրեմ Մարգարյանը:
«Այսօր բոլորը թաթախված են հին մտածելակերպի մեջ՝ շահ չեղավ՝ ոչինչ չեն անի: Թող աշխատավարձի բարձրացում լինի, տեսեք՝ ինչպես են բոլորը կտրուկ մտնում ծառայության, հենց ասեն՝ աշխատավարձն իջեցնում են, տեսեք՝ ինչքան են պակասում, որովհետև մարդիկ ծառայությունը չեն տարբերում գործից»,- նշեց ազատամարտիկը:
Մարգարյանը հիշում է՝ մինչև 44-օրյա պատերազմը թեկուզ ԶՈՒ-ում ամենուր տարածված էր կաշառակերությունը, բայց մենք հաղթողի կարգավիճակում էինք և թուրքը չէր համարձակվում սադրանքի դիմել, որովհետև հայ զինվորին լիարժեք տրված էր պատասխան տալու իրավունքը, հիմա զինծառայողների մարտունակության գործակիցը նվազել է. թշնամին կրակում է հայկական դիրքերի ու հայ զինծառայողների վրա, կան մարդիկ, որ ասում են՝ եկեք չպատասխանենք, որ չկրակեն:
Նրա խոսքով՝ ՀՀ ԶՈՒ-ն այսօր համալրման կարիք ունի ու արժանապատիվ սպայի աշխատավարձը վերանայելու փոխարեն՝ պետության ղեկին նստած այրերը ոստիկանների ու մյուս ուժային կառույցների աշխատավարձերն են ավելացնում, պարգևավճարներ շռայլում: Թերևս դա է պատճառը, որ մարդիկ ընտրում են հեշտությամբ մեծ գումար վաստակելու ճանապարհն ու շատ դեպքերում հրաժարվում պայմանագրային ծառայությունից:
«Կաբինետային աշխատողը չի կարող սահմանապահից շատ գումար ստանալ, բայց այսօր հակառակն է, դրա համար էլ այնքան բաց տեղեր կան, բանակում մարդկային ռեսուրսի կարիք կա: Մարդը մտածում է՝ 15 օր էս բքին, սարի վրա մնալու փոխարեն՝ ավելի լավ է՝ գնամ, քննություն հանձնեմ, դառնամ պարեկ: Չեմ հասկանում՝ հիմա պետությունը դեպի ոստիկանապետությո՞ւն է գնում, թե՞ ուզում է արդիականացված, գրագետ ԶՈՒ ունենալ: Վերջիվերջո, ոստիկանությունը պետության անվտանգության երաշխավորը չէ, չէ՞. »,- ընդգծում է Մարգարյանը:
Ազատամարտիկը հորդորում է հարմարավետ մեքենաների մեջ, 3 օրը մեկ անգամ, ծառայություն իրականացնող պարեկներին ու բարձր աշխատավարձ ստացող ոստիկանության աշխատակիցներին պարբերաբար ուղարկել սահման: Չէ՞ որ ոստիկանությունը և բոլոր ուժայինները պատերազմի ժամանակ հանդիսանում են ռեզերվային ուժեր և պարտավոր են կռիվ տալ, բայց ոստիկանն այսօր ոչ թե մարտունակ լինելու, այլ «մարդ բռնելու» կամ «տուգանք գրելու» պատրաստվածություն է անցնում:
Մարգարյանի կարծիքով՝ հայկական Զինված ուժերի պատրաստավածության, մարտունակության բարձրացման բանալին «վերևներ»-ում է, որտեղ, սակայն, քիչ չեն նույնիսկ «մեծ աստղեր»-ով խաբեբաները, որոնք գրավոր հաշվետվություններում շատ անգամ կարող են խաբել երկրի ղեկավարին կամ նրանց, ովքեր պարտավոր են ճիշտ զեկույցներ ներկայացնել: Բացի այդ՝ շատ կարևոր է հասարակությանը և ԶՈՒ-ին սովորեցնել պետականամետ դիրքորոշում ունենալ, հարգել սեփական երկրի դրոշն ու գերբը համազգեստին կրող ուժայիններին և սպայական կազմին: Դա նաև «դիսցիպլինայի» բացակայության հետևանք է:
«Իշխանությունների թերությունները փոխանցվում են նաև շարքային քաղաքացուն, մտածելակերպ է ձևավորում՝ եթե վերևում այսպես են անում, ես էլ պետք է այդպես անեմ, դիսցիպլինան ամեն տեղ է պետք, որովհետև դիսցիպլինայով ծառայելը, դիսցիպլինայով աշխատելը և դրա հետ մեկտեղ տվյալ օղակից պահանջատեր լինելը պետական մակարդակով կբերի արդյունքի, բայց ամենուր բարձիթողի վիճակ է»,- եզրափակեց մահապարտ ազատամարտիկը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ