ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իսրայելական հեռուստատեսությունը գարշելի ադրբեջանական քարոզչություն է տարածում Հայաստանի և Իրանի դեմ. Հարութ Սասունյան 02/01/2023 11:47 | Վերլուծություններ
Հունվարի 27-ին իսրայելական i24NEWS միջազգային հեռուստաընկերությունը հեռարձակեց կես ժամանոց կեղծիքներով լի մի հաղորդում՝ Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները փառաբանելու և Հայաստանին, Իրանին ու Ռուսաստանին անարգելու համար: Այս սկանդալային հաղորդումը ոչ մի կապ չուներ լրագրության հետ, և ամեն ինչ առնչվում էր Ադրբեջանի տխրահռչակ «խավիարային դիվանագիտության» հետ։
Ահա հատվածներ հեռուստահաղորդումից, որը ես սղագրել եմ: Իմ մեկնաբանությունները ներկայացված են փակագծերում.
Հաղորդավարը՝ իսրայելցի լրագրող Հենրիկե Ցումերմանը, ասաց. «Ադրբեջանն ունի խնդրահարույց հարևաններ, հատկապես Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը հյուսիսում և Այաթոլլա Ալի Խամենեիի Իրանը հարավում: Այդուհանդերձ, նրա գլխավոր պատմական թշնամին մեկ այլ հարևան է՝ Հայաստանը, քրիստոնյա մեծամասնություն ունեցող մի երկիր, որը բախվել է Ադրբեջանի հետ երկու խոշոր պատերազմներում՝ պատճառելով հազարավոր զոհեր: 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում Ռուսաստանի աջակցությամբ [առաջին սուտը] Հայաստանին հաջողվեց սահմանային գոտում գրավել 10 հազար քառակուսի կիլոմետր` Լիբանանի տարածքի չափ։ Պաշտոնական նպատակը բուֆերային գոտի ստեղծելն էր։ Ադրբեջանի համար 2020 թվականը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթանակի տարի էր։ Նախագահ Իլհամ Ալիևի բանակը վերանվաճեց հայերի կողմից գրավված բոլոր տարածքները [երկրորդ սուտը], սակայն պարզվեց, որ տասնյակ գյուղեր և փոքր քաղաքներ ամբողջությամբ ավերված են և ականապատված [երրորդ սուտը]։ Այդպես էր Խոդաֆարինի շրջանում՝ Իրանի սահմանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ Արաքս գետի ափին։ Այս համատեքստում, Իրանը աջակցեց Հայաստանին [չորրորդ սուտը], իսկ Իսրայելը՝ Ադրբեջանին»։
Լրագրողը հարցազրույց ունեցավ Ադրբեջանի կրոնական հարցերի նախարար Մուբարաք Քուրբանլիի հետ, որն ասաց. «Հայաստանը գրավել է մեր հողերը [հինգերորդ սուտը]։ Անցյալ պատերազմում նրանց հաղթելու համար մեր բանակից հսկայական հերոսական ջանքեր պահանջվեցին։ Ադրբեջանական ժողովուրդը գիտի, որ այս պատերազմի ժամանակ Իրանը եղել է Հայաստանի կողքին [վեցերորդ սուտը]։ Այսպիսով, դուք կարող եք հասկանալ այս տհաճ զգացմունքները ոչ թե ժողովրդի, այլ իրանական վարչակարգի նկատմամբ... Իրանը նախատում է Իսրայելին, կարծես թե ուղղափառ իսլամ տեսանկյունից: Բայց որտե՞ղ էր Իրանը 30 տարի, երբ Հայաստանը, խախտելով բոլոր միջազգային օրենքները [յոթերորդ սուտը], գրավեց ադրբեջանական հողերը, այդ թվում՝ Իրանի սահմանը։ Ինչո՞ւ էր Իրանը լռում այն ժամանակ» [ութերորդ սուտը]։
Հաղորդավարը շարունակեց. «Վերջապես հրադադարը ձեռք բերվեց Վլադիմիր Պուտինի ջանքերով: Բաքվում ազատագրման տոնակատարության ժամանակ բանակը ցուցադրեց Իսրայելից ձեռք բերված հարձակողական անօդաչու սարքերը, որոնք մեծ կորուստներ պատճառեցին հայկական ուժերին [հայերի սպանության մասին ամոթալի պարծենկոտություն]: Բաքվի կառավարության ազդեցիկ մարդկանցից մեկը Հիքմեթ Հաջիևն է՝ նախագահ Ալիևի գլխավոր խորհրդականը և նրա արտաքին քաղաքականության ռազմագետը։ Նա հայտարարեց, որ Իսրայելն առաջին երկրներից մեկն էր, որը 1991 թվականին ճանաչեց Ադրբեջանի անկախությունը և հրապարակեց լուրեր, որոնք զայրացրեցին Թեհրանին»։ Հաջիևն ասաց. «Ադրբեջանի նախագահը և Ազգային խորհրդարանը որոշում են կայացրել Իսրայելում Ադրբեջանի Հանրապետության լիարժեք դեսպանություն բացելու մասին, և Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացմամբ կկարողանանք նոր մակարդակի հասցնել Իսրայել-Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը»։ [Հաջիևը չի նշել, որ նախագահ Ալիևը՝ Իսլամական պետությունների արձագանքից վախենալով, Ադրբեջանը Թել Ավիվում դեսպանություն բացեց միայն 2022 թվականին՝ գրեթե 30 տարի անց այն բանից հետո, երբ Իսրայելը բացել էր իր դեսպանատունը Բաքվում 1993 թվականին: Ապա, իսլամական պետությունների բացասական արձագանքը մեղմելու համար, Ադրբեջանը բացեց իր ներկայացուցչական գրասենյակը Ռամալայում, Արևմտյան ափին]:
Լրագրողն այնուհետև հավելեց. «Որքան սերտ են Բաքվի և Երուսաղեմի ռազմավարական հարաբերությունները, այնքան Թեհրանը սպառնում է երկու երկրներին։ Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակած տեսանյութում հստակ սահմանվում էր, որ Երուսաղեմի Ալ-Աքսա սուրբ մզկիթ տանող ճանապարհն անցնում է Ադրբեջանի մայրաքաղաքով։ Առաջին անգամ է, որ Թեհրանը սպառնում է երկու երկրներին՝ ասելով, որ «դուք փորում եք ձեր գերեզմանները։
Ցանկացած ոք, ով մարտահրավեր կնետի Իրանին, կկործանվի»: Թեհրանը նաև հարձակվում է Իսրայելի նոր արաբ գործընկերների վրա, որոնք պաշտպանում են Աբրահամի համաձայնագրերը՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյն, Մարոկկո և նույնիսկ Սաուդյան Արաբիա... Սա աշխարհի ամենապայթյունավտանգ սահմանն է։ Այս կողմից մենք գտնվում ենք Ադրբեջանում, որը աշխարհիկ մահմեդական երկիր է, Իսրայելի ռազմավարական դաշնակիցը, և այնտեղ մենք կարող ենք տեսնել Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը, որը ԱՄՆ-ը և Իսրայելը համարում է որպես «մեծ սատանա և փոքր սատանա»: Ըստ Իրանի՝ Երուսաղեմի ճանապարհն անցնում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվով։ 2022 թվականի հոկտեմբերին Իրանի բանակը որոշեց ահաբեկման գործողություն սկսել Ադրբեջանի դեմ՝ հյուսիսային հարևանին մեղադրելով Իսրայելի գործակալ լինելու մեջ։ Հազարավոր իրանցի զինվորներ տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով և ռազմական բեռնատարներով անցան Արաքս գետը երկու պետությունների սահմանին։ Իրանական բանակը նաև հարյուրավոր դեսանտայիններ իջեցրեց սահմանային շրջանում։ Առկա էին ռազմական զորավարժությունների տասնյակ տեսանյութեր, որոնք կրկին ու կրկին ցույց էին տալիս նրանց հրթիռների թիրախը՝ Հրեական պետության Դավթի աստղը: Թեհրանը մատնանշում է Բաքվի և Երուսաղեմի միջև աճող կապերը»: Այնուհետև ցուցադրվում է մի տեսանյութ, որտեղ իրանցի գեներալն ասում է. «Մենք շրջվում ենք Արաքս գետի հատման վայրում՝ Ադրբեջանի հետ սահմանին, որպեսզի մեզ լուրջ վերաբերվեն։ Մենք չենք ընդունում մեր հարևանությամբ սիոնիստների ներկայությունը»։
i24NEWS-ի հաղորդումը շարունակեց. «Զորավարժությունների մեծ մասը տեղի է ունեցել գետի իրանական կողմում, սակայն երբեմն եղել են օդային և ցամաքային ներթափանցումներ Ադրբեջանի տարածք: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանել է իրանցի գեներալներին թվիթերյան գրառմամբ, որը զայրացրել է Թեհրանին՝ մի լուսանկար, որտեղ Ադրբեջանի ղեկավարը գրկախառնված է իսրայելական Harop տիպի կամիկաձե անօդաչու թռչող սարքի հետ։ Ադրբեջանը SkyStriker և LORA անօդաչու սարքերը գնել է իսրայելական Elbit և Israel Aerospace Industries ընկերություններից»:
Այնուհետև լրագրողը հարցազրույց է վարել իսրայելցի նախկին նախարար Էֆրայիմ Սնեհի հետ, որը ներկայացվում է որպես «Իսրայելի և Ադրբեջանի միջև դաշինքի ճարտարապետ»: Նա ասաց. «Ես գիտակցում էի բարեկամ Ադրբեջանի կարևորությունը՝ նկատի ունենալով Իրանին շատ մոտ լինելը և այն փաստը, որ Իրանի մեծ մասը ադրբեջանական է [իններորդ սուտը]։ Կարծում էի, որ սա այն դեպքն է, որ մենք պետք է հաստատենք ամուր, առողջ կամուրջ Իսրայելի և Ադրբեջանի միջև... Ադրբեջանական ժողովուրդը մեծ դեր է ունեցել նացիստական Գերմանիայի դեմ մղվող պայքարում: «Հայրենական մեծ պատերազմի» ժամանակ Հիտլերի դեմ պատերազմի դուրս ելած հարյուր հազարավոր ադրբեջանցիներ տուն չվերադարձան։ Նրանք ընկան Եվրոպայի և Գերմանիայի մարտադաշտում։ Եվ սա այնպիսի բան է, որը հրեան երբեք չի կարող մոռանալ: Մենք միշտ երախտապարտ ենք Ադրբեջանին՝ նացիստների պարտության մեջ ունեցած ավանդի համար»։ [Տասներորդ սուտը։ Կարծես, Իսրայելի նախարարը տեղյակ չէ, որ 70 հազար ադրբեջանցիներ կռվել են հանուն նացիստական Գերմանիայի, որոնք մասնակցել են Վարշավայի ապստամբության ճնշմանը։ Հիտլերն այդ ադրբեջանցիներին անվանել է իր վստահելի դաշնակիցները]։
Հաղորդավարը շարունակեց. «700 կիլոմետրանոց սահմանով մեր ճամփորդության ընթացքում մենք տեսանք, որ իսրայելական այլ տեխնոլոգիաներ են օգտագործվում իրանական կողմը հսկելու համար, օրինակ՝ բարձր ճշգրտության տեսախցիկներ և շատ արդիական էլեկտրոնային սենսորներ: Մի քանի աղբյուրների համաձայն՝ այս համակարգերն աջակցում են հատուկ ստորաբաժանումների և իսրայելական գաղտնի գործակալների կողմից իրականացվող գործողություններին, որոնք ներթափանցում են Իրան՝ պայքարելու նրա միջուկային նախագծերի դեմ։ Ըստ միջազգային մամուլի՝ դա նուրբ վիրաբուժական պայքար է։ Իսրայելը մշտապես պահում է իր ռազմաօդային ուժերի օդաչուներին Ադրբեջանում, ինչպես նաև մի քանի F-35 [ԱՄՆ] կործանիչներ՝ հինգերորդ սերնդի մարտական ինքնաթիռները, որոնք համարվում են մոլորակի ամենաարդիական ինքնաթիռները: Իրանական զորավարժություններից հետո F-35-ը, ըստ երևույթին, ներթափանցեց Իրանի օդային տարածք՝ գնահատելու իր հակաօդային համակարգի արդյունավետությունը»: [Եթե դա ճիշտ է, ուրեմն սա հստակ խոստովանություն է, որ Իսրայելը խախտել է ԱՄՆ-ի հետ F-35-ներն այլ երկրի չփոխանցելու իր պայմանավորվածությունը]։
[Մաս 1. շարունակությունը՝ հաջորդ շաբաթ]
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ