ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում քաղաքական օրակարգ մտցնելու հարցում Սփյուռքը կարող է ունենալ անգնահատելի դեր. Արցախի ՄԻՊ-ը Թեհրանում էր 01/31/2023 15:39 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային այցով գտնվում էր Թեհրանում։ Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմից։
«Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հետ միասին, Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի Թեմական խորհուրդի (Առաջնորդարան) հրավերով հունվարի 26-30-ը աշխատանքային այցով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում։
Հունվարի 27-ին Պաշտպանը մասնակցել է Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում հազարավոր իրանահայերի մասնակցությամբ տեղի ունեցած հանրահավաքին։ Իր ելույթում ընդգծելով Սփյուռքի աջակցության կարևորությունը՝ նա նշել է, որ հայությունը ոտքի է կանգնել միջազգային հանրությանն ասելու, որ անթույլատրելի է ադրբեջանական հանցավոր վարչակազմի կողմից 21-րդ դարում 120 000 մարդու կյանքը կասկածի տակ դնելը, նրանց կենսական իրավունքներից զրկելը։
Հանրահավաքին ելույթ են ունեցել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, ԹՀԹ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը և հեռավար ուղերձով՝ Արցախի Թեմի Առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Այնուհետև Գեղամ Ստեփանյանը հանդիպում է ունեցել ԹՀԹ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավորների հետ և շնորհակալություն հայտնել Արցախի և արցախահայության իրավունքների պաշտպանության համար ձեռնարկվող բոլոր ջանքերի համար։
Հունվարի 29-ին «ՀՈՒՍԿ» հաստատության նախաձեռնությամբ Հ. Ուս. «Չհարմահալ» միության «Հովհաննես Թումանյան» սրահում տեղի է ունեցել դասախոսական երեկո «Հայաստանն ու Արցախը տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրադարձութունների կիզակետում» խորագրով։ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի (Լաչինի միջանցք) շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ համակարգային և հետևողականորեն իրականացվող հանցագործությունները, որոնք նպատակ են հետապնդում էթնիկ զտում իրականացնելու Արցախում։ Պաշտպանը ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում քաղաքական օրակարգ մտցնելու հարցում Սփյուռքը կարող է ունենալ անգնահատելի դեր:
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում Գեղամ Ստեփանյանն այցելել է նաև Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոն («ՀՈՒՍԿ»), «Ալիք» օրաթերթի խմբագրություն, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպություն, Հ. Ուս. «Չհարմահալ» միություն և Հայ հասարակական միություն»,- հայտնում են Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի