ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԼՂ-ում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ չկան. Արման Եղոյանը հակադարձել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի մեղադրանքներին 01/31/2023 16:32 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն արձագանքել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևի ելույթին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կազմակերպված դեբատների ընթացքում:
Ադրբեջանի ներկայացուցիչը իր ելույթում կրկնել է ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծ պնդումները, թե Հայաստանը հրաժարվում է իր զորքերն ամբողջությամբ դուրս բերել Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև ականապատման աշխատանքներ է իրականացնում ԼՂ-ում: Նա նաև պնդել է, թե հայկական կողմը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել հակամարտության ընթացքում անհետ կորած բազմաթիվ ադրբեջանցիների մասին:
ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի կողմից հնչեցրած մեղադրանքներին:
Հարց - Պարոն Եղոյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կազմակերպված դեբատների ժամանակ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի ելույթը, որում վերջինս հայկական կողմին մեղադրել է իր պարտավորությունները չկատարելու մեջ։
Պատասխան - ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի անհիմն պնդումները Հայաստանի վերաբերյալ իրականության հետ որևէ աղերս չունեն։ Դրանք միջազգային հանրության առջև Ադրբեջանի ռազմատենչ, առավելապաշտական ու ապակառուցողական դիրքորոշումները և Լեռնային Ղարաբաղն արդեն 48 օր շրջափակման մեջ պահելու և Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականությունն «արդարացնելու» հերթական անհաջող փորձերն են։ Ադրբեջանի մշտական ներկայացուցչի բոլոր պնդումները հերքվում են հստակ փաստերով։ Այսպես, Հայաստանը դեռևս անցած տարի պաշտոնապես հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ չկան։ Այս պնդման իսկությունը ստուգելու համար ՀՀ վարչապետի կողմից անգամ առաջարկ է եղել միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ, ինչը մերժվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Տրամաբանությունը հուշում է, որ Ադրբեջանը պետք է համաձայներ այս առաջարկին, սակայն մերժումը ցույց է տալիս, որ այս ամենն Ադրբեջանի կողմից ընդամենը քարոզչական հնարք է։ Իհարկե, Լեռնային Ղարաբաղն ունի ինքնապաշտպանական զինված ուժեր, ինչի անհրաժեշտությունը հիմնավորվում է տեղի բնակչությանն Ադրբեջանի ագրեսիվ ու էթնիկ զտումների քաղաքականությունից պաշտպանելու համար։ Որպես բարի կամքի ու հումանիզմի դրսևորում՝ Հայաստանի Հանրապետությունը միակողմանիորեն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ իր ունեցած բոլոր քարտեզները։ Եվ սա այն դեպքում, երբ հայկական կողմը նման պարտավորություն չի ունեցել ինչպես եռակողմ հայտարարությունների, այնպես էլ՝ միջազգային իրավունքի շրջանակներում։ Ավելին, Հայաստանը պատրաստակամություն է հայտնել միջազգային գործընկերների հետ համագործակցաբար աջակցել փոխանցված քարտեզների վերծանելու գործընթացին։ Կարևոր հանգամանք է նաև այն, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ականներ տեղադրվել են դեռևս ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, հիմնականում Ադրբեջանի կողմից, և ականազերծման աշխատանքների համար համապատասխան միջազգային կառույցների մուտքն այդ տարածաշրջան խոչընդոտվել է հենց Ադրբեջանի կողմից:
Հարց - Բայց, այնուամենայնիվ, ադրբեջանցի պաշտոնյան իր ելույթում Հայաստանին մեղադրել է «ականային ահաբեկչություն» իրականացնելու մեջ։ Նույն պնդումները հնչել են նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումների ժամանակ:
Պատասխան - Ադրբեջանի պնդումները, թե իբր ՀՀ-ն ներկայումս ականապատում է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, նույնպես իրականությանը չեն համապատասխանում։ Հայաստանի Հանրապետությունն ականապատում իրականացրել է միայն ՀՀ ինքնիշխան տարածքում և դա արել է զուտ ինքնապաշտպանական նպատակներով, քանի որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի է ենթարկվել 2021 թ. մայիսին, 2021 թ. նոյեմբերին և 2022 թ. սեպտեմբերին: Այն ականները, որոնք քարոզչական նպատակներով ի ցույց է դնում ադրբեջանական կողմը և հայտարարում, թե դրանք 2021 թ. արտադրության են ու Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել վերջերս, իրականում Ադրբեջանի մոտ են հայտնվել 2021-2022 թթ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացված ՀՀ տարածքից:
Հարց - Ինչպե՞ս կբնութագրեք Ադրբեջանի դիրքորոշումը սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ։
Պատասխան - Ադրբեջանը մի կողմից շարունակում է ասել, թե երկու երկրների միջև սահման գոյություն չունի, քանի որ այն սահմանազատված չէ, մյուս կողմից շարունակաբար բարձրացնում է 8 գյուղերի հարց։ Դրանով իսկ Ադրբեջանը, փաստորեն, անուղղակիորեն ինքն է ընդունում սահմանագծի գոյությունը։ Հարկ է նաև հիշեցնել, որ դեռևս 1990-ական թվականներից Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվում հայկական 4 գյուղերի մեծ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկլավային Արծվաշեն գյուղը: Հայկական կողմը պատրաստ է քննարկել այս խնդիրը՝ Ալմաթիի հռչակագրով ճանաչված սահմանագծի առկայության և իրավական հիմքերի վրա։
Հարց – Չնայած Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին Ադրբեջանից հնչող պարբերական հայտարարություններին՝ այդ երկրում պետական մակարդակով շարունակում են խրախուսել հայատյացությունը: Ինչպե՞ս կբնութագրեք սա:
Պատասխան - Ադրբեջանը շարունակում է ամենաբարձր մակարդակով խրախուսել հայատյացությունը ու ռասայական ատելությունը հայերի հանդեպ։ Դա հստակորեն արձանագրված է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող գործի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշման մեջ, որը Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել։ Պաշտոնական Բաքուն 44-օրյա պատերազմի հետևանքով իր վերահսկողության ներքո անցած տարածքներում իրականացնում է հայկական կրոնական ու պատմամշակութային ժառանգության կեղծման ու ոչնչացման ծրագրված քաղաքականություն, ինչը էթնիկ և կրոնական անհանդուրժողականության հերթական դրսևորումներից է: Միաժամանակ, Ադրբեջանը խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ։
Հարց - ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը խոսում էր անհետ կորած ադրբեջանցիների մասին. այս առումով Հայաստանն ի՞նչ ասելիք ունի։
Պատասխան - Մինչ այժմ Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, իսկ ղարաբաղյան առաջին և 44-օրյա պատերազմների հետևանքով հարյուրավոր անհետ կորածների և բռնի անհետացածների ճակատագրեր մնում են չպարզված։ Փաստագրված են նաև ինչպես 44-օրյա պատերազմի, այնպես էլ ՀՀ նկատմամբ իրականացված ագրեսիաների ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված բազմաթիվ պատերազմական հանցագործությունները և ոճրագործությունները՝ հայ ռազմագերիների արտադատական սպանություններ, հայ զինծառայողների, այդ թվում` կանանց խոշտանգման և դիերի պղծման դեպքեր։ Սակայն մինչ այժմ որևէ մեկը պատասխանատվություն չի կրել մարդկության դեմ իրականացրած այս հանցագործությունների համար։ 2021 թ. մայիսին ու նոյեմբերին, ինչպես նաև 2022 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի, մասնավորապես ՄԱԿ-ի կանոնանդրության ու 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների խախտմամբ Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, այդ թվում ՀՀ 150 քառակուսի կիլոմետր տարածքի օկուպացիան մինչ այժմ վերացված չեն։
Հարց - Պարոն Եղոյան, ստեղծված իրավիճակում ի՞նչ պիտի անի միջազգային հանրությունը և ի՞նչ քայլեր եք ակնկալում Ադրբեջանից։
Պատասխան - Միջազգային հանրությունը իր հստակ հայտարարություններով և համապատասխան գործողություններով պետք է շարունակի գնահատական տալ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը ու մոտեցումներին, որոնք մեծապես վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունը և խաղաղությունը։ Ադրբեջանը պետք է անհապաղ վերացնի Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, դադարեցնի իր ռազմատենչ ու հայատյաց քաղաքականությունը և, հրաժարվելով ուժի կամ ուժի սպառնալիքի քաղաքականությունից, անցնի խաղաղ բանակցությունների դաշտ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ