ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկու պատերազմի մասնակից Գեղամն ու հողին կառչած Արևն ընտանիք են կազմել շրջափակված Արցախում. «Գիտակցում ենք, որ դժվար է լինելու, բայց սա մեր զենքն է, պետք է շատանանք» 01/31/2023 19:42 | ԼՐԱՀՈՍ
Արևն ու Գեղամը շրջափակված Արցախում Տիրոջը տեր ու հնազանդ լինել խոստում են տվել։ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում Տեր Մինասի օրհնությամբ երիտասարդներն ընտանիք են կազմել հունվարի 22-ին։
«Մեր միության հիմքը դրվել է պսակադրությամբ։ Եկեղեցում կատարվող պսակադրության արարողությունը շատ մեծ խորհուրդ ունի ինձ համար։ Ուրիշ արարողություն չի եղել․ պսակադրությունից հետո ընդամենը երկու ընտանիքով՝ իմ ու Գեղամի, նստել, նշել ենք մեր միությունը»,- «Փաստինֆո»-ին պատմում է Արևը։
Նոր ընտանիքների ծիլերը հենց այս դժվար պայմաններում դնելու մեջ էլ մեծ խորհուրդ է տեսնում երիտասարդ զույգը։ Արևն անկեղծանում է՝ ուրախանում է՝ տեսնելով, որ իրենց օրինակին հետևողներ կան։
«Նոր ընտանիքներ կազմել, շատ երեխաներ ունենալ, շատանալ․․․ սա է մեր զենքը։ Որ խորանում ես, համոզվում ես դրանում։ Կյանքը պետք է շարունակվի։ Այստեղ մնալով, շատանալով միայն կկարողանանք պահել մեր հողը։ Այս հողը սուրբ է, իրոք սուրբ է։ Որքա՜ն տղաներ են զոհվել, որ մենք այստեղ կարողանանք ապրել։ Գիտակցում եմ, որ դժվար է լինելու, բայց պիտի դիմանանք․ գազ չկա, պիտի դիմանանք, լույս չկա, էլի պիտի դիմանանք․․․ 1990-ականներին սրանից վատ էր, բա ո՞նց ենք այն ժամանակ դիմացել, ուրեմն հիմա էլ կարող ենք»,-համոզված է Արևը։
Օտարության մեջ ոչ փողը, ոչ շքեղ տունը ոչ մի արժեք չեն ունենա, եթե չլինի այն հիմքը, որի վրա մարդ կարող է ամուր կանգնել, այսինքն՝ Հայրենիքը։ Արևը դրանում չի կասկածում․ տարբեր երկրներ կատարած այցերի ընթացքում բազմիցս համոզվել է, որ իր տեղն Արցախում է, քանի որ իրեն լիարժեք զգում է միայն այստեղ․
«Որտեղ գնում էի, յոթերորդ օրն արդեն զգում էի, որ տուն եմ ուզում վերադառնալ, զգում էի, որ իմ տեղը չէ դա։ Աշխարհի ոչ մի կետում դու քեզ լիարժեք չես կարող զգալ, ազատ չես կարղ շնչել, եթե չունես քոնը, քո հողը, Հայրենիքը․․․ Այնքան փոխվել են արժեքները՝ հատկապես պատերազմից հետո»։
Արևի աչքերում, ընկալման մեջ Գեղամն էլ է փոխվել պատերազմից հետո։ Գեղամն Արևի հետ ընտանիք կազմել վաղուց էր երազում, իսկ Արևն անընդհատ մերժում էր։ Սառույցն աննկատ սկսել է հալվել պատերազմի օրերին։
«Որ գնում էի եկեղեցի՝ կռվի դաշտում գտնվող եղբայրներիս համար մոմ վառելու, ակամայից Գեղամի համար էլ էի վառում։ Դե, գիտեի, որ զինվորական է․․․ Տարօրինակ զգացողություն էր պատում ինձ , հանկարծակի միտքս էր գալիս․․․ Գեղամն Ապրիլյան պատերազմին էլ էր մասնակցել, 44-օրյային էլ․ «Արիության» մեդալով պարգևատրվել է նաև։ Ամենաթեժ կետերից մեկում էր կռվում․ այնքան վտանգավոր տեղ էր ինքը, որ անգամ վախենում էին հաց բարձրացնել․․․ Ինձ թվում է՝ կռված տղաներից ով ողջ է մնացել, Աստված է պահել ուղղակի»,-մտքերով կիսվում է Արևը և հավելում՝ պատերազմից հետո, երբ Գեղամին տեսավ, միանգամից զգաց, որ իր առաջ տղամարդ է կանգնած։
Պատերազմը շատ բան վերաարժևորելու հնարավորություն է տվել մեզ, կարևորն անկարևորից զատելու ունակություն։ Արևը դրանում սեփական օրինակով է համոզվել․ որոշումներում հիմա ավելի հաստատակամ է, քայլերում՝ ավելի վստահ։ Շրջափակումը, ինչպես և պատերազմը, կարևորի մասին ընկալումները փոխել է, սեփական հողում աներեր կանգնելու, նրան ամուր կառչելու վճռականությունը՝ բազմապատկել է այս զույգի մոտ ևս։
Իսկ թե ինչպիսի ակնկածանքով է վերաբերում զույգը զինվորական գործին ու համազգեստին, երևում է նաև նրանց հարսանեկան լուսանկարներից։ Արևի ցանկությունն էր, որ ամուսինը զինվորական համազգեստով ներկայանա պսակադրությանը, Գեղամն էլ սիրած աղջկա ցանկությունը չէր մերժել․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ