ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Լաչինի միջանցքը շրջափակված չէ, ինչու են հիվանդները տեղափոխվում ԿԽԿՄ-ի ու խաղաղապահների միջոցով 01/30/2023 15:15 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հիմնական նպատակները և այն համատեքստը, որում շրջափակումը տեղի է ունենում, մարդասիրական ծանրագույն հետևանքները, որոնք առաջանում են Ադրբեջանի գործողությունների պատճառով, ինչպես նաև հիմնավորեց, թե ինչո՞ւ Ադրբեջանի արդարացումներից ոչ մեկը վստահության արժանի չէ։
«Եկել ենք խնդրելու, որպեսզի հրատապ միջամտեք՝ վերջ տալով շարունակվող մարդասիրական աղետին։ Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի բնակչությունը գրեթե ամբողջությամբ կտրված է արտաքին աշխարհից։ Նրանք շարունակում են զրկված մնալ սննդամթերքից, դեղորայքի հասանելիությունից և կյանքի համար անհրաժեշտ այլ պարագաների հասանելիությունից։ Եթե դատարանը արագ քայլեր չձեռնարկի,ապա նրանց կյանքը կլինի վտանգված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի լսումների ընթացքում ասաց Լոուրենս Մարտինը։
Փաստաբանը հիշեցրեց, որ տասնյակ հազարավոր էթնիկ հայեր հարկադրաբար տեղահանվեցին այն տարածքներից, որոնք Ադրբեջանը նվաճեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։
«Մեկ հոգի անգամ չի կարողացել իր տուն վերադառնալ, և պատերազմը ավարտվեց, երբ Ռուսաստանի Դաշնությունը խաղաղապահների ուղարկեց տարածաշրջան։ Նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանը իրենից կախված ամեն ինչ արել է, որպեսզի այնտեղ մնացող էթնիկ հայերի կյանքը դարձնի անտանելի՝ հարձակվել է հայկական գյուղերի վրա՝ խախտելով հրադադարի պայմանագիրը, հարկադրաբար տեղահանել է բնակիչներին, այդ թվում՝ բոլոր հայերին Փարուխ, Բերձոր, Աղավնո և Սուս գյուղերից, ահաբեկել և սպանել է հայերին, որոնք պատահաբար իրենց առօրյա գործերով էին զբաղվում և անցնում Ադրբեջանի զինված ուժերի մոտակայքով։ Պարբերաբար և շարունակաբար ընդհատվում է գազի մատակարարումը, բջջային կապը և ինտերնետը։ Ադրբեջանը միշտ չի թաքցրել իր նպատակը։ Մայիսի 22-ին վետերանների համար Բաքվում նոր բնակհամալիրի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասաց․ « Մեր հիմնական պարտքն էր վտարել հայերին մեր հողերից»։ Սա այն մարդն է, ով սիրում է հայերին անվանել շներ, վայրենիներ, բարբարոսներ»,- ասաց Մարտինը։
Փաստաբանի խոսքով՝ Արցախի շրջափակումը սկսվելուց երկու օր անց Լեռնային Ղարաբաղում իշխանությունները պատասխանեցին ցուցարարների պահանջներին՝ ասելով, որ միջազգային դիտորդներին թույլ կտրվի դիտարկել այն երկու հանքերը, որոնց, իբր, վերաբերվում են բողոքի ցույցերը, սակայն ցուցարարները նորանոր պահանջներ էին ներկայացնում, որոնք չէին վերաբերվում բնապահպանական խնդիրներին։
«Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ընդունեցին որոշում, որով թույլ տվեցին Ռուսաստանի և Ադրբեջանի դիտորդները մուտք գործեն, Ադրբեջանը չընդունեց դա, և երկու շաբաթ անց իշխանությունները ընդհանրապես դադարեցրեցին այդ երկու հանքերի գործունեությունը։ Շրջափակումը, սակայն, շարունակվում է և չի ավարտվում։ Ադրբեջանցիները բնապահպանական շատ ավելի ծանր խնդիրներ ունեն իրենց իսկ տների մոտ, որոնց մասին հարկ է մտածել։ Օրինակ՝ նավթի և գազի արդյունահանումը, շահագործումը, որոնք աղետալի բնապահպանական հետևանքների են հանգեցնում, այդ թվում՝ Կասպից ծովում: Բայց չգիտես ինչու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը միակ տեղն է, որտեղ այսպես կոչված էկոակտիվիստները բողոքի ցույց են որոշել անցկացնել։ Ավելին, շրջափակման մեկնարկից կարճ ժամանակ անց ցուցարարները սկսեցին նորանոր պահանջներ ավելացնել, որոնք որևէ կապ չունեին իրենց այսպես կոչված բնապահպանական պահանջների հետ և ակնհայտորեն ավելի շատ տարածքային ինքնիշխանության հետ էին կապված․․․։ Իրականում այստեղ ի՞նչ է տեղի ունենում։ Ակնհայտ է՝ Ադրբեջանը փորձում է հասնել նրան, ինչն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անվանել է իր հիմնական պարտքը՝ վտարել հայերին Լեռնային Ղարաբաղից»,- եզրափակեց Մարտինը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ