ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չի կարելի օդից բերել, պագոնները նվիրել, «Քյարամյան շոու» անել, դա նորմալ չէ, ադեկվատ չէ. Կարապետյանցը լիահույս է, որ Քրիստինե Գրիգորյանը կմերժի Արտաքին հետախուզության պետ նշանակվելու առաջարկը 01/30/2023 19:42 | ԼՐԱՀՈՍ
Հուսամ՝ ողջամտությունը կհաղթի, եթե Քրիստինե Գրիգորյանն անգամ ստացել է Արտաքին հետախուզության պետի պաշտոնում նշանակվելու առաջարկ, կմերժի այն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Հիշեցնենք, որ Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ-ի պաշտոնում մոտ մեկ տարի պաշտոնավարելուց հետո հայտարարել է այլ աշխատանքի անցնելու մասին։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նրան պատրաստվում են նշանակել Արտաքին հետախուզության պետի պաշտոնում, թեև նման պաշտոնի նշանակում են, սովորաբար, անվտանգության համակարգում փորձառություն ունեցող անձանց։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, անդրադառնալով Գրիգորյանի՝ ՄԻՊ-ի պաշտոնում գործունեությանը, երկու դեպք մատնանշեց, որի վերաբերյալ բացասաբար է գնահատել ՄԻՊ-ի գործունեությունը, մեկը՝ Վարուժան Ավետիսյանի առողջության և կյանքի հետ կապված անարձագանք թողնված դիմումների, երկրորդը՝ «Եռաբլուրում» ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ, մնացած բոլոր դեպքերում, ինչքանով առիթ է ունեցել աշխատանքային շփվելու, բարձր է գնահատում։
«Ինչ վերաբերում է այլ պաշտոնի անցնելու, հույս ունենամ, տիկին Գրիգորյանը, եթե անգամ ստացել է այդպիսի առաջարկ, կմերժի, որովհետև յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա իր պատասխանատվության աստիճանը։ Այս երկիրը տոտալ անպատասխանատվության մեջ է գտնվում, ոչ մեկ ոչ մի բանի համար պատասխան չի տալիս, որևէ մեկը քաղաքական պատասխանատվություն չի կրում և հետևանքներն ու արդյունքները Հայաստանի համար լինում են կործանարար։ Հուսամ՝ ողջամտությունը կհաղթի, եթե անգամ ստացել է այդպիսի առաջարկ, կմերժի»,- նշեց Կարապետյանցը։
Դիտարկմանը, որ նման պաշտոններում սովորաբար նշանակվում են համակարգում փորձառություն ունեցող անձինք, որոնք առնվազն տարիներ շարունակ օպերատիվ ծառայող են եղել, արդյոք սա չի նշանակում, որ մարդը գուցե գործակալ է, ինչպես է ստացվում, որ անփորձ մարդուն են նշանակում, Կարապետյանցը նշեց՝ դա անպատասխանատվության նշան է թե՛ առաջարկողի կողմից, թե՛ նշանակվողի՝ անկախ անձերից. «Կոնկրետ անձերի մասին չի խոսքը։ Կան ոլորտներ, որոնք պահանջում են հատուկ գիտելիքներ, ինչպես նաև՝ փորձ։ Միայն թեորիայի գիտելիքները բավարար չեն, որ դու կարողանաս այդ ոլորտում արդյունք ցույց տալ։ Դա քո անձնական արդյունքները չեն, դրանք ՝ պետության, պետականության, ՀՀ գոյության և անվտանգությունն ապահովող կառույցներ են և այդ բոլոր կառույցներում պատահական մարդկանց հայտնվելը, պատահական մարդկանց նշանակելը խոսում է ոչ թե գործակալ լինելու, այլ՝ տոտալ անպատասխանատվության և պետականամետ մտածելակերպի ի սպառ բացակայության մասին։ Եթե պետք է ստեղծվեր մարմին, որը չպետք է աշխատեր նորմալ, հենա մեկը ունեինք, չէր աշխատում, ինչ տարբերություն՝ ԱԱԾ-ն մնար, թե մի հատ էլ Արտաքին հետախուզություն ստեղծվեր, որը չէր աշխատելու։ Այստեղ իսկապես պետք է նշանակվեն մարդիկ, որոնք ունեն նվազագույն գիտելիքներ և առնվազն փորձ։ Չեմ կարծում, որ տիկին Գրիգորյանն այդ ոլորտում փորձ ունի։ Դա իր անձի հետ չէ կապված, ցանկացած ոք, ով չէր ունենա այդ հատկանիշները, պետք է քննադատվի։ ՀՀ-ի մասին է խոսքը, լուրջ չէ զբաղեցնել պաշտոններ, որոնց չես համապատասխանում»։
Դիտարկմանը, որ նախկինում քննադատվում էր նաև Գեորգի Կուտոյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելը, արդյո՞ք նախկինում թույլ տրված սխալները չեն կրկնվում, իրավապաշտպանն արձանագրեց՝ ոչ միայն Կուտոյանի, այլև՝ Արգիշտի Քյարամյանի, այլ անձանց նշանակումները, որոնք անլրջացնում են այդ համակարգերը։
«Ես այն մարդկանցից մեկն եմ, որ ամենաշատն է քննադատում համակարգը՝ չաշխատելու կամ այլ երկրների ծառայելու համար, բայց նաև այն մարդկանցից մեկն եմ, որ սրտանց ցավում է, որովհետև չի կարող համակարգը շտկվել, պետության համար արդյունք ստեղծել, եթե լուրջ չես վերաբերում համակարգին։ Պետք է այդտեղ իրականացվեր լյուստրացիա, արդյունքում պետք է մնար զտված համակարգը, մարդիկ, մասնագետները, չի կարելի օդից բերել, պագոնները նվիրել, «Քյարամյան շոու» անել, հիմա էլ «Քյարամյան շոու» անել մեկ ուրիշի համար, դա նորմալ չէ, ադեկվատ չէ։ Ամեն անգամ այս ամենը համեմվում է նրանով, որ անհրաժեշտություն կա քաղաքական պատասխանատվություն կրելու, դրա համար պետք է, որ յուրային կադրեր լինեն, բայց փաստը մնում է փաստ, որ ոչ մի պարագայում ոչ մի իրավիճակում, ոչ մի ոլորտում ձախողման, տապալման համար քաղաքական պատասխանատվություն չի կրել։ Նույն ՔՊ-ն որևէ անգամ քաղաքական պատասխանատվություն չի կրել, ինչպես՝ նախկինները»,-նշեց Կարապետյանցը՝ հավելելով, որ անպատասխանատվության հետևանքով հասարակությունը սկսում է անլուրջ վերաբերվել պետական մարմիններին, իրավական նիհիլիզմ է սկսվում, երբ պետական ինստիտուտների, օրենքների նկատմամբ անվստահություն է լինում, ինչն ամենավատ բանն է, ինչ կարելի է անել պետության հետ, դա այս իշխանությունները շարունակում են հետևողական անել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
- 11/25/2024 13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը