ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետությունը մարել է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված վկայի 500.000 ԱՄՆ դոլարի պարտքերն ու վարկերը 01/26/2023 19:59 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում շարունակվեց առանցքային վկայի՝ Սևակ Քոչարյանի հարցաքննությունը։
Նշենք, որ Սևակ Քոչարյանի հարցաքննությունը պարբերաբար ձգձգվում էր՝ պայմանավորված նրա անհարգելի բացակայություններով և նրա լսողական խնդիրներով։ Ավելին, հակասություններ են հայտնաբերվել նաեւ նրա նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում եւ այսօրվա նիստում վկան հարցաքննվել է՝ հակասությունների շուրջ։ Ընդ որում՝ այսօր Սևակ Քոչարյանի ցուցմունքում հակասություններ են նկատվել, ինչի առնչությամբ էլ նախագահող Վահե Միսակյանը արձանագրեց, որ վկան շատ է հեռանում հարցերի պատասխաններից։ Վկան, մասնավորապես, պատմեց, որ զանգեր էր ստացվում «Ֆլեշ» ընկերության տնօրենի կողմից՝ Բարսեղ Բեգլարյանի ցուցումով, ասում էին՝ ինչու են էժան գնով բենզին վաճառում, նման բաներ միշտ էլ եղել են։
Պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին ներկայացրեց փաստաթղթեր՝ վկայի կողմից դիզվառելիքի ձեռքբերման և նրա գործունեության վերաբերյալ, ինչպես նաև, տվյալներ այն մասին, որ Սևակ Քոչարյանը պարտքեր է ունեցել՝ 500.000 ԱՄՆ դոլարի չափով, որոնք, ըստ պաշտպանի, մարել է պետությունը։
Նշենք, որ Սևակ Քոչարյանի ցուցմունքն, ասել է թե, գործի մեխն է, պաշտպանության կողմը գտնում է, որ վկան ինչ-ինչ գործարքների արդյունքում է նման ցուցմունք տվել, ինչն էլ հիմք է հանդիսացել քրեական հետապնդման։
Պատասխանելով մեղադրող դատախազի հարցադրմանը, թե ինչու է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել միայն 2019թ, եթե տարիներ առաջ՝ մրցույթի արդյունքները հրապարակելու ժամանակ, ինքն արդեն գիտեր կեղծիքի մասին, վկան նշեց, թե հիմա է իմաստ տեսել, ավելին, նույնիսկ հիմա էլ է կասկածում՝ ինչի համար է հաղորդում տվել, ամեն ինչին տեղյակ լինելով՝ անիմաստ է համարել հայտարարություն տալ, մտածում էր, որ ոչ մի արդյունք չի լինի։
Նախագահողը հետաքրքրվեց, թե 2019թ ինչ ակնկալիքներ է ունեցել, որ ներկայացրել է՝ վկան պատասխանեց՝ ոչ մի ակնկալիք էլ չի ունեցել։ Սևակ Քոչարյանի հարցաքննությունից հետո դատարանում ցուցմունք տվեց մյուս վկան՝ Եղիշե Վարդանյանը, որը, սակայն, ընդհատվեց, կշարունակվի հաջորդ նիստին, որը նշանակվել է փետրվարի 2-ին։
Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաեւ փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ