ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը պատերազմ է մղում Արցախի ժողովրդի դեմ․ պաշարումը պատերազմական արդյունավետ միջոց է, իսկ Փաշինյանը թյուրիմացության մեջ է գցում ողջ ժողովրդին․ ռազմական պատմաբան 01/26/2023 17:11 | ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստին հնչեցրած ելույթի՝ Բերձորի միջանցքին վերաբերող հատվածը հակասությունների և անտրամաբանությունների թանձրույթ է։ Իր ձևակերպումներով ու հայտարարություններով նա թյուրիմացության մեջ է գցում ողջ հայությանն ու շեղում ստեղծված վիճակից։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։
«Փաշինյանը խոսում է Բաքվի պլանի մասին, որն է՝ տարատեսակ ճնշումների միջոցով հայաթափել Արցախը, ասում, որ դա էթնիկ զտման քաղաքականություն է, որից հետո ասում, թե Ադրբեջանի նպատակը խաղաղության օրակարգը խափանելն ու տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելն է։
Ադրբեջանն արդեն թե՛ խաղաղության օրակարգն է խափանել, թե՛ պատերազմ է իրականացնում՝ առայժմ Արցախի ժողովրդի նկատմամբ։ 46 օր է, ինչ Ադրբեջանը պաշարված է պահում Արցախը, իսկ պաշարումը պատերազմական բավականին արդյունավետ միջոց է, ինչը թույլ է տալիս առանց լուրջ բախումների ոչնչացնել ներսում գտնվող բնակչությանը, կայազորին։ Դա ցույց է տվել ռազմական արվեստի պատմությունը»,-շեշտեց պատմաբանը։
Փաշինյանի արած մեկ այլ հայտարարություն, որով, ըստ էության, պետական պաշտոնյաներին արգելվեց կոշտ բառապաշար օգտագործել Ադրբեջանի գործողությունները որակելիս, որպեսզի չվնասեն, այսպես կոչված, խաղաղության օրակարգին, Այվազյանի գնահատմամբ, դարձյալ միտված է մարդկանց ուշադրությունն իրականությունից շեղելուն։
«Երբ խաղաղության օրակարգ չկա, իսկ դու կիրառում ես խաղաղության օրակարգի բառապաշար, նշանակում է, որ դու սխալ են ներկայացնում իրականությունը, խաբում քո ժողովրդին։ Լաչինի միջանցքի փակումը սադրանք որակելը դարձյալ հասարակությանը թյուրիմացության մեջ գցելու նպատակ ունի։ Փաշինյանն առաջարկում է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությանը պատասխանել միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնելով ու դրանով բավարարվել։ Խնդիրն այն է, որ երբ քո դեմ պատերազմ են մղում, դու պետք է մտածես հակահարվածի մասին։ Եթե հրաժարվում ես պատերազմին մասնակցել, դու ջախջախվում ես, և մենք հիմա ջախջախվում ենք՝ հույսներս դնելով միջազգային հանրության արձագանքի վրա»,-ասում է ռազմական պատմաբանը և հավելում, որ որևէ երկիր կամ միջազգային խոշոր կառույց մինչև հիմա Ադրբեջանի նկատմամբ որևէ լուրջ ճնշում չի գործադրել և հայտարարել են, որ պատժամիջոցներ չեն էլ կիրառելու։
Մեր զրուցակիցն ահազանգում է՝ ևս 40 օր այդպես պաշարած պահելով Արցախը՝ Ադրբեջանը կհասնի իր նպատակին՝ Արցախի հայաթափմանն ու հայրենազրկմանը, իսկ Արցախից հետո միանշանակ կանցնի Սյունիքին ու մյուս մարզերին։
«Փաշինյանն ասում է՝ մեր տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի․ սուտ է, ունի այլընտրանք․ դա ցեղասպանությունն է, որն Ադրբեջանը մասամբ արդեն իրականացրել է․ տասնյակ հայկական գյուղեր արդեն հայաթափվել են։ Խաղաղության օրակարգի մասին ժամանակավրեպ թեզը դարձյալ հասարակության գլխի տակ փոփուկ բարձ դնել է նշանակում»,-եզրափակեց Այվազյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 10:38 Այս համաժողովը ոչ միայն օգտագործվեց Ադրբեջանի իմիջային հարցերի լուծման, այլ նաև ընդհանուր առմամբ Ադրբեջանի դիրքերի ամրապնդման համար. Աբրահամյան
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից