Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հրդեհից զոհված զինծառայող Պալյանի հայրը Փաշինյանին 3 օր ժամանակ է տալիս իր հետ հանդիպելու համար. news.am 01/26/2023   16:56  |  ԼՐԱՀՈՍ

Պողոսյանների ընտանիքում 6 ամիս է՝ սուգ է, տան անկյունում միակ որդուց՝ Պալյանից մնացած հուշերի անկյունն է։ Վեց ամիս անց մի միտք կա, որը ծնողներին հանգիստ չի տալիս եւ թույլ չի տալիս հաշտվել կորստի հետ՝ «հնարավոր էր փրկել»:

15 զինծառայողի կյանք խլած որղբերգական հրդեհը նորից թարմացրեց Պողոսյանների վիշտը։ 6 ամիս առաջ Սյունիքի մարտական դիրքի վագոն-տնակում հրդեհը խլել էր նրանց 19-ամյա որդու՝ Պալյանի կյանքը։

Պալյանը այրվածքներ էր ստացել դիրքերում զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից։ Մայրը սարսափելի մանրամասներ է պատմում դեպքից: Ասում է՝ որդին եւ եւս 3 զինծառայող փակված են մնացել վագոն-տնակում, մինչեւ հերթապահը կհասներ ու կբացեր դուռը։ Դրանից հետո էլ իրենց որդին խոր այրվածքներով 5 ժամ դիրքում է մնացել՝ առանց բուժօգնության, ծառայակիցները, որոնք ավելի թեթեւ վնասվածքներ ունեին, Պալյանի մարմնի կրակը ջրով եւ հողով են հանգցրել։ 

«Կապի դուրս չեն կարողացել գալ, սպասել են մինչեւ լույսը բացվի, այդպես մերկ, վառած մարմնով, ցրտին մինչեւ լույս 6:30-ից 7-ը սպասել են, որ օգնության գան: «Վիլիսով» տղաս վառած մարմնով նստած հասցրել են Սիսիանի հոսպիտալ, այնտեղ ցավազրկել ու տեղափոխել են Երեւան: Տղաս իր ոտքով է հիվանդանոց գնացել առնական էր, շատ ուժեղ էր ֆիզիկապես»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է մայրը՝ Գալյա Այվազյանը:

Դեպքից միայն մոտ տասը ժամ անց են Պալյանին Այրվածքաբանության կենտրոն հասցրել եւ ռեալ բուժօգնություն ցուցաբերել։ Նրա մարմնի 60 տոկոսն այրված էր, շնչուղիները՝ 20 տոկոս. 10 օր կյանքի համար պայքարելուց հետո երիտասարդը մահացել է։ Մայրը՝ տիկին Գալյան պատմում է, որ որդին գիտակցության է եղել, նրան 3-4 օր խնամել է:

Ծնողները վստահ են՝ իրենց որդին կրփկվեր, եթե նրան ժամանակին հիվանդանոց հասցնեին, դիրքերից արագ իջեցնեին եւ ուղղաթիռով Երեւան տեղափոխեին։

Պալյանի՝ այրվածքներ ստանալու մասին նրա ծնողներին ոչ Պաշտպանության նախարարությունն է տեղյակ պահել, ոչ տարածքային զինկոմիսարիատը, դեպքից 2 օր անց միայն զինակից ընկերներն են զանգահարել:

«Դա սովորական ծեծռտուք չէր, որ իրենք այդպես շատ հանգիստ թաքցրեցին մեզանից, չգիտակցեցին, որ այստեղ կյանքի պայքար է գնում: Ոչ մեկը ոչ զանգեց, ոչ տեղեկացրեց, թե էսպիսի դեպք է պատահել ծնողներ, հասեք ձեր երեխու օգնությանը»,- ասում է մայրը:

Ծանր հոգեբանական վիճակում գտնված ծնողները ստիպված են եղել նաեւ բժիշկների կարգադրություները կատարել՝ որդու համար դեղորայք եւ այլ պարագաներ պետք է ժամանակին հասցնեին հիվանդանոց:

10 օրվա ընթացքում, մինչ որդին վերակենդանացման բաժնում էր, ծնողները դրսում են մնացել, հիվանդանոցում նրանց մնալու տեղ չեն հատկացրել, որեւէ պատկան մարմնից ներկայացուցիչ չի այցելել նրանց, օգնություն չի առաջարկել: Միայն 8-րդ օրը հիվանդանոց է եկել Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

«Նույնիսկ մեկ աթոռ մեզ չեն տվել, որ մենք նստենք, պալատ չեն ունեցել մնալու, դրսում Աստված կանչելով թափառել ենք»,- ասում է մայրը:

Պալյան Պողոսյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական գործ՝ նույն անզգուշության հոդվածով, ինչ 15 տղաների կյանք խլած հրդեհի դեպքում։ Վեց ամիս անց գործով որեւէ մեղադրյալ չկա,  նույնիսկ դատաբժշկական փորձաքննության արդյունքները մինչեւ հիմա հայտնի չեն: 

Նախարարությունը դեպքի մասին պաշտոնապես հաղորդել է դրանից միայն 8 օր անց։  Ծնողները որդու մահվան մեջ մեղադրում են դիրքի հերթապահ Կարեն Քյարամյանին, որը հերթապահի պարտականությունները պատշաճ չի կատարել եւ իշխանություններին։

Նրանք վստահ են՝  եթե իրենց որդու մահվան մեղավորները պատժվեին, 15 զոհերը չէին լինի. «Եթե հետեւողական լինեիք չէինք ունենա այն ինչ հիմա ունեն. եւս 15 ընտանիքի ծուխ մարեցիք:Այս ցավն իրենք իրենց մաշկի վրա պիտի զգան»:

Ծնողները ամեն օր Պալյանի շիրիմին են այցելում, զարմանում են՝ ինպե՞ս կարող է պետությունն այդքան անտարբեր լինել զինվորի կորստի ու նրա ծնողների վշտի նկատմամբ։

«Գիշերը քուն ունենք: Սպասում ենք, որ մեր էս անտերուդուս կառավարոթյունը մի տեղեկությունը հայտնի: Սկզբի օրվանից առ այսօր ամփութությունների շարան է: Իր անկազմակերպ բանակի երեսից մեր երեխեքին տուր տվեցինք, այդ անկազմակերպությունը ես իմ աչքերով եմ տեսել: Եղավ 6 ամիս ես ես կուզեմ ձեզ հետ հանդիպել, ձեր այդ կոչեցյալ նախարարի հետ, առ այսօր ոչ մի պատասխան. խաբելով, քնցնելով 6 ամիս անցկացրին, ու հիմա ես ամեն ինչի ընդունակ եմ, ամենածայրահեղ քայլերի»,- ասում է Պալյանի հայրը՝ Ջիվան Պողոսյանը:

Պալյանի հայրն ասում է՝ համբերությունը սպառվել է։ Նա պահանջում է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Հարցիս պատասխան տվեք, 3 օր ժամանակ եմ տալիս, եթե չպատասխանեցիք, ճանապարհը կփակեմ, ամենավերջին ձեւերով ձեզ խայտառակ եմ անելու: Ես ձեր պատասխանին եմ սպասում»:

Պալյանը Շիրակի մարզի Ազատան գյուղից էր, սովորում էր Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, նաեւ երաժիշտ էր, դաշնամուր ու ակորդեոն էր նվագում, որպեսզի իր ծառայությունը ծնողների համար հեշտ անցնի, պարբերաբար նրանց էր ուղարկում իր կատարումների տեսանյութերը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:01 26/01/2023  |  Քրեական խրոնիկոնԶորամասի կացարանի հրդեհի գործով ձերբակալված բրիգադի հրամանատարի տեղակալին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
15:51 26/01/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն է իր թիմով եւ մեղավորը, եւ պատասխանատուն. զոհված զինվորի հայր (տեսանյութ)
15:42 26/01/2023  |  ԼՐԱՀՈՍՈր իրականության օրինականության մասի՞ն եք խոսում, որ վարչապետն ասում էր՝ նույն վիճակը կլիներ՝ առանց զոհերի՞ . ծնող (տեսանյութ)
15:39 26/01/2023  |  ԼՐԱՀՈՍԶինվորական դատախազը կայազորների դատախազներին կարգադրել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող կացարաններում
15:06 26/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱնգամ քնած ժամանակ կարող էին զինվորական սապոգներով լինել. Աբրահամյան (տեսանյութ)
14:26 26/01/2023  |  ԼՐԱՀՈՍԶինվորն ասել է՝ վառարանի մեջ մոխիր կա, կկպնի, բայց սպան սկսել է դիզվառելիք փնտրել, հետո որոշել, որ բենզինն ավելի հարմար է․ Փաշինյանն ասում է, Քյարամյանը՝ հաստատում
13:43 26/01/2023  |  ԼՐԱՀՈՍԶորամասի հրդեհի գործով կա առաջին ձերբակալված անձը. Վարդապետյան
19:03 25/01/2023  |  ԼՐԱՀՈՍՇուրջ 600 մարդ անգործ կմնա. Այդ մարդիկ վճարունակ չեն այլ տեղերում կանգնելու. «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն news.am
18:22 25/01/2023  |  ԼՐԱՀՈՍՎերակենդանացման բաժանմունքում գտնվող կապիտանը, ում Փաշինյանը վերագրել է հրդեհի առաջացումը, դեռ չի հարցաքննվել
17:44 25/01/2023  |  ԼՐԱՀՈՍԲամբասանքի մակարդակի քննություն են իրականացնում, դրան խառնվում են քաղաքական, ոչ քաղաքական, գործադիր, ոչ գործադիր, մարդիկ, որոնք ունեն այլ նպատակներ. Նախկին դատախազ (տեսանյութ)

Արխիվ

[]