ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծառայությունների մատուցումը կսահմանվի ըստ ընտանիքի շնչի քանակի. «Փաստ» 01/26/2023 08:35 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ Ջերմուկի համայնքապետարանն առաջարկում է փոփոխություններ կատարել համայնքի ավագանու 2022 թ. դեկտեմբերի 23-ի N 100-Ն որոշման մեջ։ Համայնքի ավագանին այդ որոշմամբ սահմանել է տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները։ Որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Առաջին` համայնքի գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարները խնդիր է առաջ քաշել, որ ջրմուղ-կոյուղու և համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարների հավաքագրման գործում առկա են լուրջ խոչընդոտներ։
Այսպես, ջրմուղ–կոյուղու ծառայությունները մատուցողը համայնքն է, ավագանու սահմանած դրույքաչափը՝ ըստ ծավալի է, մինչդեռ համայնքի կողմից ջրաչափերի տեղադրումը և ծախսված կամ հեռացված ջրի հաշվարկային մեծությունը որոշելը ներկա պահին հնարավոր չէ իրագործել, որի պատճառով ստացվում է հետևյալ պատկերը՝ ծառայությունը մատուցվում է, սակայն դրա դիմաց գանձվելիք վճարի չափը որոշելու անհնարինությամբ պայմանավորված եկամուտ չի գանձվում։ Խնդրի լուծման համար ջրմուղ–կոյուղու ծառայությունների մատուցումը նպատակահարմար է սահմանել` ըստ յուրաքանչյուր ընտանիքի շնչերի քանակի։ Երկրորդ` համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվում են գյուղական բնակավայրերի գրեթե բոլոր տնտեսությունները:
Ըստ ավագանու որոշման` բժշկական միջամտությունները հաճախ անհետաձգելի ու հրատապ են լինում, բժիշկը ծառայություն մատուցումը չի ուշացնում, բայց գյուղացին «թերանում է» վճարել, արդյունքում բյուջեի եկամտային մասում այս առումով եկամուտ չի գրանցվում։ Խնդրի լուծման համար առաջարկվում է վճար սահմանել անասնաբույժի ծառայությունների դիմաց՝ ըստ տնտեսությունների ունեցած անասնագլխաքանակի, անկախ այն հանգամանքից՝ անասունը բուժման կարիք ունի, թե ոչ։ Եվ երրորդ` Ջերմուկ քաղաքում և Կեչուտ գյուղում համայնքի ավագանին փողոցներ է անվանակոչել, որի հետևանքով անհրաժեշտաբար պետք է վերահասցեավորվեն այն բոլոր անշարժ գույքերը, որոնք գտնվում են այդ փողոցների վրա: Վերահասցեավորումը վճարովի է, քաղաքացիները, իրենց կամքից անկախ, պետք է վերահասցեավորեն իրենց գույքը, ուստի ավագանու կողմից սահմանվում է վճարի չափի նվազեցում՝ 100 տոկոսի չափով։
Այսինքն` նախագծով առաջարկվում է այդ փողոցների անվանակոչման հետ կապված վերահասցեավորումները կատարել անվճար։ Նախատեսվում են այլ փոփոխություններ ևս, իսկ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել համայնքի բյուջեի եկամուտների այն մասը, որը ձևավորվում է համայնքի կողմից շինարարության թույլտվությունների տրամադրման, ջրմուղ-կոյուղու և համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար համայնքի բյուջե վճարվող պարտադիր գանձույթներից: Ուստի նախատեսվում է Ջերմուկ համայնքի բյուջեի եկամուտների ավելացում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 26․01․ 23 թ համարում։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ