ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժողովրդի գումարը, որը Ն. Փաշինյանը խոստացել էր կոպեկ առ կոպեկ վերադարձնել, ոչ միայն չի վերադարձրել, դեռ եղածն էլ ինքն է թալանում.Սողոմոնյան (տեսանյութ) 01/26/2023 22:04 | ԼՐԱՀՈՍ
Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի հրդեհի դեպքից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հետաքննության ընթացքը կանխորոշեց և ներկայացրեց իր տարբերակը, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել սպայի կողմից բենզին լցնելու արդյունքում: Դրանով այդ մեծ դժբախտությունը վերածվեց մի միջադեպի, մինչդեռ շատերը արձագանքեցին, որ այս դժբախտությունը համակարգային պրոբլեմի արդյունք է, և այդ համակարգային պրոբլեմը հենց Նիկոլ Փաշինյանն է և իր կառավարումը: Խնդիրը կայանում է նրանում, որ մեր զինվորները չպետք է լինեին այնպիսի պայմաններում, որը զորանոցային չէր: «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԵՊՀ դոցենտ, պ.գ.թ., «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը:
Բանախոսի խոսքերով, սա կառավարման և վերահսկողության խնդիր է: «Մենք տեսել ենք, որ չորս ու կես տարվա ընթացքում չորս պաշտպանության նախարարներ են իրար հաջորդել: Նման բան չի լինում՝ սա համակարգի դեմ ուղղված գործողություն է: Հետևապես, խնդիրների խնդիրը կառավարման ամենաբարձր օղակի մեջ է՝ Նիկոլ Փաշինյանի մեջ է»,- հավելեց Մ. Սողոմոնյանը:
Նրա խոսքերով՝ նման պայմանները նշանակում են, որ դրա համար կա՛մ անհրաժեշտ միջոցներ չեն հատկացրել, կա՛մ այդ փողը այլ ոլորտների վրա են ծախում՝ թանկարժեք գործուղումներ, ավտոմեքենաներ, և այն: Եթե բանակը անհրաժեշտ գումար ստանում է, ապա ինչու՞ բանակի համար նախատեսված 50 միլիարդ դրամը 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսների համար չի ծախսվել:
Ժողովրդի գումարը, որը Ն. Փաշինյանը խոստացել էր կոպեկ առ կոպեկ հետ բերել պետբյուջե և վերադարձնել ժողովրդին՝ հինգ տարին շուտով կլրանա՝ վերադարձ չենք տեսնում, եղածն էլ ինքն է թալանում և վերաբաշխում են իրենց թիմի բարեկեցության համար:
Ադրբեջանը տարածաշրջանի խաղի կանոններով շարժվելու խնդիր է դնում և առաջ շարժվում: Մեր պարագայում գլխավոր խնդիրը դրվում է ոչ թե պետություն պահպանելը, այլ իշխանությունը պահպանելը: Դրա համար քայլեր են արվում, որոնք ակնահաճո և ականջահաճո են: Նեղ վերնախավը պետականակիր մարդիկ չեն՝ նրանք ժամանակին պետության և պետականության դեմ են հանդես եկել:
«Կարճ ժամանակում հնարավոր է ուղղել մեր բանակի ողնաշարը: Ճիշտ կառավարման և ճիշտ բարոյահոգեբանական աջակցության պարագայում մեր բանակը կվերականգնի իր նախկին մարտունակությունը՝ մի բան էլ ավելին»,- եզրափակեց բանախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ