ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու արցախցիների պայքարը նաև աշխարհի համար է կարևոր. հանդիպում՝ Արցախի բարեկամների հետ 01/25/2023 11:50 | ԼՐԱՀՈՍ
Հունվարի 24-ի երեկոյան կազմակերպվել է Արցախի բարեկամների հեռավար հավաք՝ «Արցախ. 44-օրյա շրջափակում» խորագրով, որին մասնակցել են հայտնի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, խորհրդարանականներ, իրավապաշտպաններ, հետազոտական-վերլուծական հայտնի կենտրոնների, միջազգային մարդասիրական կազմակերպությունների, գործարար շրջանակների օտարերկրացի շուրջ 300 ներկայացուցիչներ ավելի քան 40 երկրից: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Միջոցառման նպատակն էր Արցախի բարեկամներին ներկայացնել Ադրբեջանի կողմից 44 օր շարունակվող Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, օրեցօր խորացող հումանիտար խնդիրները, ահագնացող էներգետիկ ճգնաժամը, ինչպես նաև՝ հումանիտար և քաղաքական հիմնախնդիրների հաղթահարման միջոցներն ու մոտեցումները:
Որպես հիմնական բանախոսներ հանդես են եկել Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը և ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, մասնակիցների բազմաթիվ հարցերին պատասխանել են նաև ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը և ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
Պետնախարարը շնորհակալություն է հայտնել Արցախի բարեկամներին՝ նշելով, որ արցախցիները գնահատում են բոլոր նրանց ջանքերը, ովքեր այս ծանր իրավիճակում անտարբեր չեն իրենց խնդրին և իրենց կողքին են: «Չնայած մենք ծանր իրավիճակում ենք, բայց ես լավատես եմ, որովհետև տեսնում եմ արցախցիների ոգին ու կամքի ուժը, և ինձ համար մեծ հպարտություն է այդ մարդկանց կողքին կանգնելը։ Մենք պատրաստ ենք ամեն ինչով անցնելու, որովհետև արժանապատիվ ապրելու ձգտումը և սերը դեպի հայրենիքը մեծ ուժ է տալիս: Արցախի և արցախցիների՝ իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի պայքարը ոչ միայն հայերի, այլև աշխարհի համար է կարևոր, քանի որ այն արժանապատվությունը, արժեքները պահպանելու պայքար է»,- ասել է պետնախարարը:
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է շրջափակման հետևանքով մարդու հիմնարար իրավունքների խախտումներն ու հումանիտար խնդիրները: Նա նշել է, որ շրջափակումը միայն դատարկ ցուցափեղկերը չեն, դա մարդկանց մի շարք հիմնարար իրավունքների՝ ազատ տեղաշարժի, առողջության, կրթության, պատշաճ սնվելու իրավունքների խախտումներն են, տնտեսության ու ենթակառուցվածքների քայքայումն է, բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներն են, Հայաստանից Արցախ վերադարձող երեխաների ահաբեկումն է:
«Ադրբեջանն իրականացնում է հատուկ հանցավոր քաղաքականություն, որը միտված է հայրենազրկելու Արցախում ապրող հայերին, ոչնչացնելու նրանց։ Իրավիճակը պահանջում է միջազգային հանրության հստակ արձագանքը։ Միջազգային հանրությունը, այո՛, պատասխանատվություն ունի պաշտպանելու մարդու իրավունքները։ Մարդու իրավունքն այլևս պետության հայեցողության հարց չէ,- ասել է Գեղամ Ստեփանյանը:- Որպես Մարդու իրավունքների պաշտպան, օգտագործելով այս առիթը, ցանկանում եմ դիմել ձեզ և խնդրել, որ գործադրեք բոլոր ջանքերը, որ միջազգային հանրությունը ստանձնի իր պատասխանատվությունը և իրական քայլեր ձեռնարկի՝ զսպելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը»։
Շարունակելով թեման՝ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը նշել է, որ Արցախի ժողովուրդն ակնկալում է, որ միջազգային իրավունքով հաստատված նորմերը պաշտպանվեն նույն միջազգային իրավունքի պատասխանատուների, դերակատարների կողմից. «Միջազգային հանրությունը պետք է ցույց տա, որ Ադրբեջանը բարձր գին է վճարելու հանցագործությունների համար։ Բոլոր երկրներից ակնկալում ենք, որ հանդես գան Արցախի մեկուսացման դեմ և Արցախի միջազգային ներգրավվածության ապահովման հարցը լուծեն: Այստեղ կրկին բոլոր երկրների, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համագործակցությունը շատ կարևոր է»:
Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը նկատել է, որ տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի ոտնահարումների, ագրեսիվ գործողությունների անպատժելիությունն է հանգեցրել այսօրվա իրավիճակին:
«Մինչև Ադրբեջանը չպատժվի, նման ցեղասպանական քաղաքականությունը շարունակելու է։ Պատժամիջոցներ պետք է կիրառվեն ոչ թե Ադրբեջանի ժողովրդի դեմ, այլ՝ կոնկրետ այն անձանց դեմ, ովքեր ներգրավված են քաղաքական որոշումների կայացման գործընթացում։ Մեր բոլորի, առաջին հերթին՝ մեր բարեկամների ջանքերը պետք է կենտրոնացած լինեն այս ուղղության վրա»,- ընդգծել է նա:
Պատգամավոր Դավիթ Մելքումյանը նշել է, որ այս անգամ ընտրելով բնապահպանական կեղծ օրակարգ՝ ադրբեջանցիները փորձել են այդպիսով աշխարհի համար «գրավիչ» թեմա գտնել՝ հաշվարկելով, որ դրա քողի տակ կարող են լեգիտիմացնել իրենց այդ հանցագործությունը. «Բայց նրանց այդ հաշվարկները չեն արդարացել: Այս 44 օրվա ընթացքում մեր ժողովուրդը ցույց տվեց իր կամքը, որ պատրաստ է այս պայքարին»:
Արցախի Հանրապետության ներկայացուցիչները Արցախի բարեկամներին կոչ են արել շարունակել միջազգային հարթակներում իրենց ջանքերը՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, կայուն անվտանգության երաշխավորման միջազգային մեխանիզմների բարելավման, ցամաքային բնականոն հաղորդակցության վերականգնման, օդային հումանիտար միջանցքի բացման, ինչպես նաև՝ Ադրբեջանի հանցավոր գործողությունների
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ