ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թշնամին Սյունիքը կտրելու 3 հարվածային ուղղություն ունի, 3-ի ուղղությամբ էլ աշխատում է. Նահապետյան 01/24/2023 20:41 | Քաղաքական
Թշնամին Սյունիքը կտրելու 3 հարվածային ուղղություն ունի, 3-ի ուղղությամբ էլ աշխատում է. մեկը Ջերմուկն է, երկրորդը՝ Գորիս-Սիսիան-Անգեղակոթ-Նախիջևանն է, երրորդը՝ Մեղրին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ մեկնաբանելով սոցցանցերով տարածվող տեղեկություններն առ այն, թե Ադրբեջանը Քարվաճառի կողմից թունելներ է փորում Հայաստանի գրավված տարածքների ուղղությամբ, որպեսզի նոր բախում հրահրի և Սյունիքը կտրի Հայաստանից:
Նրա կարծիքով՝ թունել փորելը բավականին ծախսատար է, թեև չի բացառվում: Փարձագետը, սակայն, ուշադրություն է հրավիրում այն բոլոր ճանապարհների վրա, որոնք վերջին երկու տարիներին Ադրբեջանը կառուցել է, իբր, բեռներ տեղափոխելու համար, բայց ակնհայտ է, որ մայրուղու չափեր ունեցող ճանապարհները նախևառաջ ռազմական տեխնիկա տեղափոխելու համար են նախատեսված:
«Իրենք այդ ճանապարհները կառուցում են մինչև Գորիս, մինչև Ջերմուկ, որ անհրաժեշտության դեպքում տանկերը տրանսպորտով տեղափոխեն: Նրանք այդպիսով նաև անձնակազմի արագ տեղափոխման հարցն են լուծում: Իրենք ամեն օր են պատրաստվում, ուղղակի սպասում են, թե երբ հարմար կլինի ռազմական գործողություններ սկսել»,- ասաց փորձագետը:
Ռազմական գործողություններ սկսելու որոշումներում, սակայն, Ադրբեջանը ինքնուրույն չէ: Ըստ Նահապետյանի՝ նոր ռազմական բախման գնալու համար անհրաժեշտ է աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների, այն է՝ Ռուսաստանի, Իրանի՝ եթե ոչ համաձայնությունը, ապա գոնե դիրքորոշումը, այլապես Ադրբեջանը վաղուց արդեն Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսած կլիներ:
Նահապետյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը ստանա ուժային կենտրոնների համաձայնությունը, ապա Հայաստանում տեղակայված որևէ ԵՄ դիտորդ չի կարող խոչընդոտել ադրբեջանական ռազմական գործողություններին, քանի որ ԵՄ երկրները փոխկապակցված են և կախված են Ադրբեջանից:
«Խոսքն էներգակիրների մասին է, Ադրբեջանի համար գործնականում պրոբլեմատիկ է ոչ թե ԵՄ-ն, այլ ռուսական զինական ներկայությունը, հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածներում, որտեղ խոցելի են մեզ համար և Ադրբեջանը կարող է առավելություն ստանալ ռազմական գործողությունների հետևանքով, կարող է զսպել Ադրբեջանի ախորժակը»,- նշեց մեր զրուցակիցը:
Նրա արձանագրմամբ՝ Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ ռազմական օգնությունից ու հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկից: Ռազմական փորձագետը ԵՄ առաքելության վերաբերյալ իր խոսքը ամփոփեց հռետորական հարցադրումներով՝
«Իսկ եթե պարզվի, որ այդ դիտորդները եկել են մեկ առաքելությամբ, բայց այլ գործառո՞ւյթ են իրականացնում, ասենք, մեր շահերի դեմ, այդ ինչպե՞ս որոշվեց, որ ԵՄ-ն մեր շահերն է պաշտպանելու, շատ էլ՝ հայտարարեց, մենք այնքան օրինակներ կարող ենք բերել՝ մի բան հայտարարում են Եվրոպական երկրները կամ հավաքական Արևմուտքը, ուրիշ բան անում»,- եզրափակեց ռազմական փորձագետը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ