ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջազգային հանրության և դաշնակցիդ առջև ահաբեկիչ հարևանիդ նկատմամբ պատժամիջոցների կիրառման պահանջ դնելուց առաջ, նախ՝ ինքդ պիտի պատիժներ կիրառես․․․ 01/24/2023 20:25 | Վերլուծություններ
Միջազգային հանրությունը կամ՝ լուռ է, խուլուհամր, ինչպես եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ, կամ՝ հայտարարությունների մակարդակով՝ դատապարտում է, սակայն, ավելին չի անում, գործնական քայլերի չի դիմում, ազարբայջանի ռազմական հանցագործություններին ի պատասխան՝ որևէ պատժամիջոց չի կիրառում՝ասում և մտածում ենք մենք։ Իսկ այն, որ հավաքական Արևմուտքը պատժամիջոցներ կիրառելու համատեքստում բավական հմուտ է, ընդ որում, հաճախ նաև՝ խելքից ու մտքից դուրս, զավեշտի հասնող, ընդհուպ՝ արվեստի գործերի ու գործիչների հանդեպ, ականատես ենք ի պաշտպանություն ՈՒկրաինայի՝ ՌԴ հանդեպ պատժամիջոցներին էլ, այդ պատիժների անցյալ ու ներկա դրսևորումներին էլ․․․
Ի դեպ, ճիշտ նույն քաղաքականությունն է որդեգրել նաև Հայաստանի ներկա իշխանությունը։ Մասնավորաբար, վարչապետի աթոռին բազմած՝ Փաշինյանը ոչ մեկ անգամ է հայտարարել հարևան ազարբայջանի ցեղասպանական գործողությունների մասին, ահազանգելով, թե՝ հարևան պետությունը նոր ցեղասպանության է պատրաստվում Արցախի, Հայաստանի հանդեպ․․․ Հարց է ծագում՝ իսկ հայտարարություններից, ահազանգելուց անդին դու ի՞նչ ես անում որպես պետության ղեկավար։ Կարո՞ղ ես չէ՞, օդը փակել՝ թույլ չտալով ազարբայջանին քո օդային տարածքով զենք-զինամթերք տեղափոխել, որը հետո Արցախի և ՀՀ-ի դեմ կարող է ուղղվել։
Ինչի մասին է խոսքը, այսօր երբ Արցախը 43-րդ օրն է շրջափակման մեջ է, երբ 43 օր 120000 մարդ նորմալ, մարդկային կյանքից զուրկ է, քանի որ նրան աշխարհագրորեն բաժին է ընկել բարբարոս մի հարևան, որը գազի փականին տիրացել՝ երբ ուզում՝ փակում է․․․հիմա՝ եկել-փակել է Արցախի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, զրկելով արցախցուն՝ սահմանադրորեն ամեն քաղաքացու վերապահված՝ տեղաշարժվելու իրավունքից, սեփական հայրենիքում ապրելու և գործելու իրավունքից, իսկ Հայաստանի ղեկավարը ընդամենը դատապարտում է և ահազանգում։
Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ իշխանություն, ընդդիմություն, հանրություն, մենք քննարկում ենք, սոցցանցերում դատապարտող ստատուսներ ենք գրում, ոմանք դժգոհում են, որ Արեւմուտքը պատժամիջոցներ չի կիրառում, ոմանք էլ՝ որ Ռուսաստանն ազարբայջանին պատժելու փոխարեն՝ համագործակցում է նրա հետ, որ ՀԱՊԿ-ը Ղազախստան՝ զորքով է գնում, իսկ Հայաստան՝ ոչ․․․
Մինչդեռ, բոլոր թվարկված դրվագներում Հայաստանի իշխանությունն է, որ իր բուն գործը չի կատարում, թշնամին մտնում է ՀՀ տարածք, քայլ առ քայլ առաջ է գնում՝ նվաճելով ջրային ավազանները մեր և ռազմավարական բարձունքները, իսկ ՀՀ իշխանությունը զենքը հայ զինվորի ձեռքից վերցնում է՝ զրկելով նրան նույնիսկ ինքնապաշտպանության իրավունքից։ Այդ ե՞րբ է, որ կամովի հանձնվողին օգնության ձեռք են մեկնում։ Պայքարողին են օգնում և աջակցում, ոչ թե՝ թշնամու հանցանքները պարտակողին, ենթարկվողին․․․
Ի վերջո, ամենակարևոր հարցը՝ արդյո՞ք մեր հանրությունը Հայաստանի իշխանությունից պահանջում է պատժամիջոցներ կիրառել ազարբայջանի նկատմամբ։ Դեռ 90-ականներին, երբ ազարբայջանը գազամուղ էր պայթեցնում, դրան հետևում էր հայության նույնաբնույթ արձագանքը թշնամու հանդեպ։ Եվ հենց ազարբայջանի հարձակողական գործողություններին ի պատասխան էր, որ մահապարտների ջոկատ ստեղծելու խնդիր դրվեց , որ Արցախյան առաջին պատերազմում հայության հավաքական կամքի և զենքի ուժով հաղթեցինք։
Հարց՝ այսօր Հայաստանը որպես պետություն և մենք՝ որպես հանրություն, ո՞նց ենք պայքարում թշնամու դեմ, ընդհանրապես, պայքարու՞մ ենք, թե՝ նստած սպասում ենք, որ ՌԴ-ն, Իրանը, Արևմուտքը գան ու մեզ փրկեն։
Բնականաբար, հարց է ծագում՝ ինչու՞ պիտի միջազգային հանրությունը, Արևմուտքը պատժիչ գործողությունների դիմի ազարբայջանի հանդեպ, եթե անգամ Հայաստանը դա չի անում։ Ավելին, Հայաստանը հաճախ թաքցնում է նրանց բարբարոսությունները։
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարքաբանությանը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, ապա այն հակադարձ համեմատական է թշնամի պետություն՝ազարբայջանի հանդեպ վերաբերմունքին։ Ոչ մեկ անգամ, այլ պարբերաբար է Հայաստանի իշխանությունը մեղադրում դաշնակից ՌԴ-ին, թե՝ չի պատժում ազարբայջանին, թե՝խաղաղապահներն իրենց գործը լավ չեն անում թե՝ ՌԴ-ն հավուր պատշաճի չի պաշտպանում Արցախը, դաշնակից ՀՀ-ին և այլն։ Այս առումով էլ բնական հարց է ծագում՝ ինչու՞ պիտի Ռուսաստանը դա անի, եթե դու՝ Հայաստանի իշխանություն, մատդ մատիդ չես տալիս հայրենակցիդ ու ազգակցիդ, Արցախի հայկական պետությունը պաշտպանելու համատեքստում։ Չէ՞ որ նախ՝ դու պիտի թշնամուդ դատապարտես, պատժիչ գործողություններ իրականացնես նրա հանդեպ, հայրենիքդ պաշտպանես, այսինքն, որպես պետություն՝ քո քայլերն անես քո պետության, քաղաքացիների անվտանգության և պաշտպանության ուղղությամբ, նոր այլոց դիմես, թեկուզ՝ վաղեմի դաշնակցիդ։
Ի վերջո, այն ինչ ներկա իշխանությունն է անում դաշնակցի հանդեպ, ԴՆԹ մակարդակի արատ է, ախտաբանություն․ ՀՀ ԱԳ նախարարը Անթալիա է գնում վազելով, իսկ ա՛յ, ՌԴ գնալուց վախենում է, հրաժարվում է ․․․
«Միջազգային հանրության և դաշնակցիդ առջև ահաբեկիչ հարևանիդ հանդեպ պատժամիջոցների պահանջ դնելուց առաջ, նախ՝ ինքդ պիտի քո քայլերն անես․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ