ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
47 մանկապարտեզը Երևանի էներգաարդյունավետության ծրագրով վերակառուցվել ու վերաբացվել է 01/23/2023 12:59 | ԼՐԱՀՈՍ
Երևանի հ.47 մանկապարտեզը կառուցվել է 1975թ.: Երևանի էներգաարդյունավետության ծրագրով շենքն ամբողջությամբ վերակառուցվել ու վերանորոգվել է: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։
«Մանկապարտեզն այս տարիների ընթացքում մասնակի նորոգվել էր, բայց հիմնովին՝ երբևէ: Տանիքից կաթում էր, խմբասենյակներն ու միջանցքները, որքան էլ տաքացնեինք ու էլեկտրաէներգիա ծախսեինք, միևնույնն է, մեծ դժվարությամբ էինք կարողանում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճանը»,-պատմում են մանկապարտեզի աշխատակիցները:
Հանդիսավոր բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մացեյ Չուրան, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, հյուրեր:
«Էներգաարդյունավետության նոր միջոցառումները մեր մանկապարտեզներն ավելի հարմարավետ և անվտանգ կդարձնեն: Ծրագրի 1-ին փուլով նախատեսված է 12 մանկապարտեզի նորոգում և ևս 3-ի վերակառուցում՝ հաշվի առնելով այդ շենքերի սեյսմիկ վիճակը։ Սա 3-րդ վերանորոգված մանկապարտեզն է այս ծրագրով, իսկ ընդհանուր նախատեսված է 15 մանկապարտեզ»,- նշել է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
«Վստահաբար, կարևորագույն բաղադրիչն այն բովանդակությունն է, որը մեր երեխաները ստանում են այս պատերի ներքո, բայց, իհարկե, կարևոր է նաև միջավայրը։ Մանկապարտեզների առումով աշխատանքների ծավալը աննախադեպ է։ Ունենք նաև նոր մանկապարտեզներ, որոնք նորոգվում ու հիմնանորոգվում են քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով, բացի այդ ունենք կառուցման ծրագրեր, մասնավորապես, Ծարավ աղբյուր թաղամասում»,-ընդգծել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
47 մանկապարտեզը 15-ից 3-րդ վերանորոգվածն է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Շենքը նախ ամրացվել է, ապա ջերմամեկուսացվել: Փոխվել են դռներն ու պատուհանները, անցկացվել է օդափոխման համակարգ: Շինարարության ընթացքում ամբողջությամբ փոխվել են նաև խմելու ջրի և կոյուղատար համակարգերն ու էլեկտրական մալուխները: Ծրագրով տանիքին տեղադրվել են արևային վահանակներ, մանկապարտեզն ունի նաև արևային ջրատաքացուցիչ, ինչը կապահովի մշտական տաք ջուր:
«Մեր համագործակցության հիմնական ուղղություններն են՝ կլիմայի փոփոխությունը, էներգախնայողությունն ու կրթությունը: Ինչ խոսք, չկա ավելի կարևոր բան, քան էներգաարդյունավետ, անվտանգ միջավայր ստեղծելը երեխաների համար: Սա ԵՄ-ի կարևոր և հստակ հանձնառությունն է մեր արժեքավոր՝ Team Europe գործընկերությանը, որն ուղղված է կյանքի որակի բարելավմանը՝ միաժամանակ լրացուցիչ օգուտներ բերելով տնտեսությանն ու հասարակությանը»,-նշել է Հայաստանում ԵՄ դեսպանը:
Ծրագրի ընդհանուր արժեքը 15 մլն եվրո է: Այն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի վարկային և Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության դրամաշնորհային միջոցներով, որի ամենամեծ ներդրողն է Եվրամիությունը: Երևանի էներգաարդյունավետության ծրագիրը ֆինանսավորովում է նաև համայնքային բյուջեից: Առանձին դրամաշնորհ է տրամադրել ՄԱԶԾ-ի Կանաչ կլիմայի հիմնադրամը: Ծրագրով հարկերը համաֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։
Հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան նշել է. «Անվտանգ և ավելի «կանաչ» շենք. վերականգնվող էներգիայի աղբյուրների ներդրմամբ Երևանի մանկապարտեզների էներգաարդյունավետության, կառուցվածքի և մատչելիության համալիր բարելավումը Երևանի քաղաքապետարանին կօգնի նվազեցնել ածխաթթու գազի արտանետումը և բարձրացնել կայունությունն ու կենսունակությունն այս ձմռանն ու նաև դրանից հետո: Սա արդյունավետ համագործակցության լավ օրինակ է»:
«Գեղեցիկ վերանորոգված շենք, որը փոփոխություն է մցնելու մանկապարտեզ հաճախող երեխաների և տարածքի բնակիչների կյանքում: Կլիմայի փոփոխությունը բարդ մարտահրավեր է։ Շենքերն ամենամեծ էներգասպառողներն են, իսկ այս ծրագրով մինչև 50 տոկոսով կնվազի մանկապարտեզի էներգասպառումը»,-նշել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին։
Մանկապարտեզն իր ավելի քան 300 սաների համար դռները կբացի մարտից: Շենքը հարմարեցվել է նաև սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց համար։
Ծրագրով ևս 35 մանկապարտեզում կիրագործվեն էներգաարդյունավետության առանձին միջոցառումներ: Ծրագիրն էապես կնպաստի էլեկտրաէներգիայի խնայողությանը՝ տարեկան 1305 տոննայով նվազեցնելով նաև CO2-ի արտանետումը՝:
«Նախատեսվում է կնքել նոր համաձայնագիր, որի համաձայն կնորոգվի 32 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա: Մենք շարունակում ենք բոլոր ջանքերն ու նվիրումը ներդնել Երևանի համար նոր էներգաարդյունավետ նախագծերի զարգացման գործում»,- նշում է Լևոն Հովաննիսյանը:
Քաղաքային իշխանությունը մտադիր է առաջիկա տարիներին լուծել ոչ միայն նորոգման, այլև հերթագրման խնդիրը: Շենքային պայմանների բարելավումը որոշ մանկապարտեզներում հնարավորություն կտա ավելացնել հաճախող երեխաների թիվը: Կկառուցվեն նաև նոր մանկապարտեզներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից