Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում

Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան 01/22/2023   19:00  |  Հարցազրույց

ՀՀ արդարադատության նախարարությունը պահանջում է Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկել՝ «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի հիման վրա: Սա արդեն ԲԴԽ-ում քննված երրորդ վարույթն է, որը հարուցվել է  ՄԻԵԴ վճռի հիման վրա: Բոլոր երեք գործերով դատավորների ներկայացուցիչները բարձրաձայնում են ինստիտուցիոնալ խնդիրներ: ՄԻԵԴ վճռի հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, փորձագետ Արա Ղազարյանի հետ:

- Պարոն Ղազարյան, Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ՄԻԵԴ վճռի հիման վրա: Ինչպե՞ս եք առհասարակ վերաբերվում ՄԻԵԴ վճռի հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հանգամանքին:

- Դատավորներին կարգապահական պատասխանատվության կարելի է ենթարկել միայն էթիկական սկզբունքների խախտման կամ վարվելակերպի կանոնների խախտման համար, իսկ եթե դատավորին պատասխանատվության ենթարկում են որոշման համար, դա ազդում է դատական համակարգի անկախության վրա: Դա սկզբունք է: Վենետիկի հանձնաժողովը մի փոքր բացառություն է արել՝ ասելով, որ եթե խախտումն առերևույթ կամայականությամբ է դրսևորվել, որն արդեն նույնպես կարող է վարքագիծ պարունակել, այդ դեպքում նույնպես կարելի է կարգապահական պատասխանատվության ենթարկել, բայց այդ ձևակերպմամբ հարցը մոտեցնում է քրեական իրավունքին, այսինքն՝ երբ դատարանը կայացնում է ապօրինի որոշում՝ դիտավորյալ կերպով՝ շահ ունենալով: Այդ դրույթն էլ նույնպես պետք է չչարաշահվի: Ես մեկ դեպք հիշում եմ, երբ դատավորի լիազորություններ են դադարեցվել՝ էթիկական սկզբունքների խախտմանհամար, բայց մեզ մոտ կարգապահական վարույթների մեծ մասը, հիմնականում, որոշումների համար է:

Երբ գնում եմ դատարան՝ իմ գործերով, զգում եմ դատավորների կաշկանդվածությունն ընդհանրապես, որովհետև դատավորը պետք է ազատ լինի որոշումների մեջ, եթե անգամ կողմի համար դա տարօրինակ է, ի վերջո կա բողոքարկման համակարգ, տարիներ հետո՝ հետին հայացքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել ՄԻԵԴ որոշման համար...
Այդ դեպքում, շատ լավ, միայն այդ դատավորին մի ենթարկեք, ենթարկեք նաև առաջին ատյանի դատարանի դատավորին, վերաքննիչ ատյանի դատավորին, վճռաբեկ դատարանի ողջ կազմին, դա կլինի արդեն 9-10 դատավոր, հիմա դա նորմա՞լ մոտեցում է: Եթե գործը մինչև Վճռաբեկ դատարան հասել է, ինչու՞ եք պատասխանատվության ենթարկում միայն առաջին ատյանի դատարանի դատավորին: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի մեկ դատավորն է գուցե ներգրավված, բայց որոշումը միանձնյա հո չի՞ կայացրել: Հարցեր են, որ առաջանում են:

Կարգապահական պատասխանատվության կարելի է ենթարկել միայն էթիկայի համար, ինչպես հանրային ծառայողների, դատախազների դեպքում է, իսկ եթե դա կապված է դատավորի կայացրած որոշման հետ, ապա դա քրեական հետապնդման առարկա է, այսինքն՝ շահախնդրորեն կայացրել է որոշում, որն ապօրինի է և դրա համար քրեական պատասխանատվություն է նախատեսված: Այնպես, որ լրացուցիչ ինստիտուտ՝ կարգապահական պատասխանատվության, այն էլ, եթե դրանից հիմնականում օգտվում է արդարադատության նախարարությունը, ապա այստեղ շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է:

- Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ-ում քննված գործը ՄԻԵԴ վճռի հիման վրա հարուցված երրորդ կարգահապական վարույթն է։

- Գիտեմ: Էլի դատավորներ են ենթարկվել կարգապահական պատասխանատվության՝ իմ շահած գործերի հիման վրա, ինձ մոտ հարց է բարձրանում՝ ի՞նչ էիք անում այս տարիներին, որ կարգապահական պատասխանատվության չէիք ենթարկում, թե՞ պարտադիր պետք է ՄԻԵԴ վճիռ լիներ, որ հասկանային, որ res judicata սկզբունքն է խախտվել: Ընդհանրապես օրենքին հետադարձ ուժ տալը միշտ էլ խնդրահարույց է:

- Պարոն Ղազարյան, իսկ սահմանադրականության հետ կապված խնդիր չե՞ք տեսնում: Բոլոր երեք դեպքերում էլ դատավորները բարձրացնում են դատական օրենսգրքի տվյալ հոդվածների՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու խնդիրը, սակայն ԲԴԽ-ն շրջանցում է այդ հարցի քննարկումը: Հատկապես օրենքի հետադարձության հարցն է բարձրացվում, ինչը Դուք ևս արձանագրեցիք:

- Դե, իրենք ասում են՝ մենք օրենքին հետադարձ ուժ չենք տալիս, մենք օրենքի ընդունումից հետո ենք վարույթը հարուցում, այդ իմաստով՝ հետադարձ ուժ չի տրվում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ նոր հարուցված վարույթը վերաբերում է անցյալին, այն էլ՝ այնպիսի դատական գործ է, որն արդեն իրավական գնահատականի արժանացել է ՀՀ դատական համակարգում: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ ՄԻԵԴ-ը չորրորդ ատյան չէ: Դա լրացուցիչ համակարգ է համարվում, այլ ոչ թե՝ վերադաս: Այո, ՄԻԵԴ որոշումները կատարման ենթակա են պարտադիր կերպով և դրանք պետք է կատարվեն, բայց, օրինակ, գործի վերաբացումով, բայց ոչ հետադարձ հայացք նետելով դատավորի կատարած աշխատանքի վրա, որովհետև, դատավորի որոշումը որքան էլ տարօրինակ է, բայց դա չի նշանակում, որ դա էթիկա է: Եկեք չմոռանանք, որ ՄԻԵԴ-ը բողոքարկման մարմին չէ, որի որոշման հիման վրա պարտադիր պետք է բեկանվեն ՀՀ դատական ակտերը: Այնպես որ, բոլոր դեպքերում՝ այո, խնդրահարույց է, ընդհանրապես հետադարձ ուժ տալը բացասական հետևանքով, ընդհուպ, որ դա կարող է նույնիսկ ազդել դատավորին աշխատանքից ազատելու՝ խնդրահարույց է:

- Սուրեն Անտոնյանի փաստաբանը պնդում է, որ ՄԻԵԴ վճռի բացասական բովանդակությունը պայմանավորված է ՀՀ կառավարության ներկայացուցչի անհաջող գործելակերպով, քանի որ վերջինս նույնիսկ չի տեղեկացրել Եվրոպական դատարանին, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման հիմքում դրված հոդվածն արդեն իսկ հակասահմանադրական և անվավեր է ճանաչված, հետևաբար դատավորը չէր կարող կրել դրա բացասական հետևանքները։ Այսինքն՝ ստացվում է, որ փաստերը չի ներկայացնում կառավարությունը, բայց պատասխանատվության ենթարկում են դատավորին: Արդյո՞ք նման դեպքում պետք է դատավորը պատասխանատվություն կրի։

- Ես կոնկրետ այդ գործի փաստերի մասին չգիտեմ, դժվար եմ պատկերացնում, թե կոնկրետ ինչն են համարել Սուրեն Անտոնյանի կողմից սխալ, բայց այո, հաճախ է լինում, որ ՄԻԵԴ-ում կողմը ինչ-որ փաստարկ չի ներկայացնում և ՄԻԵԴ-ն առանց դրա որոշում է կայացնում, բայց հարցին ավելի կոնկրետ պատասխանելու համար պետք է ծանոթանալ գործի նյութերին:

Res judicata սկզբունքի խախտման վերաբերյալ գործեր եղել են ՄԻԵԴ-ում՝ Կարեն Պողոսյանի գործերը, նման սկզբունքը, երբ Վճռաբեկ դատարանը երեք ամսվա ընթացքում երկու ուղիղ իրար հակադարձող որոշումներ է կայացրել: Նման վճիռներ եղել են Հայաստանի դեմ, բայց ես չեմ հիշում, որ կարգապահական վարույթ է հարուցված եղել, և եթե օրենքը 15 տարի հետ է գնում, այո, դրանք էլ են 15 տարվա մեջ: Ստուգեք, տեսեք՝ եղե՞լ է, արդյոք, կարգապահական վարույթ:

- Այսինքն՝ գտնում եք, որ պարոն Անտոնյանի դեմ վարույթը թիրախավորված է հարուցվել:

- Նախարարությունը հայեցողություն է կիրառում: Դրա համար՝ նոր ընդունված օրենքը հետադարձ կիրառելը, այսինքն՝ անցյալի վրա կիրառելը, խնդրահարույց է:

- Պարոն Ղազարյան, բարձրացված խնդիրները նկատի ունենալով՝ նման պայմաններում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելը խնդիրներ չի՞ ստեղծի միջազգային դատական ատյաններում՝ Հայաստանի Հանրապետության համար։

- Առայժմ, վերջին որոշումը, որ կայացվել է Սամվել Մնացականյանի գործով, այնտեղ հստակ ամրագրվել է, որ դատավորը պետք է իրավունք ունենա բողոքարկելու այդ որոշումը դատարան: Եթե այսօրվա դրությամբ մենք ունենք որոշում, որը հնարավոր չէ բողոքարկել դատարան կամ ստեղծված նոր ընթացակարգը՝ ԲԴԽ-ում, դա, միանշանակ, եվրոպական սկզբունքի խախտում է: Չի բացառվում, որ եթե նույնիսկ ԲԴԽ-ն ստեղծի երկրորդ պալատը և ներսում բողոքարկման հնարավորություն լինի, միևնույն է, ՄԻԵԴ-ը կարող է արձանագրել խախտում՝ ԲԴԽ ներսում իրականացված վարույթի կապակցությամբ: Սա խոսակցության այլ առարկա է՝ կապված Վենետիկի հանձնաժողովի վերջին որոշման հետ, հարցն ամբողջությամբ դեռ չի լուծվել, որովհետև շարունակում է փակ մնալ բողոքարկման հնարավորությունը ԲԴԽ որոշման, և հիմա ստեղծում են բողոքարկման պալատ՝ ԲԴԽ ներսում, ինչպես՝ ՄԻԵԴ-ում: Այդ իմաստով կա Վենետիկի հանձնաժողովի որոշումը, որ դա հնարավորինս մոտեցնում է չափանիշներին, բայց դա վերջնականապես չի արտահայտում Վենետիկի հանձնաժողովի չափանիշները, այն է՝ դատավորը պետք է կարողանա բողոքարկել ԲԴԽ որոշումը դատարան, դատավորները դրան ձգտում են:

Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:42 26/12/2022  |  ԼՐԱՀՈՍՆախագահի հրամանագրով՝ Դավիթ Վեքիլյանը, Արման Թովմասյանը և Արման Կուրեխյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի դատավորներ
10:46 23/12/2022  |  Մամուլ12,5 կգ ոսկին գտնվել է ՀՀ դատավորներից մեկի բնակարանից․ մանրամասներ․ «Ժողովուրդ»
18:13 16/12/2022  |  ԼՐԱՀՈՍՍիմոն Ֆարմանյանն ընտրվեց Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ
16:27 16/12/2022  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է դատավորների ընդհանուր ժողովը
22:48 22/11/2022  |  ԼՐԱՀՈՍՄնացական Մարտիրոսյանի թեկնածությանը 6 հոգու կողմ քվեարկելը ցույց է տալիս, որ լուրջ բարոյական խնդիր ունենք. իրավապաշտպան
10:07 19/11/2022  |  Մամուլ«Կալանք տվող» դատավորներից ոմանք՝ պահեստային դատավորներ. դատարանը փակելու հետքերով. «Ժողովուրդ»
14:55 17/11/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել
14:01 08/11/2022  |  ԼՐԱՀՈՍՊետտուրքն ավելացնում են, որ մարդիկ քիչ դիմեն դատարան, սա ինչպես կարող է լինել իրավական պետության մեջ
13:59 08/11/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավորների միությունում դիմություն-ընդդիմություն չկա. Ստեփանյան
13:08 08/11/2022  |  ԼՐԱՀՈՍՄեծ գումարներ ենք ծախսում դատական ծանուցագրերի վրա ու ծանրաբեռնում դատարաններին

Արխիվ

[]