Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Առկա է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի լիազորությունների դադարեցման հիմք 01/20/2023   13:34  |  Վերլուծություններ

Հունվարի 18-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի նիստ, որի ընթացքում քննվեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Նիստի ընթացքում տեղի ունեցավ ուշագրավ միջադեպ. ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.

«Այ մենք խոսում ենք 2007 թվականի կամ ոչ այդքան հեռու 2000-ականների մասին, մինչև 2013 թիվը ես կնշեմ: Մինչև 2013 թիվը կար այսպիսի պրակտիկա, որ Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ, խոսքը պարոն Անտոնյանի մասին չէ ամենևին, «Ինչ ուզում ենք, անում ենք» սկզբունքով էին առաջնորդվում վարույթները ընդունել-մերժելու սկզբունքների ժամանակ՝ աշխատանքի ժամանակ: Եվ, օրինակ՝ կարող էր վարույթ չընդունվել, հետո ինչ-որ Բաղրամյան 26-ից զանգի հետևանքով վարույթ ընդունվել, կարող էր մի գործով՝ նմանատիպ գործով ընդունվել, իսկ մյուս նմանատիպ գործով չընդունվել, և կարող էր նույնիսկ, էլի էս դեպքին չի վերաբերում, դատավորը սկզբում չունենար շահագրգռվածություն մի որոշում կայացներ, հետո ունենար տնտեսական շահեր և այլ որոշում կայացներ:»:

Այս հայտարարությամբ Անդրեասյանը, ըստ էության, քաղաքական գնահատական է տալիս Վճռաբեկ դատարանի մի շարք դատավորների աշխատանքին: Այլ կերպ, առավել ևս՝ իրավական, այդ գնահատականը հնարավոր չէ անվանել, քանի որ նրա նշած արարքները, եթե իրականում դրանք տեղի են ունեցել, հանցակազմ են պարունակում, և մինչ օրս այդ դատավորների արարքների առնչությամբ չկա նախաձեռնված գեթ մեկ քրեական վարույթ: Այստեղ զավեշտալին նաև այն է, որ տնտեսական շահերից է խոսում մի մարդ, ով այդ հայտարարությունից մոտ մեկ ժամ առաջ այնքան շնորհք չունեցավ, որ ինքը միանա իրեն հայտնված բացարկին այն հիմքով, որ ինքն ու վարույթը հարուցած արդարադատության նախարարն ունեն համատեղ տնտեսական շահ (ապացույցները հասանելի են բաց աղբյուրներում): Արդյունքում ԲԴԽ-ն միջնորդությունը մերժեց:
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից ընտրված` Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Նույն օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

Նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

Նույն օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են քաղաքական գործունեությամբ զբաղվելու դեպքում:
Վերոհիշյալ դրույթների վերլուծությունից բխում է, որ նշված հայտարարության համար առկա է Կարեն Անդրեասյանի՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի, լիազորությունների դադարեցման հիմք: Կարծում ենք, որ ինքն իրեն հարգող Բարձրագույն դատական խորհուրդն այդպիսի հայտարարությունից ժամեր անց պետք է լուծած լիներ նրա պաշտոնանկության հարցը: ԲԴԽ նիստի ընթացքում այդպիսի հայտարարություն անելը վկայում է այն մասին, որ Անդրեասյանն իր ատելությունն ու հույզերն այն աստիճանի չի կարողանում կառավարել, որ նա պարզապես ունակ չէ լինելու դատավոր, այդ թվում՝ ԲԴԽ անդամ: Անդրեասյանը դրանով նաև ցույց տվեց, որ ինքը կողմնակալ փաստաբանի և անպատասխանատու ՄԻՊ-ի մակարդակից այդպես էլ չի աճել:

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին («Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական քննարկումները կամ եզրակացությունները, դատական իշխանության գործունեության վերաբերյալ քննարկումների ժամանակ արտահայտած կարծիքները և հայտարարությունները, այդ թվում` հրապարակային, ապաքաղաքականացվածության սկզբունքի խախտում չեն համարվում:») հղում անելու «կռուտիտը» չի կարող աշխատել, քանի որ հայտարարությունն արվել է ոչ թե դատական իշխանության գործունեության վերաբերյալ քննարկումների, այլ կոնկրետ դատավորի պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության նիստի ժամանակ:


Վերջում ցանկանում ենք ընթերցողներին հիշեցնել, թե ինչի համար ԲԴԽ-ն յոթ ամիս առաջ դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները: Վերջինս լրատվական կայքերից մեկին տված իր հարցազրույցում քննադատել էր Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1650 որոշումը և կասկածի տակ դրել ԲԴԽ-ի մեկուկես տարվա բոլոր որոշումների իրավաչափությունը: Անդրադառնալով Վարդազարյանի արտահայտություններին՝ ԲԴԽ-ն նշել էր.

«Դրանցով կասկածի տակ է դրվել Սահմանադրական դատարանի անկախությունը, հեղինակազրկվել են Բարձրագույն դատական խորհուրդը և դատական իշխանությունը:»:

Հռետորական հարցեր են առաջանում. իսկ Անդրեասյանի արտահայտությունները կասկածի տակ չե՞ն դրել Վճռաբեկ դատարանի անկախությունը, չե՞ն հեղինակազրկել Վճռաբեկ դատարանը և դատական իշխանությունը, որ Վարդազարյանը պետք է հեռացվեր, իսկ Անդրեասյանը՝ մնար: Թե՞ ՍԴ-ն ու ԲԴԽ-ն ոսկուց են, իսկ Վճռաբեկ դատարանը՝ պղնձից: Թե՞ այն, ինչ կարելի է Զևսին, արգելված է ցլին...

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:45 17/01/2023  |  ՄամուլԲԴԽ նախագահն արգելքներ է սահմանում լրագրողների համար. «Ժողովուրդ»
16:32 16/01/2023  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Քրիստինե Մկոյանը
16:00 16/01/2023  |  ԼՐԱՀՈՍԴատավորներն ընտրում են ԲԴԽ դատավոր-անդամի.միակ թեկնածուն Անդրեասյանի սանիկն է
20:52 27/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱՆ-ն ստանձնել է պատժիչ ջոկատի դեր. Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում «առաջատարը» կրկին նախարարությունն է
16:51 23/12/2022  |  ԼՐԱՀՈՍԳրաքննություն՝ ԲԴԽ-ում. Կարեն Անդրեասյանի անունը շոշափող ցանկացած քննադատական խոսք հեռացվում է
09:51 07/12/2022  |  ՄամուլՇուրջ 10 մլն դրամանոց աշխատաժողով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ. «Ժողովուրդ»
13:34 01/12/2022  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը հավանություն տվեց ԲԴԽ նախագահի աշխատավարձը բարձրացնելու նախագծին, այն համարեց անհետաձգելի, սակայն դրա շնորհիվ արդյունավետության բարձրացման ակնկալիք չունի
10:50 26/11/2022  |  ՄամուլԿարեն Անդրեասյանը մերձեցման երեկո է կազմակերպել դատական համակարգի ներկայացուցիչների հետ.«Հրապարակ»
13:17 12/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱպօրինի ծագում ունեցող գույքի բռանագանձման վերաբերյալ 21 հայցադիմում է ներկայացվել դատարան. 2,5 տարվա ընթացքում որևէ գործով դատական ակտ դեռևս չի կայացվել
10:29 08/11/2022  |  ՄամուլԿարեն Անդրեասյանը դիմել է դատավորների օգնությանը. «Ժողովուրդ»

Արխիվ

[]