ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեղի է ունեցել «Դիլիջանում խոցելի խմբերին աջակցելու համար սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծում» ծրագրի փակման արարողությունը 01/20/2023 12:57 | ԼՐԱՀՈՍ
Հունվարի 19-ին Դիլիջանի համայնքապետարանում տեղի է ունեցել «Դիլիջանում խոցելի խմբերին աջակցելու համար սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծում» ծրագրի փակման արարողությունը։ Արարողությանը մասնակցել են Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆուկուշիմա Մասանորին, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են Հայաստանի համայնքների միությունից։
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը այս կարևոր և օգտակար ծրագրին աջակցության համար, նշել է, որ Դիլիջան քաղաքն ընտրվել է՝ հաշվի առնելով նաև նրա աշխարհագրական դիրքը՝ լինելով Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի աշխարհագրական կենտրոնում, խաչմերուկում։ Նա իր խոսքում հայտնել է․ «Ծրագրի հիմնական նպատակը սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման մոդելային կենտրոնի ստեղծումն է` հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներին ոլորտային գիտելիքներ փոխանցելու և նրանց զբաղվածությանն օժանդակելու նպատակով»։
Պարոն դեսպանն իր հայերեն ելույթում ընդգծել է, որ այս ծրագիրը համապատասխանում է Տավուշի մարզի ռազմավարական և տնտեսական զարգացման ծրագրին՝ խթանելով տեղական արտադրությունն ու զբոսաշրջությունը և ընդգկելով այս ոլորտներում խոցելի մարդկանց։ Նա նաև փաստել է․ «Ճապոնիայի կառավարության հանձնառության համապատասխան՝ անհատների պաշտպանությունը կարևոր է պետությունների և հասարակությունների կառուցմանը նպաստելու համար։ Հույս ունենք, որ այս լուծումը նպաստելու է խոցելի խմբերի տնտեսական անկախությանը և նրանց կյանքի որակի բարելավմանը»։
Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը, տեղեկացրել է, որ ըստ վիճակագրական տվյալների՝ Դիլիջանում հաշվառված է խոցելի խմբերում գտնվող 700 և ավելի անձ, այդ թվում տեղահանվածներ Արցախից, սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող անձինք, 44-օրյա պատերազմի պատճառով զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ։ Քաղաքապետը մասնավորապես նշել է․ «Դիլիջանի համայնքապետարանն իր հերթին այս քաղաքացիներին տրամադրում է ֆինանսական, նյութական աջակցություն։ Մենք քաջալերում ենք ցանկացած միջոցառում և ծրագիր, որը միտված է խոցելի խմբերի աջակցությանը։ Ողջունելի է ուսուցման կենտրոնի գաղափարը և դրան կից գործող լվացքատունը, որը, կարծում եմ, իրապես կնպաստի խոցելի խմբերի մասնագիտական ու անձնային հմտությունների բարելավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու նրանց զբաղվածության ապահովմանը»։
Հայաստանի համայնքների միության կողմից մշակված «Դիլիջանում խոցելի խմբերի ներկայացուցիչներին աջակցելու համար սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծում» ծրագրի գործընկերներն են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հ/կ-ն, «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան», «Միջմշակութային հետազոտությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» հ/կ-ն, «ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոն»-ը: Դրամաշնորհային ծրագիրն իրականացվել է Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ։
Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի ներկայացուցիչ Սաթիկ Բադեյանը, կարևորելով սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը, փաստել է, որ այն հզոր մեխանիզմ է աջակցելու տեղական ինքնակառավարման մարմիններին, լուծելու բազում համայնքային խնդիրներ։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը, կարևորելով ծրագիրը, վստահեցրել է, որ որպես ծրագրի գործընկեր կազմակերպություն իրենք նույնպես օժանդակություն կցուցաբերեն ծրագրի շարունակականության համար։
Տավուշի մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանն էլ փաստել է՝ ծրագիրը համահունչ է Տավուշի մարզի ռազմավարական զարգացման ծրագրին։ Նա շնորհակալություն է հայտնել, որ ծրագիրն իրականացվում է հենց Տավուշի մարզում, քանի որ այն դրական ազդեցություն կունենա սոցիալապես խոցելի խմբերի ձեռնարկատիրական զարգացման վրա։
Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը փաստել է՝ տուրիզմը մեծ նշանակություն ունի տնտեսական, սոցիալական և մշակութային առումով ու շեշտել․ «Որպեսզի ունենանք կայուն տուրիզմ, դրա համար անհրաժեշտ են բարձրակարգ կադրեր։ Կարծում եմ՝ կենտրոնը նպաստելու է նաև տուրիզմի ոլորտը որակյալ կադրերով ապահովելու գործին»։
Ծրագրի փակման պաշտոնական արարողությունից հետո կազմակերպվել է նաև այցելություն Դիլիջանում խոցելի խմբերի ներկայացուցիչներին աջակցելու համար սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման ներակառույց կենտրոն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ