ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա ոչ այլ ինչ է, քան՝ իմ ազատության իրավունքի նկատմամբ ինքնանպատակ վերաբերմունք. Էրիկ Ալեքսանյան (տեսանյութ) 01/19/2023 20:54 | Դատական ռեպորտաժներ
Ի սկզբանե նախաքննության ընթացքում կալանավորվել եմ և այժմ հանրային մեղադրողը կրկին կալանավորման միջնորդություն է ներկայացնում միայն նրա համար, որ ես հանդիսանում եմ Էրիկ Ալեքսանյանը։ Դատարանում նման հայտարարությամբ է հանդես եկել ինքը՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ընթանում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, փաստաբան Էրիկ Ալեքսանյանի և դատավորի օգնական Թամարա Պետրոսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում քննարկվում է Էրիկ Ալեքսանյանի խափանման միջոցի հարցը։ Դատախազը միջնորդել է կրկին կալանավորել նրան՝ հայտարարելով, թե Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը և բացակայելու արգելքն իրավաչափ չէ։
«Իմ նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և ամենախիստ տեսակի խափանման միջոցի ի սկզբանե ընտրության և այժմ նման դիրքորոշման միակ նպատակը պայմանավորված է բացառապես իմ անձով։ Ես հասկանում եմ, մեծ հաշվով, թե ինչու եմ կալանավորվում, բայց միևնույն ժամանակ չեմ հասկանում, թե ինչու են նման միջնորդություն ներկայացնում»,- նշեց Ալեքսանյանը՝ հիշեցնելով, որ դատախազը նույնպես ընդունել է, որ մեղադրական եզրակացությունը հատատելով դատախազությունը դիրքորոշում է ունեցել, որ իր նկատմամբ ընտրված երկու ավելի նվազ տեսակի խափանման միջոցներն ի զորու են ապահովելու իր պատշաճ վարքագիծը։ Ինչ վերաբերում է դատախազի պնդմանը, թե առկա է դիրքորոշման փոփոխություն, Ալեքսանյանը նկատեց՝ այդ պարագայում պետք է լինեն ողջամիտ պատճառաբանություններ, որոնք կխոսեն գործում առկա փաստական տվյալներից, մինչդեռ, որևէ նոր հանգամանքներ դրված չեն։ Ալեքսանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ իր կողմից խափանման միջոցի պայման չի խախտվել, դրսևորել է բացառապես օրինակելի և պատշաճ վարքագիծ։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ վարույթն իրականացնող մարմին է փոխվել, Ալեքսանյանը նշեց.
«Ավելի վատ։ Իմ ազատության իրավունքի սահմանափակման հարցը կարող է որոշվել դատավարական իրադրության, ոչ թե՝ փաստական իրադրության փոփոխմամբ։ Այսինքն, եթե ֆորմալ առումով վարույթն իրականացնող մարմին է փոխվել, դրանով իսկ կարող է որոշվել կանխորոշիչ և էական ձևով իմ ազատության սահմանափակման հարցը։ Սա ոչ այլ ինչ է, քան՝ իմ ազատության իրավունքի նկատմամբ ինքնանպատակ վերաբերմունք»։
Նրա խոսքերով՝ 2017թվականից աշխատում է որպես փաստաբան, իր ողջ մասնագիտական գործունեության ընթացքում ոչ մի ոչ իրավաչափ գործունեություն չի իրականացրել։
«Աստվածաշնչում գրված է, որ անձն այս աշխարհ գալիս է առանց ոչնչի, բայց՝ կոնկրետ առաքելությամբ։ Իմ առաքելությունն իրավապաշտպան գործունեությունն է, իմ առաքելությունը՝ բեկանված ճակատագրերը վերականգնելն է, որին բազմաթիվ անգամներ, աշխատելով որպես փաստաբան, կարողացել եմ հասնել։ Իմ համեստ փորձը թույլ է տալիս ասելու, որ ես ձեռագիր ունեցող փաստաբան եմ»,- նշեց Ալեքսանյանը՝հավելելով, որ ինքն այս պահին ներգրավված է որպես պաշտպան ավելի քան 50 քրեական գործերով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տևած քննության արդյունքում բավարարվել է։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։
Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը և այժմ դատավորին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Իսկ որպես «օժանդակություն», ըստ պաշտպանների, դիտարկվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կողմից իր փաստաբանական լիազորություններից օգտվելն ու իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոցը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը։
Արուսյակ Ալեքսանյանը, դատավորի օգնական Թամարա Պետրոսյանը և Էրիկ Ալեքսանյանն իրենց ներկայացված մեղադրանքը չեն ընդունում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ