ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրոպան կարող է Ալիևի ռեժիմի վրա ճնշում գործադրել. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ France 24 հեռուստաընկերությանը (տեսանյութ) 01/19/2023 16:30 | ԼՐԱՀՈՍ
Եվրոպան կարող է Ալիևի ռեժիմի վրա ճնշում գործադրել, բացատրել, թե ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել նրա դեմ և ցույց տալ, որ անընդունելի է 120 հազար մարդու, 30 հազար երեխայի ձմռան պայմաններում զրկել ջեռուցումից։ Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այս մասին խոսել է ֆրանսիական հեղինակավոր France 24 հեռուստաընկերության եթերում՝ ՝ ներկայացնելով իրավիճակը Արցախում:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարող է անել և ինչպես կարող է օգնել Եվրամիությունը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Եվրոպան կարող է Ալիևի ռեժիմի վրա ճնշում գործադրել, բացատրել, թե ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել նրա դեմ և ցույց տալ, որ անընդունելի է 120 հազար մարդու, 30 հազար երեխայի ձմռան պայմաններում զրկել ջեռուցումից. «Եվրոպացիները պետք է ճնշում գործադրեին և ասեին, որ սա անընդունելի է, որ իրեն Դավոս չեն հրավիրի և ինքն այդ քաղաքակրթության մաս չի կազմի։ Կարող են օդային միջանցք ստեղծել, որպեսզի մարդասիրական ինքնաթիռները կարողանան Ստեփանակերտում վայրէջք կատարել և բերել մեզ այդքան անհրաժեշտ պարեն ու դեղորայք։ Նաև կարծում եմ, որ այս պատմությունն ավարտելու լավագույն ձևը կլինի Արցախը որպես անկախ պետություն ճանաչելը։
Որովհետև Ադրբեջանը չի կարողանում նորմալ կյանքի պայմաններ ապահովել նույնիսկ իր ժողովրդի համար։ Ներկայիս իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հնարավոր չէ ապրել Ադրբեջանի կազմում, որտեղ այդքան ճնշում և այդքան հարձակումներ են լինում քաղաքացիական բնակչության նկատմամբ»։
Ի պատասխան հարցի, թե ինչպես է շրջափակմանը դիմանում Արցախի ժողովուրդը՝ պետնախարարը նկատել է, որ չնայած այս բոլոր դժվարություններին, մարդիկ ամուր են. «Նրանք ասում են, որ քանի որ պայքարում են իրենց անկախության համար, պատրաստ են մնալ և ցույց տալ խիզախությունը և տուրք չտալ ճնշումներին։ Ժողովուրդը հասկանում է իրավիճակը և ընդունում է, որ դժվար ժամանակաշրջան է, որը շարունակությունն է այն պատերազմի, որ 2020թ․ նոյեմբերի 9-ին չէր ավարտվել։ Ուստի մարդիկ այստեղ պատրաստ են պայքարել՝ չնայած այս բոլոր ճնշումներին»։
Արցախի պետնախարարը նկատել է նաև, որ Եվրոպան շարունակում է Ադրբեջանի հետ առևտրային գործունեությունը՝ ընդունելով ավտորիտար ռեժիմը, որը փորձում է քանդել Արցախի պես ժողովրդավարական երկիրը։ Նա դա համարել է «մեծ խաղացողներից շատերի երկակի ստանդարտների օրինակ»:
«Ռուսաստանը, Եվրոպան, ԱՄՆ-ը կարող են մեծ դերակատարում ունենալ։ Ֆրանսիան այն բացառիկ երկրներից մեկն է, որ շրջափակման առաջին իսկ օրից սատար է կանգնել Արցախի հայերին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել դրա համար։ Կարծում եմ, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը պետք է վերադառնան Մինսկի խմբի սեղանի շուրջ և փորձեն երեք կողմից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից