ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է միանշանակ բացառել ադրբեջանցիների ցանկացած ներկայություն Բերձորի միջանցքում. Ստեփանյան (տեսանյութ) 01/18/2023 14:44 | ԼՐԱՀՈՍ
Բերձորի միջանցքում անցակետի տեղադրման վերաբերյալ զրույցներն ադրբեջանական ցանկությունների և նպատակների դաշտում են: Որևէ իրական և շոշափելի բանակցություն կամ քննարկում այդ թեմայի վերաբերյալ չկա: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Արցախի ՄԻՊ-ը հղում է անում երեկ՝ հունվարի 17-ին, տեղի ունեցած Լավրով-Բայրամով հեռախոսզրույցին և ռուսական ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը, որում ռուսական կողմն ընդգծել է միջանցքով անխափան, ամբողջական երթևեկության վերականգման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի պահպանմամբ:
«Այդ կետերի պահպանումը նշանակում է, որ որևէ ձևով միջանցքում ադրբեջանական ներկայություն չպետք է լինի: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին երեխաներին տեղափոխող ավտոբուսն ադրբեջանցիների կողմից կանգնեցնելու սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական ներկայությունը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի վրա ուղղակի վտանգավոր է դարձնում այդ տարածքով երթևեկելը»,- նշեց Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ եթե ռուս խաղաղապահների ուղեկցությամբ երթևեկելիս են նման դեպքեր գրանցվում, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի դեպքեր կարող են արձանագրվել երրորդ կողմի բացակայությամբ:
«Պետք է միանշանակ բացառել ադրբեջանցիների ցանկացած ներկայություն այդ ճանապարհի վրա և որևէ վերահսկողություն նրանց կողմից թե՛ բեռնատար, թե՛ մարդատար մեքենաների նկատմամբ, դա ուղղակի շատ մեծ սպառնալիք է Արցախի ժողովրդի և միջանցքով երթևեկող յուրաքանչյուր հայի համար»,- ընդգծեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:
Նշենք, որ վերջին օրերին մամուլում լուրեր են շրջանառվում, որ Բերձորի միջանցքը բացելու ադրբեջանական պահանջներից մեկն էլ այդ հատվածում անցակետ տեղադրելն է:
Հիշեցնենք, որ երեկ զինված և դիմակավորված ադրբեջանցիները կանգնեցրել էին երեխաներին Գորիսից Ստեփանակերտ տեղափոխող ավտոմեքենան և տեսախցիկներով ներխուժել մեքենայի մեջ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով մեքենայում գտնվող աղջիկ երեխաներից մեկն ուշագնաց էր եղել: Երեխային համապատասխան օգնություն էր ցուցաբերվել և ռուս խաղաղապահների միջնորդությամբ միջադեպը հարթվել էր և մեքենան շարունակել ընթացքը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ