Թեմաներ
Ուրբաթ 12 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/20/2024   16:33 ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալել է Սամանթա Փաուերին 12/20/2024   16:25 Մեղքից չեմ խուսափում. Եղիշե Հակոբյանը ընդունեց, որ ինքն է վառարանը միացրել. ցուցմունքը տալիս էր հեւալով (տեսանյութ) 12/20/2024   16:24 «Վնուկովոյում» բերման են ենթարկել Երևան-Մոսկվա չվերթի ուղևորին, ով օդանավում հարվածել է բորտուղեկցորդին 12/20/2024   16:21 Ալիևը կվերցնի «միջանցքը», նա համարում է, որ Փաշինյանն իրեն խոստացել է, որ դա տալու է․ Օսկանյան 12/20/2024   16:18 Կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է քննչական բաժին 12/20/2024   16:09 Ռուս դեռահասների ամբոխը ծեծի է ենթարկել տղամարդուն իր արտաքին տեսքի պատճառով 12/20/2024   15:55 Նորվեգիայում հարյուրից ավել ուղևորներով ինքնաթիռը վայրէջք է կատարել ծովից մի քանի մետր հեռավորության վրա 12/20/2024   15:50 Լուսամուտները ջարդված են եղել, պետք է ծուխը դուրս գար, մեղադրյալը չգիտեր, թե հրդեհի զոհ դարձած զինվորները ինչու չեն արթնացել (տեսանյութ) 12/20/2024   15:36 Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքները 12/20/2024   15:26 ՔՊ-ն պայթել է մեջից, իրար են հոշոտում, լափամանը չեն կարողանում կիսել. Փաշինյանը արտահերթի կգնա. «Դոգ» 12/20/2024   15:22 Էս շնաբարո համակարգն իր ճանապարհին խժռում է ամեն ինչ. անգամ սեփական ուսապարկերի ընտանիքները. Զոհրաբյան 12/20/2024   15:17 Կյանքից անժամանակ հեռացել է Կարինե Հարությունյանը 12/20/2024   15:16 Խորվաթիայում անչափահասը դանակով հարձակվել է 7 մարդու վրա․ վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է 12/20/2024   15:15 Սարիկ Մինասյանը Արման Սահակյանի նվերն է ՔՊ-ին. Սուրեն Սուրենյանցն Գյումրիում ընտրությունների մասնակցող ընդդիմադիրների առաջարկում է չհարձակման պակտ կնքել 12/20/2024   15:10 Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր “հեղափոխականների” ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն. Զաքարյան 12/20/2024   14:56 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 20-ին 12/20/2024   14:44 Քննադատների կարծիքով՝ Իլոն Մասկը ԱՄՆ «ստվերային նախագահն» է. WP 12/20/2024   14:39 Հայաստանում նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը 12/20/2024   14:24 Տո քեզ պետք է դատեն. հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողի հարազատը՝ դատավորին 12/20/2024   14:21 Ադրբեջանի դատախազությունը կոչ է արել ՀՀ-ին՝ համագործակցել ՀՀ-ում գտնվող հայերի դեմ Ադրբեջանում քննվող շինծու գործերով․ ՀՀ դատախազությունն էլ՝ լռում է 12/20/2024   14:11 Վթար՝ հրդեհի բռնկմամբ 12/20/2024   14:09 Վաչե Տերտերյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից 12/20/2024   14:01 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստն ընթանում է լարված. Ուղիղ 12/20/2024   13:48 Մերձմոսկովյան օդանավակայանում Ան-72 ինքնաթիռ է պայթել 12/20/2024   13:23 ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզանից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ 12/20/2024   13:19 Հասանովը թուրքական պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությունը, նաև՝ համագործակցության հարցեր 12/20/2024   13:16 Սրտի պլանային վիրահատությունը ճակատագրական էր. Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը 12/20/2024   13:09 Բագրատ Սրբազանը շաբաթ օրը հանդես կգա ուղիղ եթերով 12/20/2024   13:00 ՀՀ ԱԺ փոխնախագահը Սաուդյան Արաբիայում մասնակցել է ՄԱԿ-ի ինտերնետ կառավարման ֆորումին 12/20/2024   12:57 Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն 12/20/2024   12:55 Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանին 12/20/2024   12:50 Միհրան Խաչատրյանը վերանշանակվել է քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում 12/20/2024   12:46 Նյու Յորքում Իսրայելի հյուպատոսության դեմ ահաբեկչության փորձ է կանխվել 12/20/2024   12:36 Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր եւ պարտադիր հայտարարագրման հետեւանքների մասին 12/20/2024   12:32 Վրաստանում ցույցերի ընթացքում վիրավորվել է 171 ոստիկան 12/20/2024   12:28 Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով. Վահե Հովհաննիսյան 12/20/2024   12:19 Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը․ MediaHub 12/20/2024   12:17 Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ 12/20/2024   12:04 Երևանում շրթունքների վիրահատության հետ կապված վիճաբանության ժամանակ կոսմետոլոգիական կենտրոնի տնօրենը ծեծել է հաճախորդին. shamshyan.com 12/20/2024   12:01 Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին 12/20/2024   11:51 ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր 12/20/2024   11:43 «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից հաստատում են 14 տարեկան աղջկա մահվան լուրը 12/20/2024   11:43 Նախատեսվում է Էրդողանի այցը Դամասկոս. ԶԼՄ 12/20/2024   11:25 Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել, հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը՝ Դեկտեմբերի 20-ը. Վանեցյանը շնորհավորել է ԱԱԾ գործող և պահեստազորի գործընկերներին 12/20/2024   11:17 65-ամյա տղամարդը ներկայացել է որպես բարերար և հափշտակել 1,200,000 ՀՀ դրամին համարժեք ոսկյա ժամացույց 12/20/2024   11:12 ԱՄՆ գործող վարչակազմը մինչև իր պաշտոնավարման վերջին օրը կշարունակի աշխատել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վրա. Վեդանտ Պատել 12/20/2024   10:51 Երևանում մի խումբ անձանց կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելուն միջամտած ոստիկանը ևս ենթարկվել է հարձակման․ կա վիրավոր. shamshyan.com 12/20/2024   10:39 Ծիծեռնակաբերդի խճուղում այրվել են խոտածածկ տարածք և բնակելի տնակ 12/20/2024   10:37 Իսակովի պողոտայում բախվել են մեքենաներ. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց 12/20/2024   10:33 Ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին
12/18/2024   20:23 Ավելանալու են ինքնադատաստանների դեպքերը, պետությունը հանցագործության բացահայտման և ապացուցման բեռը թողել է տուժողների ուսերին․ մասնավոր մեղադրանքով վարույթի դատական քննության խութերը 12/20/2024   15:17 Կյանքից անժամանակ հեռացել է Կարինե Հարությունյանը 12/18/2024   23:50 Տեգրը մասնատել է եղբոր կնոջը՝ մերժված սիրահետումների պատճառով 12/19/2024   17:22 Բաքվի զորքը 3 կողմից շրջափակել է Ներքին Հանդը, Փաշինյանն էլ հպարտանում է, որ տանիքները նորոգվել են. Թաթոյան 12/18/2024   19:40 Ողբերգական ժամանակը մեր կյանքի 12/19/2024   08:42 Լուլուն, Արփի Դավոյանը կզրկվե՞ն մանդատներից․ «Հրապարակ» 12/19/2024   17:31 Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը գաղտնի են պահում՝ լկտի պատասխան տալով ԶԼՄ-ին 12/19/2024   22:11 Մանկապարտեզում 2-ամյա աղջնակն ընկել է կոյուղու խողովակի մեջ 12/18/2024   20:29 Երկաթյա ջահն ընկել է Աննա Հակոբյանի օգնականի գլխին․ նա ուղեղի ցնցում է ստացել 12/18/2024   20:02 383 ընկերություն չի արձագանքել համագործակցության Աննա Հակոբյանի առաջարկին, եւս 4-ը մերժել են (տեսանյութ) 12/19/2024   14:22 Հայաստանում «օրենքով գողերի» ցուցակ, ցանկ ունե՞ք․ հարց՝ Գալյանին 12/19/2024   16:22 Բացել է պարեկային մեքենայի դուռը և որպես կաշառք նետել 20000-անոց թղթադրամ 12/19/2024   21:18 Կան ձայնագրություններ, տեսանյութեր. գործող վարչապետին շատ արագ ու անակնկալ կարելի է հեռացնել․ Ղևոնդյան (Տեսանյութ) 12/18/2024   23:19 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 12/19/2024   12:03 Զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում փոփոխություններ են կատարվել (տեսանյութ) 12/19/2024   11:10 Ալիևը խոսում է 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին. ինչ է քննարկվում Կառավարության նիստում այսօր. ուղիղ 12/18/2024   17:51 Փաստաբան Արթուր Ղազարյանը կալանավորվել է 12/19/2024   21:13 Սրանց միտքը աշխարհազորայիններին լուծարելն է. Գրիշա Սարգսյան 12/20/2024   13:16 Սրտի պլանային վիրահատությունը ճակատագրական էր. Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը 12/19/2024   08:34 «Չհամարձակվե՛ք»․ Ինչ շրջաբերական է ուղարկել նախարարը տնօրեններին․ «Հրապարակ»

ԱՆ-ն Վճռաբեկ դատարանի դատավորին մեղադրում է դիտավորությամբ խախտում կատարելու մեջ՝ առանց անգամ պրակտիկան ուսումնասիրելու ու փաստարկ ներկայացնելու (տեսանյութ) 01/18/2023   13:23  |  Դատական ռեպորտաժներ

Դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը բացակայում են։ Այս մասին ԲԴԽ-ում հայտարարեց Անտոնյանի ներկայացուցիչ, փաստաբան Էմիլ Ամիրխանյանը՝ արձանագրելով, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար ՄԻԵԴ վճիռները՝ որպես առիթ՝ նախատեսվել են միայն օրենսդրական փոփոխություններից հետո, իսկ անձի վիճակը վատթարացնողը նորմը չի կարող ունենալ հետադարձ ուժ։ Բացի այդ, կոնկրետ նորմի խախտում առկա չէ, հակառակ դեպքում դա կներկայացվեր նախարարության կողմից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ էր հարուցել՝ 2015թ. կայացված «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի հիման վրա։ Նշենք, որ դիմումատուն Կոնդրանով Ամիրխանյանն է, որը գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը բեկանելով Վճռաբեկ դատարանը խախտել է res judicata (կրկին վերանայման ենթակա չլինելու) սկզբունքը և գույքից անարգել օգտվելու իր իրավունքը, ինչն էլ հաստատվել է ՄԻԵԴ վճռով։ Գործը վերաբերում է ավելի քան 20 տարի առաջ ՝ դեռևս 1998թ-2004թթ կողմերի միջև ծագած հողատարածքային վեճին։ Խնդիրն այն է, որ 2007թ օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որով արձաագրվել էր, որ անձն իրավունք չունի մեկից ավելի անգամ վճռաբեկ բողոք բերել, եթե Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելիս թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար որոշակի ժամկետ չի սահմանել և սույն գործով ներկայցված առաջին բողոքը Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր՝ առանց ժամկետների նշման։ Այդուհանդերձ, Գ.-ն երկրորդ անգամ բողոք է ներկայացրել նույն ակտի դեմ, որը 2007թ դեկտեմբերին մասնակի բավարարվել էր և գործը կրկին ուղարկվել էր նոր քննության, առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել է՝ բավարարելու Գ.-ի հայցը՝ ճանաչելով նրա գույքի սեփականությունը, իսկ Ամիրխանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է։ Ամիրխանյանը, փորձելով վերականգնել իր խախտված իրավունքները, դիմել է ՄԻԵԴ՝ արձանագրելով, որ խախտվել է res judicata սկզբունքը։ ՄԻԵԴ վճռի հիման վրա ԱՆ-ն կարգապահական վարույթ է հարուցել Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ և միջնորդություն ներկայացրել ԲԴԽ։

«Փատինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում այսօր կայացել է Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը։ Դատավորը նիստին չի մասնակցել՝ լիազորելով իր շահերը ներկայացնել փաստաբանին։ Մինչ միջնորդության բուն քննությանն անցնելը դատավորի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ հիմքում դնելով նրա կանխակալ մոտեցումը գործին։ Մասնավորապես, դատավորի ներկայացուցիչն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Կարեն Անդրեասյանը նախկինում զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը, իսկ Գրիգոր Մինասյանը նրա ընկերն է, Անդրեասյանը կիսում է նրա գաղափարները, հետևաբար, անաչառ չի կարող լինել նրա նկատմամբ։ Բացի այդ, առկա է տնտեսական շահ, քանի որ Կարեն Անդրեասյանի կինը և վարույթ հարուցած անձը՝ Գրիգոր Մինասյանը, նույն իրավաբանական ընկերությունում բաժնետերեր են։ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներն առարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, որ առկա չէ տնտեսական շահ, հետևաբար, միջնորդությունը ենթակա է մերժման։ Արդյունքում՝ ԲԴԽ-ն մերժեց միջնորդությունը ու անցավ միջնորդության բուն քննությանը։

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հայկ Սանոյանը հրապարակեց միջնորդությունը՝ նշելով, թե խախտումը թույլ է տրվել դիտավորությամբ։ Հարցուպատասխանի ընթացքում պարզվեց, որ նախարարությունը չի ուսումնասիրել ո՛չ դատական պրակտիկան, ո՛չ անգամ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտը, որը բեկանվել է Վճռաբեկ դատարանի կողմից։ ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը փորձեց հարցադրումներով «հուշել»՝ բարձրաձայնելով նույն իրավիճակում դատավորի կողմից իբրև երկակի ստանդարտ ցուցաբերելու հանգամանքը։

Նշենք, որ ՄԻԵԴ-ի կողմից արձանագրվել էր, որ նորմն անորոշ է, հետագայում՝ ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել նշված նորմը, օրենքի անհստակությունը, սակայն, նախարարության ներկայացուցիչների դիտարկմամբ՝ անհստակությունը չէր կարող ազդեցություն ունենալ որոշման վրա։


«Այսինքն՝ անորոշ էր ՄԻԵԴ-ի համար, բայց Վճռաբեկ դատարանի համար անորոշ չէր»,- նշեց փաստաբան Ամիրխանյանը՝ արձագանքելով նախարարության ներկայացուցիչների պնդումներին։
Բացի այդ, նախարարությունը ջանքեր չի գործադրել նաև դատական պրակտիկայի ուսումնասիրության համար, պնդում են՝ դա ազդեցություն ունենալ չէր կարող։
Ինչ վերաբերում է «մեղքի» աստիճանին՝ դիտավորությանը, ապա նախարարությունը որպես միակ հիմք նշեց միայն այն, որ դատարանն իբրև գիտակցել է իր կողմից խախտումը, մինչդեռ, դատավորի ներկայացուցիչն իր պատասխան ելույթում ընդգծեց, որ այդ պնդումն անհիմն է, քանի որ դատավորը հաշվի է առել դատական պրակտիկան և հիմնվել այդ պրակտիկայի վրա, հետևաբար, ոչ հստակ նորմն ինչպես կարելի է խախտել՝ այն էլ դիտավորթյամբ։ Ընդ որում, դատավորի ներկայացուցիչն ընդգծեց, որ ՄԻԵԴ-ը կարևորել էր կառավարության կողմից պրակտիկայի ներկայացումը, որը, սակայն Կառավարության կողմից չի եղել, այդ հանգամանքն անգամ չի ուսումնասիրվել կարգապահական վարույթ հարուցելիս։

«Կառավարության անգործությամբ ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ վճիռ է կայացվում, որի համաև պետք է պատասխանատվություն կրի դատավորը»,- նշեց Ամիրխանյանը։

Ամիրխանյանն իր պատասխան ելույթում ուշադրություն հրավիրեց վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտի վրա, որում նրա պնդմամբ առկա են եղել դատական սխալներ, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունվել է՝ նոր ի հայտ եկած հանգամանքի հիման վրա և այդ հիմքով էլ որոշումը բեկանվել է։

Մեսրոպ Մակյանի հարցադրմանն ի պատասխան, թե որն էր խախտումը, եթե դատավորը խախտումը թույլ չի տվել՝ Ամիրխանյանը կրկին ընդգծեց կառավարության կողմից համապատասխան փաստարկները ՄԻԵԴ-ին չներկայացնելու հարցը; Ուշագրավը, սակայն, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հարցադրումներն էր՝ քաղաքական ենթատեքստով և դատավորների նկատմամբ ուղիղ մեղադրանքներով։ Մասնավորապես, Կարեն Անդրեասյանը հայտարարեց՝ այդ տարիներին գործող արատավոր պրակտիկայի մասին․ «Մի ժամանակաշրջան էր, երբ եղել է Բաղրամյան 26-ից զանգեր և որոշակի գումարի դիմաց որոշում է կայացվել վարույթ ընդունելու մասին, երկակի ստանդարտների, կոռուպցիոն վերադարձերի և չվերադարձերի։ Արդյոք դա չօր կարողազդել դատավորի վրա»։ Արձագանքելով Անդրեասյանին՝ փաստաբանը ննշեց, որ չի կարծում, որ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է նման հարց առաջանալ, բացի այդ, հիշեցրեց՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը։

Լսելով կողմերին՝ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ որոշումը կհրապարակվի հունվարի 26-ին, ժամը՝ 11։50-ին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

12/17/2024   14:46 Փաշինյանի ոչ օրինական կնոջը սպասարկելու համար ձեռք բերված մեքենաների գինը պետական գաղտնիք է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]