ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքը մնում է թուրք, մենք որևէ երաշխիք չունենք, թե վաղը նույն բանը չի լինի․․․ 01/18/2023 22:22 | Վերլուծություններ
Շատերի համար գուցե զարմանալի է ԱԺ մեծամասնական պատգամավոր Արսենյանի հայտարարությունը։ Կարծում եմ, տարօրինակ ոչինչ չկա, քանի որ 2005 թվականի ապրիլին էլ նա հայտարարություններ էր անում նույն մտայնությամբ։ Ասում էր՝ «Հակաթուրքական հիստերիա կա Հայաստանում, եւ չեմ ցանկանում, որ իմ երեխան մեծանա այդ հիստերիայի պայմաններում» /16 ապրիլ, 2005 թ, «Առավոտ/
Այն ժամանակ շատ էի զարմացել, հիմա արդեն չեմ զարմանում․․․ Բնականաբար, այն ժամանակ էլ Արսենյանը լուրջ հակահարվածի արժանացավ։ ԱԺ ճեպազրույցում ի պատասխան լրագրողի հարցի՝ Արսենյանը ողջունել էր այն ժամանակ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ ՀՀ-ին արված առաջարկը՝ այն է՝ «Համատեղ քննություն անցկացնել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ»։
«Այսօր քպական-մեծամասնական, այն ժամանակ՝ ՄԱԿ-ական Արսենյանը հայ-թուրքական մերձեցման գծի կողմնակիցն էր, ասում էր՝ «Մենք գտնում են, թե չպետք է կորցնել հարեւանների հետ քաղաքական մերձեցման հնարավորությունը: Եվ ամեն ինչ պետք է անել, որ հարեւանների հետ ունենանք բարիդրացիական հարաբերություններ»:
Թե ինչ էր հասկանում Արսենյանն «ամեն ինչ»-ի տակ, այսօր արդեն շատ ավելի հստակ է, քանի որ 2005-ի իշխանությունը վերջինիս երազած «ամեն ինչին» ոչ միայն տոն տվող չէր, այլև՝ բացառող էր։ Այլ է այսօրվա թուրքադրբեջանական շահերին գերի իշխանությունը․․․
Իսկ Գ․Ա-ի այսօրվա՝ Արցախին և արցախցուն վերաբերող մտքերը՝ «Արցախի հարց կոչվածը լուծվել է ինքը: Էն մնացածը․․․դա տեխնիկական պրոցես է, որը որ կընթանա: Էդ տեխնիկական պրոցեսի ընթացքում քննարկումներ կլինեն՝ Արցախի հայկական բնակչության ներկայացուցիչների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ և այլն»՝ փաշինյանական ապազգային, մեր հայրենիքի ու ազգի մի հատվածին գլխացավանք համարող թեզերի կրկնությունն են։
2005-ի ապրիլի 24-ին նախորդող շրջանն էր, այդ օրերին հերթական անգամ երբ հանդիպեցի Աղասի Այվազյանին, զրույցիս ընթացքում Արսենյանի տեսակետի մասին իր կարծիքն ուզեցի իմանալ։ Ասում եմ՝ այսպես ու այսպես, մի պատգամավոր ունենք, անուն-ազգանունն եմ նշում, որը խորհրդարանում ելույթ ունեցավ և հուզմունքով հայտարարեց, թե «Հակաթուրքական հիստերիա կա Հայաստանում, եւ ինքը չի ցանկանում, որ իր երեխան մեծանա «հակաթուրքական հիստերիայի մեջ»։
ՈՒ քանի որ մեր պետության կողմից տարվող՝ Ցեղասպանության ճանաչման քաղաքականության համատեքստում էր մեր զրույցը, հարցրեցի՝ որքանո՞վ կարելի է «հակաթուրքական հիստերիա» անվանել պետական քաղաքականությունը և արդյո՞ք մեզանում նման երևույթ կա, կամ՝ եղե՞լ է երբևէ․․․
Աղասի Այվազյանի խոսքն իր բառով կարելի է բնորոշել՝ «պատմակշիռ»․․․Պատմությամբ չափված ու կշռված, պատմությամբ՝ հաստատված․․․
«Հայաստանում նման բան չկա, ավելին, եթե թուրքը վաղը ձեռք մեկնեց, հայը կսիրի թուրքին։ Հայերը սիրելու թուլություն ունեն։ Սիրում ենք թշնամուն։ Վրացուն սիրում ենք մենք, բայց վրացին չի սիրում հային։ Ձևացնում է։ Հայը սիրում է ռուսին, հեշտ ռուսանում է։ Այդպես շատ հեշտ՝ մենք կարող ենք թուրքանալ։ Եվ այդպես էլ եղել է՝ թուրքացել ենք։ Էրզրումցիները թուրքերեն էին խոսում տանը։ Երգում էին թուրքերեն։ Ո՛չ, եղբայր, չկա այստեղ հակաթուրքական հիստերիա։ Ոչ մի հիստերիայի մասին խոսք չի կարող լինել։ Թուրքերը նենգ են, մենք սարսափելի տարբեր ենք, մենք անտիպոդներ ենք։ Սումգայիթի, Բաքվի ջարդերը ոչ միայն հիմա էին, 1918-20 թվին էին նաև, երբ 30 հազար հայ ոչնչացրին թուրքերը։ Բայց հայերը էլի գնացին ու էլի ապրեցին։ Էլի գնան, նույնն է լինելու։ Այսինքն, թուրքը մնում է թուրք, մենք որևէ երաշխիք չունենք, թե վաղը նույն բանը չի լինի»։ / «Հայոց Աշխարհ», 2005 թ․20 ապրիլ/
Սա ասում է Աղասի Այվազյանը։ Իր խոսքը ոչ միայն բազմաշերտ-բազմատաղանդ մտավորականի է, այլև ճակատագրորեն՝ Ցեղասպանությունը վերապրածի։ «Ես Էրզրումցի եմ։ Ցեղասպանության արդյունքն է իմ գաղթականությունը, ծնվել եմ Վրաստանում։ Մեր տունը այսօր կենդանի է մեր ուղեղներում»։
Նա վստահ էր ու հաճախ էր կրկնում՝ «Ցեղասպանության ճանաչման պահանջը մեր պաշտպանությունն է»։
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ