ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻԵԴ-ի կողմից ԵԽ Նախարարների կոմիտեին դիմելուց հետո հարցն արդեն քաղաքական դաշտում է, շատ բան կախված է պետության ակտիվությունից, դիվանագիտական ջանքերից. փորձագետ 01/17/2023 19:32 | Քաղաքական
ՄԻԵԴ-ի կողմից Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին դիմելուց հետո հարցն արդեն քաղաքական դաշտում է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արմեն Գալստյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ավելի քան մեկ ամիս է, ինչ ադրբեջանցիները «բնապահպան-ակտիվիստների» քողի ներքո փակել են Արցախը Հայաստանին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը։ ՀՀ-ն դեռևս դեկտեմբերի 15-ին դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային և Մարդու իրավունքների եվրոպական դատարաններ։ ՄԻԵԴ հասցեագրված դիմումը, որի շրջանակներում ՀՀ-ն պահանջել էր հրատապ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ, ներկայացվել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» չորրորդ գանգատի շրջանակներում։ Դեկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը բավարարել է միջանկյալ միջոց կիրառելու միջնորդությունը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: Միաժամանակ, Եվրոպական դատարանը որոշել է առաջնահերթություն տալ Հայաստանի ներկայացրած թիվ 4 գանգատին՝ Դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնի համաձայն:
Փաստացի առ այս պահն Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ պահանջները, ավելին՝ պահանջում էր վերացնել միջանկյալ միջոց կիրառելու որոշումը և հրատապ միջոց կիրառել Հայաստանի դեմ, ինչը ՄԻԵԴ-ի կողմից մերժվել է։ Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով:
Միջազգային իրավունքի մասնագետ Արմեն Գալստյանը նշում է, այն, որ ՄԻԵԴ-ը դիմել է ՆԿ-ին, արդեն լուրջ է, ՄԻԵԴ-ը և մեր ներկայացուցչի գրասենյակն իրենց գործն արդել են՝ շատ լավ, Նախարարների կոմիտեում, սակայն, գործընթացն արդեն քաղաքական տիրույթում է։ Գալստյանի գնահատմամբ՝ չկա որոշակի հստակ ընթացակարգ, Նախարարների կոմիտեին են դիմում, կարող են նույնիսկ ամեն շաբաթ դիմել, նիստերի ընթացքում պետք է քննարկեն, սակայն հստակ գործողություն չկա, մեծ հաշվով՝ լավ ցանկության դեպքում ՆԿ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ կարող են կիրառվել սանկցիաներ, ընդհուպ, մինչև անդամակցության դադարեցում, բայց կոնկրետ հստակեցում էլ չկա։
Գալստյանի խոսքով՝ շատ բան կախված է պետության ակտիվությունից, դիվանագիտական ջանքերից, ի վերջո, Նախարարների կոմիտեն դիվանագիտական դաշտն է արդեն. «Դա կարող են Նախարարների կոմիտեի ամեն շաբաթվա նիստին էլ ներկայացնել։ Դաշտը շատ վատն է և պարզ չէ, թե ինչի կարող է բերել։ Դաշտ է թողնված, որ անհրաժեշտության դեպքում ամեն ինչը սահուն ձևով կարողանան մարեցնել։ Ռուսաստանի դեպքում լիներ, վստահ եմ, անդամակցությունն անմիջապես կդադարեցվեր՝ եվրոպական իրենց հստակ, կուռ-երկակի ստանդարտների շրջանակներում»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ