ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներքաղաքական գործընթացը կարելի է համարել կեղծ. ինչ է կատարվում Արցախում. Քեռյանը մեկնաբանել է իրավիճակը 01/17/2023 20:36 | Քաղաքական
Ո՛չ Արայիկ Հարությունյանը, ո՛չ Ռուբեն Վարդանյանը չեն հայտնել իրենց տարաձայնությունների մասին, բայց կարծում եմ, որ Ռուբեն Վարդանյանի հրաժարականի լուրերը կապված են իրենց դիրքորոշումների տարբերության հետ. առանց կրակ ծուխ չի լինում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին Արցախում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները:
«2-ն էլ չեն հայտարարել այդ մասին, չհաստատված տեղեկություններ են, նաև չի նշվում թե կոնկրետ ինչի շուրջ է եղել արցախյան չծանաչված պետության կառավարող էլիտաների միջև տարաձայնությունները: Փորձագիտական շրջանակներում ինչ էլ որ ասեն, պետք է հենվեն որոշակի ասեկոսեների վրա: Ուստի ներքաղաքական գործընթացը կարելի է համարել կամ չբացահայտված կամ երևի կեղծ»,- ասաց նա:
Քեռյանի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ մեկնելու հետ կապված վարկածները շատ են. դրանցից մեկի համաձայն՝ վերջինս Ռուսաստանի կողմից գործուղված անձ է և, քանի որ Հայաստանի գործող իշխանությունները ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը փորձում են շեղել դեպի Արևմուտք, իսկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ առավել մոտ քաղաքական դիրքորոշումներ ունի, հնարավոր է, որ այդ տեղեկությունները Արցախի ղեկավարությանը և Հայաստանի իշխանություններին ուղղված կանխարգելիչ քայլեր են: Ըստ քաղաքագետի՝ սրանք, իհարկե, ենթադրություններ են, քանի որ որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Ռուբեն Վարդանյանին ավելի շատ կարելի է դիտարկել որպես արևմտամետ, քան ռուսամետ գործիչ:
«Նրանք դեռևս որոշակի գործողություններ չեն արել, որ մենք դրանք վերլուծելով կարողանանք ինչ-որ բան բացահայտել: Ասենք, Արցախի իշխանությունները չեն դիմել Ռուսաստանին ինչ-որ հարցով կամ ինչ-որ պաշտոնական տեսակետ չեն արտահայտել ներկա պայմաններում հակամարտության լուծման իրենց տեսլականի մասին:
Ռուբեն Վարդանյանն էլ, ըստ էության, ոչինչ չի հրապարակել, թե ինչպես են իրենք տեսնում հակամարտության լուծումը և հարաբերությունների կարգավորումը՝ բացառությամբ դեկլարատիվ հայտարարությունների»,- նշեց Քեռյանը:
Մեր այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում ՄԻԵԴ–ում Ադրբեջանի` Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջը մերժելու որոշումը, Քեռյանը հրաժարվեց մանրամասներից խոսել, միայն ասաց, որ բոլոր միջազգային կառույցներն այսօր չեն գործում՝ ՄԱԿ-ից սկսած, Մարդու իրավունքների եվրոպական դատարանով վերջացրած:
«Անունը կա, ամանումը՝ չկա. միջազգային իրավունքը, որով պետք է առաջնորդվեին պետությունները, որոնց մեջ կա տարածքային ամբողջականության, սահմանի անխախտելիության 1000 ու մի բան, 25 տարի առաջ արդեն խախտվել է սիրիական, իրաքյան, լիբիական իրադարձություններով, հիմա դա շարունակվում է նաև Աֆղանստանում, Ուկրաինայում: Այնպես որ խոսել և հույս դնել նման փուչիկ կառույցների որոշումների վրա, որ դրանք կարող են իրավիճակ փոխել, դա ֆանտաստիկայի ժանրից է»,- եզրափակեց քաղաքագետը:
Նշենք, որ ՄԻԵԴ-ը դեկտեմբերի 21-ին ՄԻԵԴ–ը բավարարել էր Հայաստանի պահանջը և պարտավորեցրել Ադրբեջանին ապահովել միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը։
2022 թվականի դեկտեմբերի 22-ին Ադրբեջանը դիմել էր Եվրոպական դատարան՝ պահանջելով վերացնել միջանկյալ միջոց կիրառելու որոշումն ու միջանկյալ միջոցներ կիրառել Հայաստանի դեմ:
Երեկ՝ ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում է, որ Եվրոպական դատարանը, հաշվի առնելով կողմերի ներկայացրած փաստարկները, մերժել է Ադրբեջանի պահանջներն ամբողջությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը թողնելով ուժի մեջ:
Ադրբեջանն, ինչպես ակնկալվում էր, չի կատարել ՄԻԵԴ որոշումն ու 2023 թվականի հունվարի 16-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել ԵԽ ՆԿ՝ վերահսկելու Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր որոշումն Ադրբեջանի կողմից կատարելը։ կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ