ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել 01/17/2023 19:19 | ԼՐԱՀՈՍ
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը պահանջում է երկարացնել ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետի՝ «Վովայի Արշակ» մականունով հայտնի Արշակ Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը՝ ևս երկու ամսով։ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, այս պահին ընթանում է Արշակ Հակոբյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Հակոբյանի պաշտպան Զորայր Հարությունյանից։
Նշենք, որ Արշակ Հակոբյանն ամիսներ շարունակ ազատության մեջ գտնվելուց հետո կրկին կալանավորվել էր Վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա՝ դեկտեմբերի 23-ին։ Մասնավորապես, 2022թ հուլիսի 22-ին վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Արշակ Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, հուլիսի 29-ին մասնակի բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարացվել է մեկ ամսով (մինչև 2022թ.-ի օգոստոսի 29-ը): Միաժամանակ, դատարանը բավարար է ճանաչել այլընտրանքային խափանման միջոցի հնարավորությունը և կիրառել գրավ՝ 562 միլիոն ՀՀ դրամի չափով: Գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո Հակոբյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից։ Հակոբյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, իսկ բողոքի մերժումից հետո գլխավոր դատախազի անունից վճռաբեկ բողոք է ներկայացվել, որը բավարարվել է և Հակոբյանը կրկին արգելանքի է վերցվել։
Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանը մեղադրվում է հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու (ՀՀ 2003թ ընդունված քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով /երկու դրվագ/ և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացնելու (ՀՀ 2003թ ընդունված քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով) համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ