ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյան-Ալիև տանդեմն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի 01/17/2023 20:49 | Վերլուծություններ
Արդեն մեկ ամսից ավել է, ինչ Արցախը բլոկադայի է ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Արցախում օր-օրի ծանրանում է իրավիճակը։ 120 հազար հայ գտնվում է ուղղակի ցեղասպանության շեմին։ Արցախում, սակայն, հանրությունը չի հանձնվում և վճռականորեն շարունակում է պայքարն իր իրավունքների համար, և անգամ այդ ծանրագույն պայմաններում արցախցու մտքին ազատ անկախ Արցախն է։ Վերոգրյալի կենդանի վկան էքզիստենցիալ խնդրի առջև կանգնած Արցախում տարեվերջյան տասնյակ հազարանոց հանրահավաքն էր։ Հատկանշական է, որ Արցախում կազմակերպված դիմադրությունը նյարդայնացնում է ոչ միայն ադրբեջանցիներին, այլ նաև ՀՀ իշխանություններին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում Արցախը Ադրբեջանին հանձնելու և «լավ ապրելու» համար։
Վերոնշյալի համատեքստում տեղին է վերհիշել այն, որ 2020թ․ նոյեմբերյան կապիտուլյացիայից հետո Հայաստանի իշխանությունները հետևողականորեն հրաժարվել են Արցախի սուբյեկտայնության մասին խոսելուց։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը ինքն էր 2020թ․ ապրիլի 13-ին ԱԺ-ում հայտարարել, որ իրենք պետք է իջեցնեն Արցախի կարգավիճակի նշաձողը։ Հետագայում արդեն տեղի ունեցած պաշտոնական բանակցություններում բացակայում էր ոչ միայն ազգերի ինքնորոշման իրավունքի կետը, այլև առհասարակ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» տերմինը։ Այժմ արդեն թե՛ Փաշինյանը և թե՛ «ՔՊ»-ական այլ գործիչներ բացահայտ հայտարարում են, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության հետ որևէ առնչություն չունի, և Արցախի համար պատասխանատվություն է կրում միայն ՌԴ-ն։
Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարար նշանակվելուց հետո հաճախակի եղել են դեպքեր, երբ Փաշինյանի կամ «ՔՊ»-ականների շուրթերից հնչած ադրբեջանական քարոզչական թեզերին հակադարձել են Արցախից: 2019 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների պրոադրբեջանական թեզերը առաջին անգամ կոշտ դիմադրության են սկսել արժանանալ արցախցի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, ինչն անգամ պատերազմից հետո հնարավոր չէր լսել արցախցի պաշտոնյաների շուրթերից: 2023թ․ հունվարի 10-ին Փաշինյանն իր հերթական սկանդալային ասուլիսի շրջանակներում բազմաթիվ հակաարցախյան մտքեր հնչեցրեց, որը ևս կոշտ արձագանքի արժանացավ Ռուբեն Վարդանյանի կողմից: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ Փաշինյանի և Ալիևի ասուլիսից հետո Արցախի միակ ճանապարհը պայքարն է՝ ակնհայտորեն ցույց տալով, որ առկա են սկզբունքային անհամաձայնություններ Փաշինյանի հայտարարությունների հետ կապված։ Ի դեպ, Փաշինյանի ասուլիսի վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Արցախի անվտանգության խորհուրդը։
Ռուբեն Վարդանյանի խիստ դիտարկումներից «ՔՊ»-ականները և մերձիշխանական ողջ արևմտամետ էլիտան հարձակվել էին հայտնի գործարարի վրա։ Նրանց քարոզչական գրոհի մեջ հստակորեն ուրվագծվում էր այն թեզը, թե իբր Վարդանյանը Մոսկվայի ձեռքն է, և նրա միակ նպատակը Արցախի և հետագայում նաև Հայաստանի ռուսականացումն է։ Ակնհայտ է, որ իշխանությունները չեն մարսել Վարդանյանի շեշտադրումները և ամեն կերպ փորձում են չեզոքացնել նրան։ Վերոգրյալի վառ ապացույցը հանգստյան օրերին Արցախում ներքաղաքական իրադրության շեշտակի լարումն էր։ Նախ տեղեկություն տարածվեց հնարավոր արտահերթ ընտրությունների մասին, այնուհետև խոսվեց, որ Վարդանյանը հեռանում է պաշտոնից, իսկ հետո անձամբ Վարդանյանը հանդես եկավ ֆեյսբուքյան գրառումով, որտեղ նշել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Ըստ էության, Վարդանյանը իր այդ քայլով հրապարակայնացրեց այն, որ օգտագործելով Արայիկ Հարությունյանին, Փաշինյանը փորձում է հրաժարական պարտադրել իրեն, ինչին սկզբուքորեն դեմ չեն Փաշինյանի եղբայրական Ադրբեջանում։ Հարց է առաջանում, թե ինչու է հենց Վարդանյանը հայտնվել իշխանությունների թիրախում և որն է իշխանությունների հեռահար նպատակը։
Վարդանյանը, չունենալով լուրջ քաղաքական փորձ, այնուամենայնիվ այն անհատն է, ով հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և եկել, հաստատվել Արցախում։
Բլոկադայի այս ողջ ընթացքում Վարդանյանը համակարգված գործողություններով կազմակերպչական ընթացք է տվել պետական ապարատի գործունեությանը։ Ակներև է, որ Վարդանյանի վարկանիշը գնալով բարձրանում է։ Մի բան, որը չեն կարող հանդուրժել Նիկոլ Փաշինյանը և իր սատելիտ Արայիկ Հարությունյանը։ Վարդանյանը այն գործիչն է, ով ոչ թե լղոզված, այլ հասցեական գնահատականներ է տալիս Հայաստանի իշխանությունների գործողություններին։ Եվ վերջապես, Վարդանյանի դերակատարմանը Արցախում դեմ է Ադրբեջանը։ Այդ հարցը անգամ բարձրացվել է Բայրամով-Լավրով հանդիպմանը։ Եվ, ինչպես հայտնի է, ադրբեջանցիների ցանկությունը «օրենք է» հայկական դրածո իշխանությունների համար։ Այս իշխանությունները իրենց հակաարցախյան բնույթից ելնելով վաղուց են ի ցույց դրել, որ սպասարկում են ադրբեջանական օրակարգը։
Վարդանյանի դեմ արշավի համատեքստում պետք է նաև շատ կարևոր մի դիտարկում անել։ Ռուբեն Վարդանյանի դեմ գործող Փաշինյան-Ալիև տանդեմը, հանդիպելով արցախահայության հավաքական դիմադրությանը, Վարդանյանի հեռացումով մի շատ կարևոր խնդիր է փորձում լուծել․ այն է՝ խռովություններ հրահրելով կազմաքանդել Արցախի պետական համակարգը և Բաքվին հնարավորություն տալ ազդել Արցախի ներքաղաքական իրողությունների վրա։ Վերոգրյալի իրականացումը կլինի իսկական աղետ և Արցախի սուբյեկտայնության փշրանքների վերացում։ Եվ, հետևաբար, Ռուբեն Վարդանյանի կերպարը այսօր այն պատնեշն է, որը խոչընդոտում է Արցախը վերջնականորեն կլանելու ադրբեջանական ծրագրերին։ Փաստացի, այսօր Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարմանը դեմ հանդես եկող հիմնական կենտրոնները Ադրբեջանի և Հայաստանի իշխանական էլիտաներն են, որոնց քաղաքական ցանկություններին, ցավոք սրտի, տոն են տալիս նաև այս երկու հակահայ էլիտաներին հակոտնյա ներհայկական ընդդիմադիր որոշ շրջանակներ:
Հ. Գ. Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարման շուրջ կա տարածված մեկ այլ, մեղմ ասած, քննադատությանը չդիմացող կարծիք, որի հիմքում ընկած է ներհայաստանյան ընդդիմադիր շրջանակների կողմից ցանկալի մտածելակերպի արդյունքում շրջանառության մեջ դրված այն պնդումը, թե իբր Վարդանյանի իշխանությանը դեմ է ՌԴ-ն:
Շատ չխորանալով վերոգրյալ պնդման աբսուրդ լինելու մեջ՝ սահմանափակվենք միայն մի կարճ հակադարձումով. եթե Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարմանը դեմ լիներ ՌԴ-ն, ապա նա անգամ Արցախ չէր կարող մուտք գործել, ուր մնաց՝ նշանակվեր պետնախարար: Սա այնքան տրիվիալ իրողություն է, որքան սենյակում կանգնած փիղը, որին չգիտես ինչու չտեսնելու են տալիս Ալիև-Փաշինյան զույգին իրական ընդդիմադիր որոշ շրջանակներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ