Թեմաներ
Հինգշաբթի 11 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/28/2024   10:47 Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 11/28/2024   10:42 Վեց ամսով կարգելվի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը 11/28/2024   10:34 Ռոբերտ Քոչարյանը և մյուսները բերման չենթարկվեցին. ինքնակամ ներկայացել են դատարան 11/28/2024   10:32 «Վերևից» իջեցված հրահանգով, ամեն ինչ անում են, որ արցախցիները չկարողանան այս տարի ձևակերպել վարկը և հետագա տարիներին չօգտվեն տոկոսադրույքի հետվերադարձից. Աբրահամյան 11/28/2024   10:25 Շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղը 11/28/2024   10:22 Որոշ շրջաններում բուք է, ձյուն. կան բազմաթիվ փակ ավտոճանապարհներ 11/28/2024   10:20 Հրդեհ Լեռնավան գյուղում 11/28/2024   08:33 Սարավան-«Զանգեր» և Հնաբերդ-Գեղաձոր ավտոճանապարհներին բուք է․ Սպիտակի ոլորանները փակ է բեռնատար ավտոմեքենաների համար 11/28/2024   08:28 Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» 11/28/2024   08:24 Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ» 11/28/2024   08:22 Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» 11/28/2024   08:19 ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» 11/28/2024   08:18 Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալի»․ «Հրապարակ» 11/28/2024   08:12 Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հանձնել. արյան և մազի հետազոտությունները չկան. «Ժողովուրդ» 11/28/2024   08:09 «Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» 11/28/2024   08:04 Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» 11/28/2024   08:01 «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» 11/28/2024   07:58 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» 11/28/2024   07:52 COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» 11/27/2024   23:56 ԱԱԾ շենքի մոտ կայանած մեքենայից գողություն են կատարել. ոստիկանությունը դեռ տեղ չի հասել. Երիցյան 11/27/2024   23:35 Նեթանյահուն չի ձերբակալվի Ֆրանսիայի տարածքում 11/27/2024   23:23 Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել Երևանում տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծմանը․ Ավինյան 11/27/2024   23:10 «Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանք վանական համալիրի նկատմամբ. «Գեղարդ» կենտրոն 11/27/2024   23:01 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/27/2024   22:48 Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ կրակի դեմ պայքարում է հրշեջների 2 մարտական հաշվարկ 11/27/2024   22:33 Մոսկվայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել 11/27/2024   22:23 Ձմռան նախօրեին մրցույթ է հայտարարվել՝ վթարային կամրջի վերանորոգման համար 11/27/2024   22:09 ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին 11/27/2024   21:51 Իսրայելը ՄՔԴ-ին տեղեկացրել է Նեթանյահուի ձերբակալության օրդերը բողոքարկելու մտադրության մասին 11/27/2024   21:38 Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/27/2024   21:21 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել 11/27/2024   21:07 Արևմուտքի հետ Վրաստանի վատ հարաբերությունները չեն կարող չազդել Հայաստան-Արևմուտք հարաբերությունների դինամիկայի վրա. Վրացագետ 11/27/2024   20:59 Բժիշկը նշել է գարեջրի՝ առողջության համար անվտանգ ծավալը 11/27/2024   20:48 ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին լուրերը 11/27/2024   20:33 Գյումրիում քաղաքային տրանսպորտի վթարի հետեւանքով տուժած անձինք չեն հոսպիտալացվել 11/27/2024   20:20 SMS-ով կառավարվող երկիր կամ կատարյալ ֆիասկո․ Լիլիթ Գալստյան 11/27/2024   20:07 Անահիտ Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին 11/27/2024   19:54 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր 11/27/2024   19:39 Փաշինյանը բացել է «պանդորայի» արկղը. ամենալավատեսական կանխատեսումներով՝ ՔՊ-ն Գյումրիում հավաքելու է 30 տոկոս. Արթուր Գևորգյան 11/27/2024   19:34 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է 11/27/2024   19:19 Միգրանտների բոլոր տեղաշարժերը պետք է լինեն խիստ վերահսկողության տակ. Մեդվեդև 11/27/2024   19:08 Դաղստանում ձերբակալել են պետական հաստատությունում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող անձանց 11/27/2024   19:00 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց 11/27/2024   18:57 Մոսկվան մեկնաբանել է Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ձգձգումը Հայաստանի կողմից 11/27/2024   18:57 Սպիտակի ոլորանները և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար 11/27/2024   18:46 Վթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած 11/27/2024   18:41 Ռուսաստանը հուսով է՝ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը 11/27/2024   18:40 Նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում 11/27/2024   18:34 Առաջնորդը ես եմ, բակլեն խաշած եմ ցանում․․․կամ՝ ինչպես Փաշինյանը զրոյացրեց Ալեն Սիմոնյանին 11/27/2024   18:26 ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ
11/27/2024   14:15 Կինը իր նորածին երկվորյակ տղաներին ծեծել է ու արնաշաղախ վիճակում թողել խմիչքների խանութում. երեխաներից մեկը մահացել է 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/27/2024   16:42 Փախստականները վերադառնում են. Շահան Գանտահարյան 11/27/2024   18:34 Առաջնորդը ես եմ, բակլեն խաշած եմ ցանում․․․կամ՝ ինչպես Փաշինյանը զրոյացրեց Ալեն Սիմոնյանին 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/27/2024   16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/27/2024   08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ» 11/27/2024   18:40 Նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում 11/27/2024   22:33 Մոսկվայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/27/2024   16:30 Համացանցում հայտնվել են Մուրմանսկի մարզում խորտակված նավից զբոսաշրջիկներին փրկելու կադրերը 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/27/2024   17:53 «Ձեր դրոշը մեր համարանիշի վրա եք խփել»․ ավտոմեքենայի համարանիշի վրա Արցախի դրոշ փակցնելու համար քաղաքացուն կանգնեցրել են․ ՆԳՆ-ն էլ պնդում է՝ ոստիկանները գործել են օրենքով

Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում նա դառնալու էր ԱԱԾ լավագույն ղեկավարներից մեկը. Միքայել Համբարձումյանը Գեորգի Կուտոյանի մասին հուշերով է կիսվել 01/17/2023   14:20  |  Մեկնաբանություն

Երեք տարի առաջ այս օրն ինքնասպանություն գործեց ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը։ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, ԱԱԾ քննչական դեպարտամենտի նախկին ղեկավար, գնդապետ Միքայել Համբարձումյանը հետաքրքիր հուշերով է կիսվել Կուտոյանի մասին։

«Երեք տարի առաջ այս օրն ինձ զեկուցվեց, որ իր բնակարանում, նախնական տվյալներով, ինքնասպան է եղել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը։ Լուրը շոկային էր բոլորիս համար։

Օրվա ընթացքում ստացվող տվյալները ևս հաստատում էին առաջ քաշված նախնական վարկածը, որ նա ինքնասպանություն է գործել։

Փաստն առնվազն զարմանքի տեղիք էր տալիս՝ նման քայլի գնացել էր մի մարդ, ով, իմ տպավորությամբ, ուներ կամային հատկանիշներ, ծառայությունից ազատվելուց հետո էլ ապրում էր նորմալ, հարթ կյանքով, նույնիսկ ընդունվել ու ուսումը շարունակում էր Անգլիայում։

Ես Գեորգի Կուտոյանին ճանաչել էի մինչև ԱԱԾ-ում նրա ծառայության անցնելը։ Մեր հարաբերություններն ավելի ակտիվացան, խորացան, երբ ես գլխավորում էի «Սասնա ծռերի» դեպքով հարուցված քրեական գործով ստեղծված քննչական խումբը, իսկ նա ղեկավարում էր համակարգը։

Առաջիկայում մեր հրապարակելիք գրքում անդրադարձել եմ Կուտոյանի հետ իմ համատեղ աշխատանքային գործունեությանը, որից, ի հիշատակ իմ նախկին գործընկերոջ, ներկայացնում եմ հատված.

***
ԱԱԾ տնօրենի պաշտոնում գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանին 2016 թվականի փետրվարին փոխարինեց Գեորգի Կուտոյանը: Այդ նույն ժամանակահատվածում ես արդեն զբաղեցնում էին քննչական վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ պետը 2009 թվականից գնդապետ Մնացական Մարուքյանն էր, ում առաջարկով 2010 թվականին նշանակվել էի տեղակալ։
Դեռևս չէր ավարտվել իմ վարույթում քննվող «Նորքի զինված խմբի» գործով նախաքննությունը և գործը չէր ուղարկվել դատարան, երբ 2016թ. հուլիսի 17-ին տեղի ունեցավ «Սասնա ծռերի» խմբի հարձակումը ոստիկանության պարեկային ծառայության գնդի զորամասի տարածքի վրա։

ԱԱԾ-ն արդեն ղեկավարում էր Գեորգի Կուտոյանը: Նրա նախաձեռնությամբ այդ գործի քննությունը ևս հանձնարարվեց ինձ։ 17 օր շարունակ քսանչորսժամյա ռեժիմով գտնվելով աշխատավայրում` իմ ղեկավարած քննչական խումբն օպերատիվ ստորաբաժանումների հետ համատեղ իրականացնում էր բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման և խմբի վնասազերծման համար։

Այս դեպքում ևս քննության նախնական տվյալները վկայում էին, որ խմբի անդամներն իրենց առջև խնդիր էին դրել զինված գործողություններով հասնել իշխանափոխության։ Էական էր այն փաստը, որ խմբում ընդգրկված մարդկանց համախմբել էր այդ կերպ երկրում փոփոխությունների հասնելու գաղափարը, նրանցից շատերը ևս Արցախյան ազատամարտի մասնակիցներ էին։
Ձևավորված օպերատիվ շտաբը ղեկավարում էր ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը, այնտեղ մշտապես գտնվում էին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, մեր ու ոստիկանության առանցքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։


Ես չեմ կարող ասել, ի պաշտոնե տեղեկացված չեմ եղել` արդյո՞ք Կուտոյանին նախապես զեկուցվել էր հարձակման իրական վտանգի մասին, թե՞ ոչ, այսինքն՝ հնարավո՞ր էր արդյոք «Նորքի զինված խմբի» օրինակով կանխել այդ հարձակումը, սակայն ազնվորեն պետք է նշեմ, որ զարմացած էի, թե ինչպե՛ս է ոչ բավարար փորձառություն ունեցող երիտասարդ ղեկավարը կարողանում մեծ նվիրվածությամբ ու սառնասրտությամբ 17 օրերի ընթացքում կառավարել օպերատիվ շտաբի աշխատանքները։ Նույնիսկ ամենալարված իրավիճակներում Կուտոյանը կարողանում էր տիրապետել իրեն, թույլ չտալ, որ շտաբում խուճապ սկսվի և սխալներ լինեն։ Զորամասը գրոհելու և ուժային եղանակով խմբին վնասազերծելու առաջարկը մերժվել էր հանրապետության ղեկավարության և անձամբ Կուտոյանի կողմից: Նրա ջանքերի, ճիշտ բանակցություններ վարելու շնորհիվ խմբի անդամների նկատմամբ ուժային գրոհ այդպես էլ չիրականացվեց, նրանց թվում նույնիսկ մեկ զոհ չեղավ։ Բացի այդ՝ հնարավոր դարձավ կանխել մեծաթիվ քաղաքացիների ճեղքումը և մուտքը զորամասի տարածք, որին ձգտում էին հասնել ներսում գտնվողները, քանի որ նախատեսված էր դրանից հետո դուրս գալ զորամասի տարածքից և հասնել իշխանափոխության իրենց նպատակին։ Ճեղքումը կանխելու հարցում մեծ էր նաև ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի դերակատարությունը, ում ջանքերի, ճիշտ ղեկավարման շնորհիվ ոչ միայն կանխվեց ճեղքումը, այլև կորուստներ չեղան անօրինական գործողություններին մասնակցած քաղաքացիական անձանց շրջանում։ Զորամասի տարածքում գտնվող «Սասնա ծռերի» խմբի բոլոր անդամները հուլիսի 31-ին հանձնվեցին, ձերբակալվեցին մեր քննչական խմբի կողմից, որից հետո նախաքննությունը շարունակելու համար քրեական գործի վարույթը փոխանցվեց ՀՔԾ:

2016 թվականի օգոստոսին ես նշանակվեցի քննչական վարչության պետ: Այդ որոշման համար, կարծում եմ, էական նշանակություն ունեցավ «Սասնա ծռերի» գործի ընթացքում Կուտոյանի հետ մեր համատեղ աշխատանքը, քանի որ շրջանառվող հավաստի տվյալներով այդ պաշտոնում նշանակվելու էր դրսից անձ, իսկ ես տեղափոխվելու էի օպերատիվ ստորաբաժանում, ինչպես որ նախատեսված էր, բայց, ինչպես գիտեք, ոչինչ հնարավոր չէ հաստատապես կանխատեսել, ազդել իրադարձությունների զարգացման վրա, բացի այդ՝ հրամանները չեն քննարկվում, այլ կատարվում են։

Գեորգի Կուտոյանը կիրթ, զարգացած, ազնիվ անձնավորություն էր: Ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում նա դառնալու էր ԱԱԾ լավագույն ղեկավարներից մեկը, քանի որ խորությամբ սկսել էր գիտակցել բոլոր այն խնդիրները, որոնք իրականում առկա են ծառայության ներսում, արմատական փոփոխություններ էր նախապատրաստում կատարել և բարձրացնելու էր աշխատանքի մակարդակը, ծառայության հեղինակությունը։ Նա մտածող, ժամանակակից ղեկավար էր, նորարար, իմ տպավորությամբ բացարձակապես չկոռումպացված մարդ։ Ցավոք, Կուտոյանի պաշտոնավարման շրջանում երկրում տեղի ունեցած լրջագույն իրադարձությունները՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմ, «Սասնա ծռերի» դեպք, այնուհետև «թավշյա» հեղափոխություն, թույլ չտվեցին նրան պաշտոնավարել հանգիստ պայմաններում և իրականցնել իր ծրագրերը։ Դրա հետ մեկտեղ իմ մեջ ամրապնդվեց համոզմունքը, որ չի կարելի ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակել բավարար փորձառություն չունեցող, համակարգին ներսից անծանոթ մարդուն, որքան էլ նա օժտված լինի դրական և ուժեղ հատկանիշներով։ Որոշ ժամանակ այդ անձը պետք է ծառայություն անցած լինի զինվորական համակարգում, ցանկալի է՝ հատուկ ծառայությունում, ունենա օպերատիվ մտածողություն, ռիսկերը ճիշտ հաշվարկելու և գնահատելու ունակություն, այլապես ձախողվելու է։ Առնվազն մեկ-երկու տարի է պետք համակարգին տիրապետելու, աշխատանքի նրբություններն իմանալու համար, իսկ այդ ժամկետում տեղի ունեցած բացթողումները կարող են հանգեցնել վատ, անդառնալի հետևանքների, հատկապես, երբ երկիրը գտնվում է ներքաղաքական ու արտաքին խիստ լարված իրավիճակում, ինչին, ցավոք, ականատես եղանք։

Գեորգի Կուտոյանի տնօրեն նշանակվելուց կարճ ժամանակ անց համակարգից հեռացավ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-լեյտանանտ Հրանտ Եպիսկոպոսյանը, ինչն, ըստ իս, էականորեն թուլացրեց ծառայության գործունեությունը հատկապես սահմանադրական կարգի պահպանության ուղղությամբ։

2016 թվականի սեպտեմբերի 13-ին վարչապետի պաշտոնում նշանակվեց Կարեն Կարապետյանը, ինչը որոշակի նոր լիցք հաղորդեց հասարակական-քաղաքական զարգացումներին, հանրության մոտ ապագայի և դրական փոփոխությունների հույս առաջացավ:

2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունում կրկին հաղթանակ արձանագրեց Հանրապետական կուսակցությունը, իսկ 2018թ. ապրիլի 17-ին վարչապետի պաշտոնում ընտրվեց Սերժ Սարգսյանը: Մինչ այդ, 2018 թվականի ապրիլի 13-ից, արդեն սկիզբ էր առել «թավշյա» հեղափոխությունը։ Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակվելն ավելի բորբոքեց, խթանեց շարժումը և դարձավ անկասելի: Մարդկանց հատկապես հիասթափեցնում էր այն փաստը, որ երրորդ նախագահը խախտել էր իր իսկ խոստումը և կրկին ստանձնում էր երկրի ղեկավարի պաշտոնը: Արդյունքում, ապրիլի 23-ին, նա հրաժարական տվեց, իսկ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ։

Մեր քննչական դեպարտամենտը ներգրավված չի եղել «թավշյա» հեղափոխությանն առնչվող քրեական գործի քննությանը, սակայն ԱԱԾ մյուս ստորաբաժանումների գործընկերների հետ օրեր շարունակ գտնվել ենք աշխատավայրում, հետևել իրադարձությունների զարգացմանը։

Չնայած իրավիճակի լարվածությանը, նույնիսկ կասեի՝ դրամատիզմին՝ Գեորգի Կուտոյանը զարմանալիորեն պահպանում էր սառնասրտությունը...(շարունակելի)», - գրել է Համբարձումյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]