ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուզում էի սաղավարտը վերցնել փշալարարերից, ոստիկանը ձեռքիս խփեց. Դատարանը հրապարակեց Ալեն Սիմոնյանի նախաքննական ցուցմունքը՝ հակասությունների պատճառով 01/16/2023 12:42 | Դատական ռեպորտաժներ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որպես տուժող հարցաքննվել է՝ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով։
Հիշեցնենք, որ այս գործով Լևոն Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Ըստ մեղադրանքի` 2018 թվականի ապրիլի16-ին և 22-ին ՝Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս:
Լևոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ: Տուժող են ճանաչվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գործն ավելի քան երկու տարի է, ինչ դատարանում է եւ ներկայումս գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։ Այսօրվա նիստում տուժողի կարգավիճակում հարցաքննվեց Ալեն Սիմոնյանը։ Վերջինս, մասնավորապես, պատմեց, որ փշալարերի վրա սաղավարտ էր, որը փորձում էր վերցնել, ոստիկանը հարվածել է ձեռքին, կարճ ժամանակ անց՝ պայթյուն տեղի ունեցավ, ինքը վնասվածքը ստացել է երկրորդ-երրորդ պայթյունից։ Իր՝ վնասվածք ստանալու վերաբերյալ տեսանյութը ևս կա տարածված, սակայն հնարավոր չէ նույնականացնել, թե կոնկրետ ում նետած նռնակի հետևանքով է վնասվածք ստացել։
Սիմոնյանը նշեց, որ հավաքի նպատակը խաղաղ ձևով ցուցադրելն էր, որ իրենք համաձայն չեն Սերժ Սարգսյանի՝ երրորդ անգամ երկրի ղեկավարության դերի ստանձնմանը, ինքը շարքային մասնակից էր, այդ ժամանակ ավագանու անդամ էր։ Պաշտպանի հարցին ի պատասխան Սիմոնյանը նշեց՝ չի հիշում՝ հավաքն ի սկզբանե որտեղ պետք է լիներ, հավաքին միացել է Բաղրամյան պողոտայում, իսկ թե որպես հավաքի մասնակից ինչպե՞ս էր դրսևորում իր անհամաձայնությունը, Սիմոնյանը նշեց. «Կանգնած էինք, որից հետո ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է գնալ իր աշխատանքի վայրը, սակայն չէր կարողանում, փշալարեր էին։ Դրանից հետո սկսվեց հրմշտոց։ Ես իր գործի տեղն անելու ոչ մի բան չունեի»։
Սիմոնյանն իր ցուցմունքում նշեց, թե ոստիկանական պատնեշ էր Բաղրամյան պողոտայում, փշալարեր են եղել, մինչդեռ, պաշտպանը նկատեց, որ դատաքննության ընթացքում արդեն հետազոտվել են տեսանյութերը, որտեղ երևում է, որ փշալարերն ի սկզբանե չեն եղել, հետագայում են բերվել, Ալեն Սիմոնյանը, սակայն, չհիշեց՝ ի սկզբանե Բաղրամյան պողոտայում էր, թե եկել է այն ժամանակ, երբ արդեն փշալարերը տեղադրվել էր։ Սիմոնյանը հայտարարեց, թե պատգամավոր Նիկոլ Փաշինյանին քաշքշել են, թույլ չեն տվել անցնել փշալարարերի վրայով, մինչդեռ, տուժող Սիմոնյանի այս հայտարարության մեջ պաշտպանության կողմը ևս հակասություններ արձանագրեց, մասնավորապես, արդեն իսկ հետազոտված տեսանյութերով երևում էր, որ քաշքշուկը եղել է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ինքն է փորձել անցնել փշալարերի վրայով։ Բացի այդ, մի խումբ ցուցարարներ «Նիվան» հրելով տեղաշարժել են դեպի ոստիկանական շղթա, ինչին, Սիմոնյանի պնդմամբ՝ ինքը ներկա չի եղել, մեքենան տեսել է արդեն պայթյունից հետո։ Դատարանում հետազոտված տեսանյութերով արձանագրվել են ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ մինչև փշալարն անցնելու դրվագը և պայթյունները, ինչի առնչությամբ Ալեն Սիմոնյանը չմացառեց, որ դրանք լինեն սադրիչներ՝ նշելով, որ այդ ինստիտուտը վերջին տարիներին բազմիցս օգտագործվել է։
Ալեն Սիմոնյանի ցուցմունքներում հակասություններ արձանագրվեցին, ըստ այդմ, դատարանը հրապարակեց Սիմոնյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքը։ Նախաքննական ցուցմունքի հրապարակումից և դրա շուրջ պարզաբանումներից հետո Ալեն Սիմոնյանի հարցաքննությունն ավարտվեց։ Հաջորդ դատական նիստին կշարունակվի տուժողների հարցաքննությունը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից