ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կալանավորված դաշնակցական Գառնիկ Մանուկյանը ցուցմունք չի տվել.պաշտպանը պնդում է՝ վարույթը նախաձեռնվել է ապօրինի ձեռք բերված ձայնագրության հիման վրա 01/16/2023 20:10 | ԼՐԱՀՈՍ
Բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով անձանց, իբր, նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի շրջանակներում դաշնակցական Գառնիկ Մանուկյանին կալանավորելու որոշման դեմ բողոք կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գառնիկ Մանուկյանի պաշտպան Վահե Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Երևանում և Արարատում բնակվող ՀՅԴ մի շարք անդամների տներում, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանի տանը, որը շուրջ վեց ամիս կալանքի տակ գտնվելուց հետո ազատ էր արձակվել միայն վերջերս։ Իրավապահները բերման են ենթարկել մի շարք դաշնակցականների, իսկ Գերասիմ Վարդանյանը հրավիրվել է հարցաքննության։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ վարույթը, որի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել, նախաձեռնվել է 2022թ օգոստոսին՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է երեք անձ՝ Արտավազդ Մարգարյանը, Գառնիկ Մանուկյանը և Հունան Մելքոնյանը։ Քննիչը նրանց մեղադրանք է ներկայացրել և միջնորդություն ներկայացրել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Դատարանները մերժել են Արտավազդ Մարգարյանին և Հունան Մելքոնյանին կալանավորելու միջնորդությունները՝ միևնույն ժամանակ նրանց ձերբակալությունը ճանաչելով ոչ իրավաչափ, Գառնիկ Մանուկյանը կալանավորվել է։
Պաշտպան Վահե Զոհրաբյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ վարույթն իրականացնող մարմինը կալանավորման երկու հիմք էր նախանշել միջնորդության մեջ, որից դատարանը բավարարել է միայն մեկը՝ քրեական դատավարության իր վրա դրված պարտականությունը չկատարելու ռիսկը, այդ հիմքով էլ Գառնիկ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է։ Դատարանի որոշման դեմ հատուկ վերանայման բողոք կներկայացվի։ Բացի այդ, պաշտպանը կասկածի տակ է դնում նաև վարույթի օրինականությունը, ինչպես նաև՝ ձեռք բերված ապացույցների թույլատրելիության հարցը։
«Ինչպես հայտնի է՝ հիշյալ քրեական վարույթը նախաձեռնվել է ընտանեկան և մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը խախտելով ձեռք բերված՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում զետեղված ինչ-որ ձայնագրության հիման վրա, ինչը քրեադատավարական կոպիտ խախտում է, քանի որ անձանց հեռախոսային խոսակցությունների լսում ՕՀՄ-ներ կարող են իրականացվել միայն դատարանի համապատասխան որոշման հիման վրա, որը տվյալ պարագայում ամբողջությամբ բացակայում է, համենայն դեպս՝ պաշտպանական կողմին մինչ օրս նման փաստեր չեն ներկայացվել։ Բացի այդ, չի նույնականացվել՝ կոնկրետ ձայները պատկանում են քրեական վարույթով անցնող անձանց, այդ թվում՝ Գառնիկ Մանուկյանին, թե ոչ, սակայն մեր կողմից նախանշված քրեադատավարական այս խախտումները դատարանի կողմից որևէ ուշադրության չարժանացան»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Գառնիկ Մանուկյանին մեղսագրվող արարքը թե նախկինում գործող, թե հուլիսի 1-ից ուժւի մեջ մտած Քրեական օրենսգրքերով հանդիսանում են միջին ծանրության հանցագործություններ, ըստ այդմ, անձանց գաղտնալսում չէր կարող իրականացվել։ Պաշտպանը նշեց, որ ապացույցների անթույլատրելիության հարցը բարձրացվել է առաջին ատյանի դատարանում, կբարձրացվի նաև՝ հատուկ վերանայման բողոքում։
Իսկ թե ինչով է պայմանավորում այն հանգամանքը, որ դեռևս 2022թ օգոստոսին նախաձեռնված վարույթով ձերբակալությունները, խուզարկությունները միայն օրերս են եղել, պաշտպանը նշեց՝ այդ փաստը քրեական վարույթով անցնող բոլոր անձանց համար անակնկալ է։ Նշենք, որ ձերբակալման որոշման մեջ քննիչը մատնանշել էր անմիջական ծագած կասկածանքը, ինչը պաշտպանի դիտարկմամբ, անտրամաբանական է, քանի որ դա ենթադրում է ենթադրյալ հանցանքը կատարելուց անմիջականորեն հետո ծագած կասկածի հիման վրա ձերբակալել են՝ վեց ամիս առաջ նախաձեռնված վարույթով։ Գառնիկ Մանուկյանի տանն իրականացված խուզարկության ժամանակ առգրավել են որոշակի թղթեր, որտեղ իբրև անձանց անուններ են նշված, հենց այդ փաստաթղթի հիման վրա էլ կազմված է կալանավորման ամբողջ որոշումը, մինչդեռ, պաշտպանը պնդում է, որ այդ ցուցակը կազմված է տարիներ առաջ, քանի որ կան արդեն 6-7 տարի առաջ մահացած անձանց անուններ, որն առհասարակ Գառնիկ Մանուկյանի կողմից չի կազմվել։
«Մահացած մարդկանց անունները չեն կարող ներառվել նոր կազմված ցուցակների մեջ, այսինքն, այդ հանգամանքը հաստատում է, որ հիշյալ ցուցակները, եթե նույնիսկ կան, դրանք կազմվել են շատ ավելի վաղ և որևէ կապ վերաբերելի չեն 2022թ հունիս-հուլիս ամիսներին կատարված գործողություններին»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Գառնիկ Մանուկյանը դրա վերաբերյալ դատարանում բանավոր հայտնել է, որ դրանք իր կողմից չի կազմվել, դրանց վերաբերյալ տեղեկությունն իմանում է գործից։
Գառնիկ Մանուկյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, քանի որ ամբողջ քրեական վարույթը նախաձեռնված է ապօրինի ձեռք բերված և ոչ թույլատրելի բազմաթիվ հիմքի վրա։ Այս ամիսների ընթացքում Գառնիկ Մանուկյանի մասնակցությամբ որևէ գործողություն չի կատարվել, նա չի հարցաքննվել։ Պաշտպանության կողմին հասանելի տվյալներով՝ Գառնիկ Մանուկյանի դեմ ցուցմունք տված անձինք չկան, ըստ պաշտպանի, չի էլ կարող լինել, հակառակ դեպքում, կալանավորման միջնորդության շրջանակներում այդ մասին կբարձրաձայնվեր։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ