ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չհաշվարկված կամ գիտակցված սխալ քայլերի «վարձքը» սերունդների անեծքն է լինելու.արտահերթ ընտրությունները Արցախի պետականության վերջին մնացորդները կործանելու գաղափար է. քաղաքագետ 01/15/2023 14:48 | ԼՐԱՀՈՍ
44-օրյա պատերազմից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուզում էր հրաժարական տալ։ Անկեղծ էր ուզում։ Բայց իրավիճակի նրբությունը հասկացող մարդիկ բացատրեցին Արայիկին, որ այդ քայլը կարող է մահացու լինել Արցախի պետականության համար և զոռով պահեցին նրան նախագահի պաշտոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը:
«Կարծում եմ՝ ճիշտ արեցին։ Ես ինքս էլ վստահ էի, որ հետպատերազմյան շրջանում Արցախում նոր ընտրություններ հնարավոր չէր լինի կազմակերպել։
Արցախում հիմա էլ են խոսում նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։ Պատկերացնու՞մ եք։ Ճանապարհը փակ է, հումանիտար աղետ է, մարդիկ կանգնում, ասում են՝ եկեք արտահերթ ընտրություններ անցկացնենք։ Մի քանի ապուշ էլ շտապում են հայտարարել, որ իրենք մասնակցելու են այդ ընտրություններին ու հավակնելու Արցախի նախագահի պաշտոնին։ Սա նույնիսկ աբսուրդ չէ։ Սա տգիտության ու նաև դավաճանության շքերթ է։
Նման մոտեցումներով Արցախի իշխանությունները կործանելու են հայկական երկրորդ պետականությունը։ Եթե նրանց հույսն այն է, որ դրա դիմաց կարժանանան Նիկոլի և Ալիևի գովասանքին ու երախտագիտությանը, ապա չարաչար սխալվում են։ Չհաշվարկված կամ գիտակցված սխալ քայլերի «վարձքը» սերունդների անեծքն է լինելու։ Ուզում եմ՝ Արցախում սա բոլորը լավ գիտակցեն։
Սա ինչ վերաբերվում է արտահերթ ընտրություններին, իսկ իրականում՝ Արցախի պետականության վերջին մնացորդները կործանելու գաղափարին։ Հիմա անցնենք Ռուբեն Վարդանյանի թեմային։ Այս առնչությամբ երկու հարց ունեմ։ Ինչպե՞ս և ինչու՞ է կայացվել նրան պետնախարար նշանակելու որոշումը։ Եվ երկրորդը՝ միթե՞ Արցախի ամենամեծ խնդիրը հիմա Ռուբեն Վարդանյանն է։
Վարդանյանին պետնախարար նշանակելու առիթով հոդված էի գրել ու նաև նշել, որ խոշորացույցով հետևելու եմ այդ պաշտոնում նրա բոլոր քայլերին։ Հետևել եմ։ Չհաշված օրեր առաջ իր արած հայտնի live-ը, որտեղ նա բացահայտել է Արցախը որոշ չափով սնուցող գաղտնի ուղիների առյկայությունը՝ մնացած առումներով որևէ լուրջ խնդիր իր գործունեության մեջ չեմ նկատել։ Ճիշտ հակառակը՝ նույնիսկ իր ընդդիմախոսներն էին ինձ հետ մասնավոր զրույցներում փաստում, որ մարդն Ադրբեջանի հանդեպ անզիջում դիրքորոշում է որդեգրել, ամբողջ օրը զբաղվում է Արցախում առկա ռեսուրսների հնարավորինս արդյունավետ կառավարմամբ ու արդար բաշխմամբ, գործով տարված՝ հաճախ գիշերում է իր աշխատասենյակում և այլն, և այլն։ Եվ ուրեմն, ինչու՞մն է խնդիրը։
Ոմանք ասում են՝ «Անգլիայի շպիոն է»։ Որոշները՝ Ռուսաստանի։ Իսկ ես ասում եմ, որ Վարդանյանը դարձավ այն լակմուսի թուղթը, որը բացահայտեց հայկական քաղաքական դաշտի ներքին ողջ կեղտը։ Վստահ եմ՝ սոցիալական ցանցերում այս պահին ընթացող «քննարկումներից» շատերը կհասկանան, թե ինչու ենք մինչ օրս գտնվում այսպիսի ողբալի իրավիճակում…
Արցախի իշխանություններին ու քաղաքական վերնախավին խելամտության կոչ եմ անում։ Մի կողմ թողե՛ք դատարկ այս վեճերը և գործով զբաղվեք։ Թև թիկունք եղեք և լուծումներ գտեք։ Կենտրոնացեք բացառապես Արցախի կարիքների և ոչ թե Նիկոլի, Իլհամի ու չգիտես, թե է՛լ որ գրողուցավի պահանջների վրա։ Նորից եմ կրկնում՝ սա ձեր հարցը չէ։ Սա Արցախի լինել-չլինելու հարցն է։ Ուշքի եկեք»,- գրել է քաղաքագետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ