ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու միջնորդություն է ներկայացվել 01/13/2023 20:39 | Դատական ռեպորտաժներ
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր կայացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Արուսյակ Ալեքսանյանի, փաստաբան Էրիկ Ալեքսանյանի և Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանի գործով դատական նիստը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նիստի ընթացքում Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանները դատախազին բացարկ հայտնելու միջնորդություն են ներկայացրել՝ արձանագրելով, որ դատախազը ներկայացված միջնորդություններն անհիմն մերժել է։ Սակայն դատարանը եւս մերժեց բացարկ հայտնելու միջնորդությունը։ Հաջորդիվ՝ ներկայացվել է միջնորդություն՝ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին։ Պաշտպան Հովսեփ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ մինչդատական վարույթի ընթացքում քննչական ենթակայության կանոնների խախտմամբ է եղել գործի քննությունը։
Մասնավորապես, վարույթն իրականացվել է ոչ լիազորված սուբյեկտի՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից, մինչդեռ, դատավորի վերաբերյալ գործի քննությունը օրենքով սահմանված կարգով իրավունք ունեն իրականացնելու միայն Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, իսկ ենթակայություն փոխելու իրավասություն ունի միայն գլխավոր դատախազը, որի որոշումը, ըստ Հովսեփ Սարգսյանի, իրավաչափ չէ, քանի որ դատավարական օրենքի էական խախտմամբ է կայացված, հետևաբար, միջնորդել են դադարեցնել քրեական հետապնդումը։ Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանը մինչև դատավոր նշանակվելը ՀՔԾ քննիչ էր, հենց այդ հանգամանքով պայմանավորված է, անաչառությունն ապահովելու համար, գլխավոր դատախազը որոշել փոխել քննչական ենթակայությունը՝ գործի քննությունը հանձնարարելով ԱԱԾ քննչական դեպարտամենտին, սակայն Հովսեփ Սարգսյանի դիտարկմամբ՝ դա չի կարող հիմք լինել, քանի որ Հատուկ քննչական ծառայություն այլևս գոյություն չունի։
Պաշտպանության կողմի դիտարկմամբ՝ քրեական հետապնդումն իրականացվել է ոչ լիազորված սուբյեկտի կողմից, հետևաբար, դրա արդյունքում ձեռք բերված ապացույցները և փաստական տվյալները որպես «թունավոր ծառի պտուղներ» անթույլատրելի են, հետևաբար՝ հետապնդումը ենթակա է դադարեցման, վարույթը՝ կարճման։
Նախաքննության ընթացքում դատավոր Ալեքսանյանի նկատմամբ ՕՀՄ-ներ են իրականացվել, Սարգսյանի դիտարկմամբ՝ անձեռնմխելիության էական կոպիտ խախտումով. «Քրեական հետապնդում է սկսվել, որովհետև կոնկրետ անվանական հենց Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ է իրականացվել՝ առանց ԲԴԽ համաձայնությունը ստանալու»։ Վերոգրյալ հիմքը, սակայն, չի դրվել կարճման միջնորդության հիմքում, այս պահին բարձրացվել է միայն քննչական ենթակայության հարցը։
Միջնորդության քննությունը կշարունակվի հունվարի 16-ին։ Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը լրանում է հունվարի 19-ին, նրա խափանման միջոցի հարցը դեռևս չի քննարկվել դատարանում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տևած քննության արդյունքում բավարարվել է։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։
Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը և այժմ դատավորին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Իսկ որպես «օժանդակություն», ըստ պաշտպանների, դիտարկվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կողմից իր փաստաբանական լիազորություններից օգտվելն ու իր իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոցը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը։
Արուսյակ Ալեքսանյանը, դատավորի օգնական Թամարա Պետրոսյանը և Էրիկ Ալեքսանյանն իրենց ներկայացված մեղադրանքը չեն ընդունում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ