ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆրանսիան՝ ինչպես միշտ՝ նրբավար, մեղմավար․․․ 01/13/2023 23:25 | Վերլուծություններ
Հետաքրքիր է՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի այցը Հայաստան, նրա շատ հստակ պատասխանները մեր լրագրողների հարցերին, որոնք ուղղակիորեն փաստում էին, որ հայ ժողովուրդը պիտի դադարի պատրանքներով ապրել, դեռ շարունակու՞մ է հույսերի տեղ թողնել ՀՀ-ում Արևմուտքից օգնության սպասող զանազան ուժերի շրջանում։
Հարգարժան խորհրդարանականի խոսքը քաղաքավարական է, շնորհակալություն հայտնելով հրավերի համար Ֆրանսիայի խորհրդարանի նախագահը մեզ հավաստիացնում է, որ հայ ժողովուրդը միշտ կարող է Ֆրանսիան դիտարկել որպես հուսալի բարեկամ՝ «Մենք հայ ժողովրդի կողքին ենք երեկ, այսօր եւ միշտ»․․․
Իհարկե, եթե փաստերով մեկնաբանելու լինենք, կարող ենք հեռու չգնալ և հիշել հենց 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում արևմտյան երկրների, այդ թվում՝ նաև՝ Ֆրանսիայի լռությունը։
ՈՒշագրավն այն է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրից մի կարճ ժամանակ՝ մի քանի շաբաթ անց, նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը։ Ուշադրություն դարձրեք՝ «Ճանաչման անհրաժեշտություն» և «բանաձևի նախագիծ» ձևակերպումներին, որոնք երկուսն էլ հստակությունից զերծ են և բարի ցանկությունների տիրույթում են։ Եվ կամ՝ այսօրվանը՝ «ստորագրվելիք Համաձայնագիրն ինստիտուցիոնալ բնույթ կհաղորդի եւ էլ ավելի կխորացնի արդեն իսկ գոյություն ունեցող բարեկամական եւ գործնական հարաբերությունները բոլոր մակարդակներով»: Բարի կամքի մասին համաձայնագիր․․․
Դե, Ֆրանսիան է, նրբավար և մեղմավար․․․
Նույն Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն արդեն ՀՀ ԱԺ նախագահի հետ ասուլիսի ժամանակ մեր լրագրողների՝ կոնկրետ հարցերին պատասխանելիս հստակ մեսիջներ ուղղեց հայությանը՝ առ այն, որ «Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ ԼՂ-ն տարածաշրջանում»։
Ավելին, որպեսզի սին պատրանքներ չունենա հայությունը, նա պարզորոշ ներկայացրեց Ֆրանսիա-պետության դիրքորոշումը։ «Մեր դիրքորոշումը շատ հստակ է, ըստ որի մենք առ այսօր չենք ճանաչել ԼՂ անկախությունը։ Կարգավիճակը Ֆրանսիայի կողմից չպետք է սահմանվի, այն պետք է սահմանվի միջազգային իրավունքի շրջանակում՝ տարբեր ժողովուրդների կողմից և մասնավորապես հակամարտության կողմերի կողմից»,- նշեց նա։
Մեկ ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող 120.000 արցախցիների հիմնախնդրի համատեքստում էլ Ֆրանսիայի ԱԺ նախագահը հղում կատարեց միջազգային իրավունքին, ըստ որի՝ միջանցքը պետք է բացվի, Արցախ մարդկանց ելքումուտքը պետք է վերականգվի։ Շեշտելով նաև, որ խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու հնարավորությունները սպառված չի համարում․ «Այո՛, քաղաքական բանակցությունները կարող են շարունակվել։ Ես երկխոսությանը հավատացող մարդ եմ և կարծում եմ, որ երբեք պետք չէ հրաժարվել երկխոսությունից։ Պետք է միշտ փորձել գտնել խաղաղ կարգավորում։ Ֆրանսիան, իհարկե, պահանջում է, որ անմիջապես բացվի կենսական ճանապարհը և այդ բացումը պետք է, բնականաբար, հնարավորինս արագ իրականացվի»։
Պե՛տք է, պե՛տք է, պահանջում ենք՝ անմիջապե՛ս, անհապա՛ղ․․․
Այստեղ, շատ տեղին է հիշատակել Եվրոպայի մայրամուտը, տրանսֆորմացիաները սեփական աչքով տեսնող, զգացող և պրոֆեսիոնալի հայացքով դիտարկող մեր հայրենակից, հրաշալի փիլիսոփա, գերմանիստ Կարեն Սվասյանի բնորոշումները Եվրոպայի մասին։
«Չկա այդ Եվրոպան։ Տեսեք, վիճակն այսպիսին է՝ մարդը մեռած է, բայց նա այդ մասին չգիտի և քանի որ չգիտի, շարունակում է ապրել՝ ասես ոչինչ էլ չի եղել։ Սա հենց այդ դեպքն է»։
Ասեմ, որ Ֆրանսիայի ԱԺ նախագահի խոսքերից մեկին ես անկեղծորեն հավատում եմ։ «Երբեք չնահանջե՛ք»՝ ասել է նա Զինվորի տան մեր տղաներին։ Այսպիսով, թերևս, ասել կուզեր՝ հայե՛ր, սեփական հայրենիքը պաշտպանելու ձեր հույսը ձեր իսկ ուժերի վրա դրեք։ Աննահա՛նջ եղեք։
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից