ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաթերքից չեն կարողանում Երեւան տեղափոխել սրտի կաթված ստացած բնակիչներին, դեղատներն ու խանութները դատարկ են, բայց պնդում են՝ գյուղացին ուտելու բան կգտնի, միայն թե ճանապարհը բացվի՝ առանց զիջումների 01/13/2023 20:25 | ԼՐԱՀՈՍ
Շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներն Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում բազմավեկտոր են՝ առողջապահական, տնտեսական, սոցիալական։ Այն պահից ի վեր, ինչ Ադրբեջանն ապօրինաբար փակել է Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, գյուղում երկու հոգի ինֆարկտ են տարել. Նրանցից մեկի մեկի առողջական վիճակը, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հաթերքի համայնքապետ Վարդան Գրիգորյանը, վատ է։
Հաթերքից չեն կարողանում Երեւան տեղափոխել սրտի կաթված ստացած բնակիչներին, դեղատներն ու խանութները դատարկ են, բայց պնդում են՝ գյուղացին ուտելու բան կգտնի, միայն թե ճանապարհը բացվի՝ առանց զիջումների։
Հարազատներն ուզում էին Երևան տեղափոխել, քանի որ սրտի հետ կապված խնդիրները լուրջ են, բայց չեն կարողացել։ Կան նաև մարդիկ՝ այդ թվում անչափահասներ, որոնք պետք է հետազոտվեն Երևանում, բայց նրանք ևս չեն կարողանում այդ հետազոտություններն անցնել»,-ասում է Գրիգորյանը։
Գյուղապետի փոխանցմամբ՝ դեղատներում մի շարք դեղեր սպառվել են ու դա լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել նաև հարևան գյուղերի բնակիչներին, քանի որ նրանք ևս օգտվում են Արցախի այս խոշոր գյուղական համայնքի դեղատներից։
Հարևան շուրջ 10 գյուղ Հաթերքից էր առևտուր անում։ Գյուղի ավելի քան 10 խանութներում հիմա ապրանք չի մնացել համարյա. արագ սպառվում են նաև տնտեսական ապրանքները։ Քանի որ անցած տարի Կարմիր Խաչը կարտոֆիլի սերմ էր տվել բոլոր գյուղացիներին, մարդիկ ցանել էին, որոշակի բերք ունեին, պահեստավորել էին, բայց մնացած մթերքները, որոնք բերվում էին Հայաստանից, ինչպես նաև դեղորայքը, գտնելը շատ է բարդացել»,-նկատում է մեր զրուցակիցը։
Արցախի՝ ավելի քան մեկ ամիս տևող շրջափակումը Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում մյուս տարի ավելի շատ զգացնել կտա։ Գյուղում գյուղատնտեսական աշխատանքները դադարեցված են. վարելահողերի գերակշիռ մասը մշակել չեն կարողանում, քանի որ վառելիք չկա։ Ադրբեջանցիների կողմից Արցախը հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով 33 օր է՝ Արցախ նաև վառելիք չի մտնում։
«Վարելահողերի մի մասում աշնանացան ցորեն ենք ցանել։ Դա էլ ուշացումով ենք արել։ Մոտ 400 հա գարնանացան էինք նախատեսում անել, բայց վառելիք չկա։ Կարող է մի երկու հոգի մի քանի լիտր վառելիք ունենան տանը, բայց ցանքի համար տոննաներով պետք է։ Եթե ճանապարհը չբացվեց, մնալու են անմշակ էդ տարածքները։
Ճանապարհը փակ լինելու պատճառով, բացի վառելիքից, նաև գյուղտեխնիկայի համար պահեստամասեր չենք կարողանում բերել։ Համարյա ամեն տարի գյուղտեխնիկայի հետ խնդիր է լինում. պահեստամասերը Երևանից բերում ենք, սարքում, որ կարողանանք ցանք անել։ Հիմա դա էլ դարձել խնդիր»,- ցավով նշում է համայնքապետը։
Այդուհանդերձ, Գրիգորյանը լավատես է՝ գյուղացին ուտելու բան կգտնի, միայն թե ճանապարհը բացվի՝ առանց զիջումների. 120 հազար մարդու կյանքի ճանապարհը փակված մնալ չի կարող։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից