ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախն իր դիմադրության և կամքի ուժով խառնեց Փաշինյանի խաղաքարտերը 01/12/2023 17:33 | Վերլուծություններ
Ինչի՞ համար են փաշինյանական ասուլիսները։ Բնականաբար, իր համար կարևոր ասելիքները տիրաժավորելու և տարածելու։ Հատկապես այն ասելիքները, որոնք կոնկրետ հասցեատերերին բացահայտ ասելու ցանկություն և կամք չունի։ Իսկ ասուլիսի ֆորմատն այդ առումով առավել մատչելի է՝ հազարումի հարցի համատեքստում կարելի է դրանք արտահայտել։
Ընդ որում, ուշագրավ էր, որ ընդդիմադիր տեսակետներ ունեցող լրատվամիջոցների մի մասը մասնակցում էր, այսինքն, այս առումով ավելի կարևոր էր աղմուկը, քան՝ բուն մասնակցել-չմասնակցելը։ Ի վերջո, հարցերը բազմաթիվ էին և սեփական ասելիքը ասվելու էր։ Իսկ փաշինյանական ասուլիսի հիմնական ասելիքը, ըստ էության, ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի, ռուս խաղաղապահների հետ էին կապված։ Ասուլիսի բաց, լրագրողների հետ դեմառդեմ կերպին վերադարձն էլ պատահական չէր և նշանակում էր, որ եկել է ժամանակը, երբ Փաշինյանն այլևս կարող է բաց խաղալ։ Մավրը իր հիմնական գործը արել է։ Բայց իր այս երկրային պատժի, պատժի չափի գիտակցումը դեռ չուներ․․․
Իհարկե, այն, որ միանգամից անցավ հարցուպատասխանի ֆորմատին, բնավ չի նշանակում, թե՝ պատահականորեն տրված հարցերին էր պատասխանում։ Հարցերը հիմնականում նախապես մշակված էին, թեպետ, անկեղծ ասած, ոնց էլ պտտվեին, այս պահին նույն կետի շուրջ էին պտտվելու։ Իսկ այդ կետը Արցախն էր, որ իր դիմադրության և կամքի ուժով խառնեց Փաշինյանի խաղաքարտերը՝ ստիպելով, որ վերջինս հստակ ու բարձրաձայն հայտարարի, թե՝ այսօր այլևս Հայաստանը չի՛ հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը։
Ինչը հստակ նշանակում է մեկ բան՝ եթե այսօր ռուս խաղաղապահներն այնտեղ կանգնած չլինեին, Արցախն ու արցախցին մեն-մենակ էին լինելու և անպաշտպան։
Այս ամենը գիտակցելով հանդերձ՝ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը երեկ, ըստ ամենայնի առաջին անգամ՝ հայտարարում է, թե՝ Հայաստանը հրաժարվում է մեր երկրում ՀԱՊԿ-ի զորավարժությունները անցկացնելուց։ Հարմար չի դիտարկում պահը, քանի որ թուրքադրբեջանական տանդեմն էլ այս օրերին ի՛ր համատեղ զորավարժություններն է անցկացնում։
Ի դեպ, ՌԴ-ին Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի գործառույթը վերապահող Փաշինյանը, վստահաբար, շատ լավ գիտեր, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որպես փաստաթուղթ վավերացված չէ, իրավաբանական ուժ չունի։
Ընդամենը առկա է եռակողմ պայմանագիր՝ իր պայմանագրային պարտավորություններով։ Եվ վերջ։
Հարց՝ Արցախի և Հայաստանի համար այս փխրուն իրավիճակում Հայաստանի դե յուրե ղեկավարը ի՞նչ շահ է հետապնդում, երբ սառնասրտորեն հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումից, այն համատեքստում, թե իբր՝ ՌԴ զինված ներկայությունը վտանգ է պարունակում։ ՈՒ՞մից է վտանգը՝ չլինի՞ թե՝ խաղաղության պայմանագրի կողմ հանդիսացող ազարբայջան սարքովի պետության ղեկավարից։ Իսկ ՌԴ բացակայությամբ՝ անվտա՞նգ է։ Ի գիտություն ոմանց՝ թուրքադրբեջանական եղբայրության համար հայը հայ է՝ արցախցի լինի, իրանահայ, ֆրանսահայ, թե՝ հայաստանցի։ Իսկ Արցախի կյանքի ճանապարհը փակած զինված «բնապահպանների» մասին ասելիք չկա՞․․․
Ի՞նչ է ստացվում՝ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորը չէ, ՀՀ-ն փաշինյանական հայտարարությամբ ՀԱՊԿ զորավարժություններից, իմա՝ ՌԴ զինված ներկայությունից հրաժարվում է, /թեպետ՝ ժամանակին բողոքում էր, թե՝ ՀԱՊԿ-ը զենքով չեկավ պաշտպանելու Հայաստանը, ինչպես Ղազախստանն էր պաշտպանում/, ի՞նչ մնաց, ո՞վ մնաց։ Ֆրանսիա, ԱՄՆ՝ նրանց ղեկավարները նախապես են ասել՝ հույսներդ մեզ վրա չդնեք․․․ Շրջանը փակվեց, ՀՀ-ի ներկա՝ թուրքադրբեջանական շահերի պաշտպան իշխանության կամոք՝ Արցախն անպաշտպան է, Հայաստանի ռազմավարական բարձունքները՝ ներկաների ձեռամբ՝ ազերիներին անցած․․․
Իրավական ճանապարհն էլ փակ է, քանզի երկիրը թուրքադրբեջանական շահերի սպասարկուներից փրկելու ակնկալիք այս ՍԴ- ից չի կարող լինել։ Բնականաբար, փաշինյանական իշխանությունից որևէ ակնկալիք չկա և չի կարող լինել։
Պետության, պետականության, Հայաստանի, Արցախի, ընդհանրապես՝ հայության գոյութենական հարցերից ընդհուպ՝ ազգային երազանքների իրականացում՝ սպասելիքներն և ակնկալիքները եղել են և կարող են լինել այն ուժերից, որոնք Հայաստանին և Արցախին վերաբերող անվտանգային և պաշտպանունակության հարցերի վերաբերյալ հստակ հայանպաստ, հայության շահը հետապնդող տեսակետներ ունեն։
Մեր ակնկալիքներն ընդդիմադիրներ ուժերից են։ Պահանջը՝ պետական-ազգային գաղափարակիր ուժերի առաջնորդներից՝ միասնական և միասնաբար պայքարի նոր փուլի ձևակերպում և միանգամից գործնական քայլերի հունավորում։ Էլ ժամանակ չկա․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից