Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ձերբակալություններով փորձում են ցուցմունք կորզել ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի դեմ. Պաշտպանը չի բացառում նոր ձերբակալությունները 01/12/2023   20:58  |  ԼՐԱՀՈՍ

Հավաքին մասնակցելու նպատակով անձանց իբրև նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի շրջանակներում Արտավազդ Մարգարյանին, Գառնիկ Մանուկյանին և Հունան Մելքոնյանին ձերբակալելու որոշումները բողոքարկվել են։ ՀՅԴ Արտաշատի կառույցի ներկայցուցիչ,Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանի պաշտպան Արսեն Բաբայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ձերբակալելու որոշման դեմ բողոքն արդեն ներկայացվել է։

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Երևանում և Արարատում բնակվող ՀՅԴ մի շարք անդամների տներում, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանի տանը, որը շուրջ վեց ամիս կալանքի տակ գտնվելուց հետո ազատ էր արձակվել միայն վերջերս։ Իրավապահները բերման են ենթարկել մի շարք դաշնակցականների, իսկ Գերասիմ Վարդանյանը հրավիրվել է հարցաքննության։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ վարույթը, որի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել, նախաձեռնվել է 2022թ օգոստոսին՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է երեք անձ՝ Արտավազդ Մարգարյանը, Գառնիկ Մանուկյանը և Հունան Մելքոնյանը։

Ձերբակալվածներին մեղադրանք ներկայացնելու և կալանքի միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ տեղեկություն առայժմ պաշտպանության կողմին հայտնի չէ։ Բաբայանի փոխանցմամբ՝ Արտավազդ Մարգարյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։ Նշենք, որ ֆորմալ առումով քրեական վարույթը նախաձեռնվել է Ոստիկանության Քրեական ոստիկանության ծառայողի գրության հիման վրա։

Արտավազդ Մարգարյանի բնակարանում իրականացված խուզարկությունների ընթացքում իրավապահները ոչինչ չեն հայտնաբերել, անձնական խուզարկությամբ առգրավել են հեռախոսը։ Արտավազդ Մարգարյանի պաշտպանը համոզված է՝ սա հանրությանը շեղելու փորձ է, նաև կարծում է՝ որևէ լուրջ զիջում պետք է անի իշխանությունը։

Հետապնդումներում քաղաքական ենթատեքստ է տեսնում նաև ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Սիմոն Սիմոնյանը վարույթի շրջանակներում այս պահին ունի վկա-կասկածյալի կարգավիճակ, հրավիրվել էր հարցաքննության վկայի կարգավիճակով, սակայն կասկածանքի շուրջ հարցաքննվելու և հրաժարվել է ցուցմունք տալուց՝ հիմնավորելով, որ այս ամենը համարում է քաղաքական հետապնդման հերթական դրսևորումը։ Սերգեյ Հարությունյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց առ այն, որ ձերբակալությունների վերջնական նպատակը Սիմոն Սիմոնյանի դեմ ցուցմունք կորզելն է՝ ճնշումներ գործադրելու միջոցով, քանի որ նա ՀՅԴ ԳՄ ղեկավարն է։ Նա ընդգծեց, որ ձերբակալություններն ապօրինի են, ինչը հիմնավորվում է այն հանգամանքով, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս վեց ամիս առաջ, բայց քննչական մարմինը երեկ է մարդկանց ձերբակալել՝ այն պատճառաբանությամբ, թե, իբր, ձերբակալվել են՝ հանցանքը կատարելուց հետո։ Հետևաբար, ակնհայտ է, որ ձերբակալումը նպատակ ունի ճնշում գործադրելու, սա խոշտանգման դրսևորում է՝ ՀՅԴ ԳՄ-ի դեմ ցուցմունք կորզելու նպատակով։

Ինչ վերաբերում է վեց ամիս անց միայն իրականացված ձերբակալություններին, Հարությունյանի դիտարկմամբ՝ վեց ամիսների անգործությունը ևս մեկ անգամ փաստում է, որ սա քաղաքական հետապնդման դրսևորում է, այսինքն, այս ժամանակահատվածում գործը պահվել է որպես «մահակ» և այսօր ինչ-որ խնդիր կա լուծելու, դրա համար էլ գործը «զարթնեց». «Պարզ է, որ խնդիրը Դաշնակցությանը ճնշելն է, թիրախավորված է դաշնակցությունը և դաշնակցության ղեկավարությունը»։

Հարցին՝ արդյո՞ք նաև փորձ չի արվում նախականխելու հավաքները՝ նկատի ունենալով նաև, որ քրեական հետապնդումներին զուգահեռ բարձրացվել է նաև ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարց, փաստաբանը պատասխանեց՝ ոչ միայն նախականխում են, այլ՝ շատ ավելի հեռահար նպատակներ ունեն. «Կոնկրետ թիրախավորված է ազգային կուսակցությունը։ Սա մի շղթայի մաս է, կարծում եմ, և՛ պատգամավորների հետ կապված, որ ցանկանում են ՍԴ դիմել, և՛ ուզում են ճնշում գործադրել, և՛ չի բացառվում, որ նոր խուզարկություններ իրականացվեն։ Սա, կարծում եմ, շախմատային խաղ է իրենց մոտ, որը հեռահար նպատակներ ունի։ Կարծում եմ նաև, որ այս գործի շրջանակներում կլինեն այլ ձերբակալություններ, այլ խուզարկություններ, կփորձեն տանել կալանքի։ Այն, ինչ սկսվեց երեկ, կարծում եմ, շարունակություն կունենա։ Ինչ-որ տեղ նաև պարալիզացնում են կուսակցության աշխատանքը, չի բացառվում, որ փորձում են շեղել հանրության ուշադրությունը»։

Սիմոն Սիմոնյանի բնակարանում ևս խուզարկություն է իրականացվել, ընդ որում, նրա հարցաքննությունից առաջ։ Վերջինս հարցաքննության էր հրավիրվել երեկ՝ ժամը 15.00-ին, իրավապահները որոշել էին խուզարկել նրա բնակարանը լուսադեմին, պաշտպանի խոսքով՝ «Գնանք տուն՝ գուցե մի բան գտնենք վիճակով», որ կարողանային ձերբակալել նաև նրան։ Խուզարկության ընթացքում իրավապահները ոչինչ չեն գտել, որովհետև չէր էլ կարող լինել։ Իսկ թե կոնկրետ ինչ էին «փնտրում», փաստաբանը նշեց՝ ինչ-որ թղթեր, որով իբրև թե կհիմնավորվեր, որ հավաքներին արհեստական կերպով մարդիկ են գալիս. «Չգիտեմ՝ մի հատ թուղթ, եթե գտնեին, որի վրա հինգ անուն լիներ գրված, վերցնելու էին ու գործի շրջանակներում օգտագործեին։ Միայն այն հանգամանքը, որ ձերբակալված անձանց ձեռքից հեռախոս են վերցրել ու ձերբակալման որոշման մեջ նշվել է, թե դա ապացույց է, այն դեպքում, որ դեռևս հեռախոսը կապարակնքված է և չի զննվել, փորձաքննության չի ենթարկվել։

Ակնհայտ է, որ շինծու գործ է, ապօրինություն է իրականացվում»։

Վարույթի շրջանակներում վկայի կարգավիճակով, սակայն կասկածանքի շուրջ երեկ հարցաքննվել է նաև ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը, որի պաշտպան Բենիկ Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում աբսուրդ որակեց այն, որ ենթադրյալ դեպքը եղել է հունիսին, մինչդեռ Գերասիմ Վարդանյանը նշված ժամանակահատվածում եղել է անազատության մեջ։ Իսկ թե ինչու է միայն հիմա հետապնդում իրականացվում անձանց նկատմամբ՝ Բենիկ Գալստյանը նույնպես դա պայմանավորեց քաղաքական նպատակահարմարությամբ, այլ բացատրությունը Գալստյանը չունի. «Զուտ քաղաքական շոու ապահովելու խնդիր է այս մարդկանց մոտ»։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:14 12/01/2023  |  ԼՐԱՀՈՍ«Զարթոնք»-ը դատապարտում է ՀՅԴ անդամների նկատմամբ ոստիկանական ճնշումները
20:02 11/01/2023  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ նկատմամբ իրականացնող այս բռնաճնշումներն ավելի կնպաստեն կուսակցության բյուրեղացմանն ու ամրապնդմանը. Ռուբեն Հակոբյան
19:01 11/01/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի օրվա իշխանությունն իր ազգադավ ծրագրերից հանրության ուշադրությունը շեղելու և դրանց դեմ պայքարողների նկատմամբ ապօրինի հետապնդումները շարունակելու նոր շրջափուլ է սկսել ՀՅԴ ԳՄ
17:30 11/01/2023  |  ՄեկնաբանությունՀՅԴ գործիչների ձերբակալությունները կատարվել են օրենքի ակնհայտ խախտումներով. Ռուբեն Մելիքյան
17:27 11/01/2023  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ անդամ, Արտաշատ համայնքի ավագանու անդամ Արտավազդ Մարգարյանը ձերբակալվել է. Արսեն Բաբայան
14:20 11/01/2023  |  ԼՐԱՀՈՍՀերթական արհեստական կարված գործն է, թիրախավորված է դաշնակցությունը, նաև՝ ԳՄ ղեկավարությունը.փաստաբան
12:22 11/01/2023  |  ՄեկնաբանությունԻրավապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք՝ քաղաքական հարցեր լուծելու համար. Սաղաթելյան
11:54 11/01/2023  |  ԼՐԱՀՈՍՈւժային կառույցները ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների տներ, խուզարկություններ կատարել, կան բերման ենթարկվածներ. Քրիստինե Վարդանյան
11:21 11/01/2023  |  ԼՐԱՀՈՍԽուզարկում են ՀՅԴ անդամների տները և բերման ենթարկում նրանցից ոմանց. yerkir.am
19:06 05/01/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը չի կարող հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորի հանձնառությունից․ ՀՅԴ հայտարարություն

Արխիվ

[]