ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները ձեռք կբերեն միմյանց պետությունների տարածքներ նույնականացման քարտերով այցելելու իրավունք 01/12/2023 17:00 | ԼՐԱՀՈՍ
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի և Վրաստանի միջև գործում է միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ, որը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության քաղաքացիների՝ իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին» 1993թ. մայիսի 19-ի համաձայնագրով։
Ներկայումս անձը հաստատող փաստաթղթով ՀՀ քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչև մեկ տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները ՀՀ տարածքում՝ առավելագույնը 180 օր` մեկ տարվա ընթացքում: 2020 թ. մարտի 3-ին Հայաստանի և Վրաստանի վարչապետների կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին» մտադրությունների հուշագիրը։ Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը համաձայնագիր կնքելու վերաբերյալ, որով կողմերի պետությունների քաղաքացիները ձեռք կբերեն միմյանց պետությունների տարածքներ նույնականացման քարտերով այցելելու իրավունք։
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ընդունված որոշումը փոխադարձ այցելությունները դյուրացնելու առումով. «Իհարկե, սա շատ կարևոր որոշում է, բայց նաև որոշակի հարակից ռիսկեր կլինեն, որոնք կառավարելու հարցում, կարծում եմ, մեր վրաց գործընկերների հետ մենք արդյունավետ աշխատելու որևէ սահմանափակում չունենք և այդ ուղղությամբ կաշխատենք: Իմիջայլոց, ուզում եմ հաճույքով նշել, որ մենք սպասում ենք Վրաստանի պատվիրակությանը՝ վարչապետ Ղարիբաշվիլիի գլխավորությամբ: Երևանում տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը և այդ նիստի շրջանակում մենք այսօր հույս ունենք նաև այս համաձայնագիրը ստորագրել: Ըստ այդմ՝ Հայաստանի, և Վրաստանի քաղաքացինեը սահմանը հատելիս կարող են օգտագործել, ունենալ միայն նույնականացման քարտ և անձնագրի կարիք չի լինի: Իհարկե, այն քաղաքացիները, ովքեր չունեն նույնականացման քարտ, նրանց անհրաժեշտ կլինի անձնագիր»:
Այդ համատեքստում վարչապետը ընդգծել է նոր սերնդի նույնականացման քարտերի թողարկման անհրաժեշտությունը. «Մենք հույս ունենք, որ նոր սերնդի նույնականացման քարտերի թողարկմանն ուղղված մեր գործողությունները կլինեն հնարավորինս արդյունավետ: Այդ ժամանակակից միջոցը միայն այդ պլաստիկը չէ, այլ ավելի կարևոր է նրանում առկա բովանդակությունը, պարունակությունը, և իմիջայլոց, նույնքան կարևոր է այդ բովանդակության հետագա սպասարկումը և թարմացումները: Մենք սկզբունքորեն պլաստիկի մասն ունենք, բայց այդ պլաստիկի հատվածով մնացել ենք մի 15 տարի առաջվա տեխնիկական հնարավորությունների սահմաններում, որը, ցավոք, այսօր մեր միջազգային պահանջները չի բավարարում: Հիմա մի այնպիսի համակարգ ենք ներդնելու, որն արդեն ժամանակի հետ զրոյից սկսելու կամ կեսից շարունակելու անհրաժեշտություն չունենանք, ինքն այսպես հընթացս շարունակվի»:
Թեմայի առնչությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Ուզում ենք ունենալ մի կրիչ, որը թե՛ թվային ենթակառուցվածքի իմաստով, թե՛ տվյալների իմաստով պարունակի ամբողջ այն տեղեկատվությունը, որը մարդուն անհրաժեշտ է լինելու որևէ պարագայում ու որևէ դեպքում: Մենք ենթադրում ենք ունենալ համակարգ, որը թույլ կտա թողարկել իդենտիֆիկացիայի քարտեր, որոնք կպարունակեն շատ ավելի շատ տեղեկատվություն, քան այսօրվա անձնագիրն է: Մենք հիմա ավարտեցինք, համաձայնացրեցինք միջազգային տենդերի պայմանները: Կարծում եմ՝ մոտ ժամանակներում կհրապարակենք և մրցույթն ամփոփելուց հետո, 6 ամսվա ընթացքում արդեն փաստացի ծրագրի իմպլեմենտացիան կսկսվի»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ