ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մոսկվայաբնակ ավտոարշավորդ Արթուր Գորոյանը մրցաշարերում ներկայացնում է Հայաստանը. ներկայացրել է առաջիկա անելիքները 01/12/2023 19:31 | Մարզական
B կատեգորիայի միջազգային արտոնագիր ունեցող, Հայաստանը ներկայացնող մոսկվայաբնակ ավտոարշավորդ Արթուր Գորոյանը հարցազրույցում խոսել է իր անցած ուղու, անելիքների ու ծրագրերի մասին։
Հարց -Արթուր, կպատմե՞ս քո մասին։ Որտեղի՞ց ես, ինչո՞ւ որոշեցիր Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ։
Պատասխան-Դե ի՞նչ պատմեմ... Մրցարշավորդ եմ։ Ծնունդով Ջավախքից եմ՝ Բոգդանովկայի Խոջաբեկ գյուղից։ Մինչև 3-րդ դասարան ապրել եմ հայրենի գյուղում, դրանից հետո, երբ 9-ը տարեկան էի, ընտանիքով տեղափոխվել ենք Ռուսաստան։
Հարց-Ինչպե՞ս սկսեցիր զբաղվել ավտոսպորտով։
Պատասխան-Գնում էի կարտինգի, որտեղից էլ մեզ տարան Գերմանիա մրցումների։ Այնտեղ երրորդ տեղ զբաղեցրեցինք ու որոշեցի զբաղվել մրցարշավով։ Եկա Հայաստան, հայկական արտոնագիր ստացա, որպեսզի կարողանամ միջազգային մրցաշարերում հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։
Հարց-Իսկ ինչո՞ւ Հայաստանի։ Ծնվել ես Վրաստանում, ապրում ես Ռուսաստանում։ Ինչո՞ւ որոշեցիր Հայաստանի դրոշն ընտրել։
Պատասխան--Ջավախքը թեև Վրաստանում է, բայց հիմնականում հայերով է բնակեցված, դրա համար ես վրացերեն ոչ խոսել գիտեմ, ոչ գրել, ոչ կարդալ։ Ես հայ եմ, ընտանիքում հայերեն ենք խոսում։ Հորս պապը Էրզրումից է, մորս պապը՝ Մշից։ Մեր ընտանիքն ավանդական հայկական ընտանիք է, ու ծնողներս մեզ դաստիարակել են, որ մեր նախնիներին ու արմատները պետք է միշտ հարգենք ու հիշենք, դրա արդյունքում հայությունն ու հայրենասիրությունն իմ մեջ շատ խորն է նստած։ Ի վերջո ես նաև Հայաստանի քաղաքացի եմ։ Դա է պատճառը, որ նույնիսկ հարց էլ չի առաջացել, թե որ երկրից պետք է արտոնագիր ստանամ ու որ երկրի դրոշի ներքո հանդես գամ։ Իմ դրոշը հայկականն է։
Հարց-Իսկ դու միա՞կ հայն ես ձեր սպորտաձևում։
Պատասխան--Մինչև անցած տարի միակն էի, հիմա երկուսով ենք։ Ընկերս՝ Ռոմա Մավլանովը, որ ազգությամբ ռուս է, հայկական արտոնագիր ստացավ, ու մենք երկուսս էլ մի մեքենայով հանդես ենք գալիս հայկական դրոշի ներքո։
Հարց-Սպորտաձևի մասին կպատմե՞ս։ Ինչո՞վ է այն տարբերվում սովորական ռալիից կամ ֆորմուլայից։
Պատասխան--Սպորտաձևը, որով զբաղվում եմ, ավտոմրցարշավ է, ինչպես ասում են՝ դիմացկունության մրցարշավ։ Տարբեր մրցումներ կան՝ 4, 6, 12, 24 ժամ տևողությամբ։ Մրցման ժամանակ կարևորը դիմացկունությունն է՝ թե արշավորդի, թե հատկապես մեքենայի։ Ռալին այլ սպորտաձև է, այն սովորաբար ենթադրում է տարածության հաղթահարում՝ ավազի վրա, գրունտային ճանապարհով կամ բարդ ռելիեֆով անտառում և այլն։ Մեր սպորտաձևն անցկացվում է ասֆալտապատ օղակաձև վազքուղիներում։ Օրինակ, առաջիկա օրերին կայանալիք «Աբու Դաբի-6» մրցարշավն անցկացվելու է այն նույն վազքուղու վրա, ուր անցկացվում է «Ֆորմուլա 1»-ի մրցարշավը։ Բացի այդ՝ մենք մրցում ենք միայն գործարանային արտադրության սպորտային մեքենաներով։ Դրանք ոչ թե հատուկ արդիականացված են, թյունինգ են արված, կամ ավտոտնակում ձեռքով հավաքված են, այլ գործարանում թողարկված մեքենաներ են։ Մեքենայում կարող է մեկ արշավորդ լինել, բայց մրցմանը թիմում կարող է լինել մինչև 6 արշավորդ։ Առաջիկա մրցմանը մեր թիմը կմեկնարկի հունվարի 21-ին ժամը 16։00։ Մրցարշավին կարելի է հետևել www.24Hseries.com կայքում։
Հարց -Անպայման կհետևենք ու կերկրպագենք հայկական թիմի ու անձամբ քեզ համար։ Փաստորեն մրցման ժամանակ շտուրման չկա, մեքենայում միայն արշավո՞րդն է։
Պատասխան-Այո, մեքենայում միայն արշավորդն է։ Կախված է, թե ինչ տևողությամբ արշավ է՝ 1,5-3 ժամը մեկ նախատեսված է «փիթ-ստոպ», որի ընթացքում արշավորդը կարող է փոխվել։ Այսինքն՝ խնդիրն այնքան արշավորդը չէ, որքան մեքենայի դիմացկությունը։
Հարց -Օրինակ, «Ռեյս 24»-ում մեքենան 24 ժամ անընդմեջ ընթացքի մե՞ջ է։
Պատասխան-Այո՝ նույն մեքենան։ Այն կարող է լիցքավորվել, կարող են փոխվել միայն անիվներն ու վարորդը, բայց մարաթոնի ընթացքում մեքենան պետք է միշտ մնա արշավի մեջ։
Հարց-Անձամբ դու, օրինակ, մի մարաթոնի ընթացքում քանի՞ ժամ ես եղել ղեկին։
Պատասխան-Կախված է նրանից, թե քանի արշավորդ կա թիմում։ Օրինակ ես մասնակցել եմ 24-ժամյա մրցման, որի ժամանակ 4 արշավորդ է եղել, ու յուրաքանչյուրս 6 ժամ եղել ենք ղեկին։ Բայց կա մրցում, որ 6 ժամ է, երկու հոգով 3-ական ժամ ենք վարել։
Հարց-Իսկ առհասարակ ին՞չ մրցումներ կան։
Պատասխան-Տարվա ընթացքոմ մրցումները շատ են։ Ամենահայտնին, ամենակարևորն ու ամենավտանգավորը գերմանական Նյուրբուրգրինգում անցկացվող մրցարշավներն են, որոնցից ամենագլխավորը «Ռեյս 24»-ն է։ Կա «Դուբայ 24»-ը, «Աբու Դաբի 6»-ը։ Տարբեր կազմակերպիչներ տարբեր տեղերում մրցումներ անցկացնում են, բայց իմ համար ամենագլխավորը Նյուրբուրգրինգն է։ Տարբեր դիսցիպլիններից չեմպիոնները գալիս են այնտեղ ու մնում։ Այն արշավորդների համար ամենաերկար, ամենադժվար ու ամենահետաքրքիր վազքուղին է։ Արդեն 12 տարի ես ամեն տարի մասնակցում եմ Նյուրբուրգրինգի մցրումներին։ 25 կմ երկարությամբ վազքուղում անցած տարի 230-240 մեքենա էր մրցում։ Օրինակ՝ անցած տարի Դուբայում մրցման դուրս էր եկել 91 մեքենա, իսկ Աբու Դաբիում այս տարի հնարավոր է 30-40 մեքենա լինի, ոչ ավել։
Նյուրբուրգրինգում հատուկ արտոնագիր է պետք, հեշտ չէ։ Պետք է այդ վազքուղու վրա փորձ ունենալ։ Սովորական մրցման համար երկու տարվա փորձ է պետք։ Իսկ օրինակ 12 և 24 ժամ տևողությամբ մրցումների համար, փորձից բացի, պետք է նաև արդյունք ունենալ։ Պետք է արշավորդի արդյունքը վերջին 3 տարվա ընթացքում եզրագիծ հասած մեքենաների լավագույն 50 տոկոսի մեջ լինի։ Այսինքն, եթե օրինակ, եզրագիծ է հասել 10 մեքենա, պետք է լինել լավագույն հնգյակում։
Հարց-Նյուրբուրգրինգում անցած տարի 240 մեքենաներից քանի՞սն էին հասել եզրագիծ։
Պատասխան--160-170-ը։ Ամենավտանգավոր վազքուղին է, վթարներ շատ են լինում։
Հարց -Իսկ 12 տարվա ընթացքում, դու քանի՞ անգամ ես հասել եզրագիծ։
Պատասխան -8 անգամ հասել եմ, մյուս անգամները չի ստացվել (ժպտում է)։
Հարց -Իսկ լավագույն նվաճո՞ւմը։ Գուցե 2017 թվականին Նյուբուրգրինգում 2-րդ հորիզոնակա՞նը։
Պատասխան -Ոչ։ 2013 թ. Նյուրբուրգրինգում 4 ժամանոց մրցմանը առաջին տեղն եմ զբաղեցրել։ 2017 թ. 2-րդը եղել եմ 6 ժամանոց մրցման արդյունքում։ Բայց ամենահետաքրքիրը 2017 թ. 24 ժամանոց մրցումն էր, որի ժամանակ 23 ժամ մեր մեքենան ընթանում էր 2-րդ տեղում, մնացել էր մեկ ժամ ու ղեկին ես էի, դարձանք 1-ինը, բայց կես ժամ անց ինձ հետևից հրեցին, հարվածեցի պատին ու վթարի հետևանքով եզրագիծ չհասա։ Փաստացի 23-րդ ժամի դրությամբ առաջատարն էի, բայց եզրագիծ չհասա։
Հարց -Միտումնավո՞ր էր հետևից հարվածը։
Պատասխան -Չեմ կարծում։ Մեր բոլոր արշավորդներն իրար գիտեն, մի ընտանիքի պես են, հարաբերություններն այնպես են, ինչպես փոքր համայնքում կամ գյուղում։ Նման բաներ չկան։
Հարց -Դաժան վթա՞ր էր։
Պատասխան -Դե ինչ ասեմ. Ես վնասվածք չստացա, բայց մեքենան տեղ չհասավ...
Հարց -Կարելի է ասել, որ քո գլխավոր նպատակը Նյուրբուրգրինգի 24 ժամանոց գլխավոր մրցույթը հաղթելն է։ Ի՞նչ է հարկավոր դրա համար։
Պատասխան-Պետք է մի աստիճան վեր բարձրանանք։ Նյուրբուրգրինգի «24 ժամում» հաղթելու համար նախ պետք է ասպարեզ դուրս գանք GT3 դասի մեքենայով, որով ի դեպ անցած տարի մասնակցել եմ Դուբայի մրցմանը։ Իսկ Նյուրբուրգրինգում մենք ստիպված ենք մասնակցել RS3 դասի մեքենայով, որը մի փոքր թույլ մեքենա է։ Դրանով չեմպիոն դառնալը քիչ հավանական է, բայց Ռոմայի հետ մտադիր ենք առաջին քայլն անել։ Ռոման շատ արագ, դիմացկուն արշավորդ է, արդյունք ունենալու լավ տարբերակներ կան։ Մենք հիմա հանդես ենք գալիս «Շարկի ռեյսինգ» թիմում, որը ներկայացնում է «Աուդին»։ Ես 2016 թվականից սկսած «Աուդի» եմ վարում՝ սկզբում ուղղակի արշավորդ էի, հետո դարձա «Աուդիի» արշավորդը։ Գործարանը շատ ուշադիր է իր մեքենաների հանդեպ, և «Աուդիի» գործարանը մեզ աջակցում է մեր մրցելույթներին։ Անցած տարի մեզ նոր գործընկեր միացավ՝ գերմանական «Կոբլոր» ժամացույցների ֆիրման։ Ի դեպ, այդ ժամացույցների ցիֆերբլատը պատրաստված է Նյուրբուրգրինգի վազքուղու ասֆալտից։ Ես ուզում եմ օգտվել հնարավորությունից ու իմ երախտագիտությունը հայտնել մեր հովանավորներին, գործընկերներին ու թիմին։ Մեզ հաջողվել է մրցունակ թիմ ստեղծել ու մտադիր ենք հանդես գալ ողջ ներուժով։
Հարց-Ստացվում է, որ արդյունքը հիմնականում մեքենայից է կախված։
Պատասխան-Եվ մեքենայից, և արշավորդից ու մեխանիկից, և ամբողջ թիմից։ Մեքենան կարևոր է, բայց ոչ թե արագությունը, այլ դիմացկունությունը։ Օրինակ, անցած տարի Դուբայում 91 մեքենաների մեջ ամենաարագը մենք էին, բայց մեքենան երկու անգամ փչացավ, ու մենք ստիպված էինք մեկ անգամ կես ժամ, մեկ անգամ էլ 1 ժամ 25 րոպե բոքսում անցկացնել։ Եվ եթե արդյունքերից հանվեր այդ ժամանակը, մենք կլինեինք առաջինը։ Բայց քանի որ սա դիմացկունության մրցում է, այդ ժամանակը չի հանվում։ Այնպես որ՝ ամենակարևորը մեքենայի դիմացկունությունն է ու արշավորդի վարպետությունը։ Մարդիկ, անձնակազմերը հիմնականում պատրաստված են և գրեթե նույնությամբ իրականացնում են իրենց պարտականությունները։ Այստեղ «Ֆորմուլա 1»-ի նման չէ, որ «փիթ-ստոպից» որքան շուտ դուրս գաս, այնքան լավ։ Փիթ-ստոպին միևնույն է՝ հատկացված է 3 րոպե և շատ շտապելու կարիք չկա, կարելի է հանգիստ լիցքվորվել ու փոխել անիվները։ Կարևորը, որ մեքենան չփչանա։
Հարց-Ավտոսպորտում, կարծես, «Ֆորմուլա 1»-ին մասնակցելը ու հաղթելը երազանք է, դու չունե՞ս նման երազանք։
Պատասխան-Ոչ, նման երազանք չունեմ։ Ֆորմուլան ու թափքը բացարձակապես տարբեր են։
Հարց -Հայաստան հաճա՞խ ես այցելում։
Պատասխան-Գործնականում փորձում եմ ամեն ամիս լինել Հայաստանում։ Այստեղ գալն ինձ ուժ է տալիս։
Հարց-Իսկ մրցումներին հայ երկրպագուներ գալի՞ս են։
Պատասխան-Գալիս են։ Գերմանիայում գալիս են Լեհաստանում, Իտալիայում, Ամերիկայում, Ֆրանսիայում ու այլ երկրներում ապրող հայեր։ Գալիս են Հայաստանի դրոշներով ու երկրպագում են իմ համար, ինչը չափազանց հաճելի է։ Ի վերջո ես սպորտսմեն եմ, ու յուրաքնաչյուր սպորտսմենի առաքելությունն է պոպուլյարիզացնել այն, իմ դեպքում՝ պոպուլյարիզացնել ավտոսպորտը Հայաստանում։ Հիմա արդեն մրցումներին գալիս է նաև ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը։ Նա խոսք է տվել, որ այս անգամ ևս կգա ու նաև Աբու Դաբիում կսատարի մեզ։
Հարց-Եթե մարդիկ ուզենան մտնել այս սպորտաձև, ի՞նչ պետք է անեն, որտեղի՞ց սկսեն։
Պատասխան-Հայաստանում կան հնարավորություններ, կա ֆեդերացիա, կա կարտինգ։ Երեխաները կարող են զբաղվել կրտինգով, ուժերը չափել։ Իսկ եթե կլինեն մարդիկ, ում անհրաժեշտ կլինի օգնություն, խորհուրդ, կարող են ինձ գրել Ինստագրամով։ Որևէ խնդիր չեմ տեսնում։ Կարծում եմ, որ այս սպորտաձևում լավ ներուժ կա, ու հնարավոր է հայ մրցարշավորդներով արդյունքներ ունենալ ու այսկերպ ևս Հայաստանը ներկայացնել աշխարհին։
Հարց-Ո՞ր տարիքում կարելի է զբաղվել այս ավտոսպորտով։
Պատասխան-Կարծում եմ, 6 տարեկանից սկսած կարելի է զբաղվել կարտինգով, 12-13-ում կարելի է մուտք գործել «Փոքր ֆորմուլա», իսկ 15-16 տարեկանում արդեն կարելի է ավտոարշավների մասնակցել։ Ճիշտ է՝ այդ տարիքում վարորդական իրավունք չի տրվում, բայց սպորտային արտոնագրեր ստանալ կարելի է։
Հարց-Արթուր, շնորհակալություն հարցազրույցի համար։ Քեզ հաջողություն ենք մաղթում հունվարի 21-ին Աբու Դաբիում կայանալիք մրցարշավին և ամենակարևորը, ցանկանում ենք, որ Նյուրբուրգրինգում հաղթելու երազանքը շատ շուտ ի կատար ածվի։
Պատասխան-Շնորհակալ եմ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից