ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Անկապ խոսում ես». Զախարովայի պատասխանն ու Փաշինյանի պարզունակ մանիպուլյացիաները 01/12/2023 21:17 | Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է առաջ տանել հակառուսական քաղաքականությունը, որը սկսել է անցած տարվա երկրորդ կեսից, իսկ ավելի ակնառու՝ աշնանից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Վերջին ասուլիսի ժամանակ նա մի գաղափար առաջ քաշեց, որը պաշտոնապես չէր բարձրացրել, դա այն էր, որ Հայաստանում ռուսական զորքերի և զինուժի ներկայությունը սկսում է վտանգ սպառնալ հայ ժողովրդին»,-նշեց նա։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ Փաշինյանի մյուս բոլոր հայտարարությունները տեղավորվում էին նախկինում տարբեր առիթներով հնչեցրած հակառուսականության գիծն ամրապնդելու տրամաբանության մեջ։ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ քննադատել է ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, կասկածի տակ դրել խաղաղապահների գործառույթը, այս անգամ որոշակի տարընթերցման տեղիք տալով, խոսեց նաև ռուսական զորքերը դուրս բերելու մասին։
«Նա այնպիսի տարընթերցման տեղիք տվեց, որ հետո կարողանա ասել, իբր, ես այդ միտքը չեմ ասել, բայց ինքը հենց այդ միտքն էր ասում, որ ռուսական զորքերը Հայաստանում սկսում են վտանգ սպառնալ, որովհետև զորավարժություն կանեն, հետո կգնան, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան կտեսնեն, որ այդ զորավարժություններից վտանգ է բխում։ Դա ոչ այլ ինչ էր, քան պարզունակ մանիպուլյացիոն տեխնոլոգիայի կիրառում, որը Փաշինյանը փորձեց հրամցնել լսարանին»,- նկատեց քաղտեխնոլոգը։
Փաշինյանի հայտարարությանն, ի դեպ արդեն իսկ արձագանքել են թե՛ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը, թե՛ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Վերջինս շատ հստակ նկատեց և Հայաստանի վարչապետի մամուլի ասուլիսում հնչած հայտարարությունները որակեց «սխոլաստիկ ելույթ»։
«Առաջին անգամ ՀՀ վարչապետի հայտարարությունը որակվեց որպես սխոլաստիկ, իհարկե, հիմք ունենալով, որովհետև վարչապետը տարբեր հակադիր դիրքորոշումներ նշեց։ «Սխոլաստիկան» հին հունական փիլիսոփայական տերմին է, որ փիլիսոփայական տերմինաբանությունից դուրս, ժողովրդական լեզվով ասած, իրենց ամեն միտքը հակասում էր մյուս մտքին և այդ երկու հակասող մտքերի միջև նրանք փորձում էին գտնել ճշմարտությունը։ Կարճ ասած՝ Զախարովան ասաց՝ անկապ, անիմաստ խոսում ես»,- մեկնաբանեց Բադալյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ռուսական հարաբերություններին մասին հնչեցրած հայտարարություններին, ինչպես նաև պաշտոնական Երևանին և Բաքվին բանակցությունների հարթակ տրամադրելու ռուսական կողմի պատրաստակամությանը, նշել էր, որ եթե հայ գործընկերներն իսկապես շահագրգռված են նշված խնդիրները լուծել բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիր իրականացման հունով, ապա «սխոլաստիկայով» զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ