ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ-Իլհամ դուետի երեկվա ասուլիսներից այն մտավախությունն է, որ Նիկոլն արդեն ամբողջությամբ վաճառել է նաև Հայաստանը. Զաքարյան 01/11/2023 11:15 | Մեկնաբանություն
Եթե թարգմանենք Ալիևի ասածը սովորական մարդկային լեզվի, ապա Հայաստանն իր համար ընդամենը դատարկ տարածք է, «ադրբեջանական հինավուրց» մի բնակավայր, որից երբ ուզի, ինչքան ուզի կարող է հետ գրավել: Մյուս կողմից էլ լրագրողների հետ ծիծաղախառը հանգում են այն եզրակացության, թե «բարություն» կցուցաբերեն և թույլ կտան մեզ հանգիստ ապրել, եթե իհարկե մեզ խելոք պահենք:Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.
«Ուշ երեկոյան, ամբողջությամբ դիտել եմ Իլհամ Ալիևի երկուս ու կես ժամանոց ասուլիսը` սկզբնաղբյուրից:
Երբեմնի վախվորած, երկու պատերազմներում պարտված, դիվանագիտական դաշտում ճնշված, ուրիշներից աջակցություն հայցող, Հայաստանի մասին միշտ հարգանքով խոսող Ադրբեջանի ղեկավարն ընդգծված միտումով ցուցադրում էր իր քամահրական վերաբերմունքը մեր ժողովրդի նկատմամբ:
Կինտոական ցինիզմով ու հեգնական տոնով, ծաղրող ժպիտով և հումորախառը տրված հարցերն ու պատասխաններն ասուլիսը վերածել էին հայությանն անարգանքի ենթարկող հերթական ցուցահանդեսի:
Ալիևը Նիկոլին էր մեղադրում միջազգային աբիժնիկության ու գործտվողության մեջ` մոռանալով, որ 26 տարի շարունակ Ադրբեջանն է միջազգային հանրությունում շրջել աբիժնիկի ու գործտվողի կարգավիճակում: Լևոն Տեր-Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից բոլոր ճակատներում պարտված մարդն ինչպիսի հրճվանքով էր մեկնաբանում ու նկարագրում Հայաստանի ներկայիս ողորմելի վիճակը: Եվ դա բացառապես Նիկոլի շնորհիվ:
Ինքնավստահության ավելցուկով փայլող Ալիևն ասուլիսում հանդիմանեց նաև Իրանին ու Հնդկաստանին: Երկար բարակ քննարկեց ու քննադատեց Ֆրանսիային: 2024-25թթ. մանդատի ավարտի թեմայով որոշ ակնարկներ արեց Ռուսաստանին: Բավականին երկար գլուխ գովեց Ադրբեջանի «հեքիաթային հաջողությունների» մասին, մոռանալով, որ իր երկիրն այլևս Թուրքիայի վասալն է, և բարոյա-քաղաքական խոշոր պարտքեր ունի Իսրայելին ու մի շարք այլ երկրների:
Եթե թարգմանենք Ալիևի ասածը սովորական մարդկային լեզվի, ապա Հայաստանն իր համար ընդամենը դատարկ տարածք է, «ադրբեջանական հինավուրց» մի բնակավայր, որից երբ ուզի, ինչքան ուզի կարող է հետ գրավել: Մյուս կողմից էլ լրագրողների հետ ծիծաղախառը հանգում են այն եզրակացության, թե «բարություն» կցուցաբերեն և թույլ կտան մեզ հանգիստ ապրել, եթե իհարկե մեզ խելոք պահենք:
Իսկ թե ինչպիսի՞ հեգնանքով ու ձեռքառնելով էր պատմում Քաշաթաղից, Սուսից, Աղավնոյից մեր ժողովրդին դուրս անելու մանրամասներն ու տեղի ունեցած խոսակցությունները` առանց կապիտուլյանտների հայհոյելու հնարավոր չէ նկարագրել: Նույնը նաև Նիկոլի «արտաքին քաղաքականության», Արցախի ապագայի մասին Ալիևի ծաղրալից պատմությունների պարագայում էր:
Այ տղա Նիկո´լ, ա´յ անգիտակից ընտրազանգվածի առաջնորդ, բա դու ընդհանրապես ամոթ, աբուռ, ազգային արժանապատվություն չունե՞ս: Դու գոնե նայել ե՞ս կիրթ բարեկամիդ ասուլիսը. դուրդ եկե՞լ է, թե՞ քեզ միայն փողն ու թիկնազորիդ քանակն է հետաքրքրում...
Հ.Գ. Նիկոլ-Իլհամ դուետի երեկվա ասուլիսներից ինձ մոտ այն մտավախությունն է, որ Նիկոլն արդեն ամբողջությամբ վաճառել է նաև Հայաստանը...»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից