ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ՍԴ դատավորները, մասնավորապես՝ Վահե Գրիգորյանը, իրացնում են ՍԴ-ի՝ բուդկա դառնալու վարչապետի տեսլականը». իրավագետ 01/11/2023 23:41 | ԼՐԱՀՈՍ
Օրերս Սահմանադրական դատարանը կայացրել է որոշում «Գայանե Մանուկյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (ուժը կորցրել է 2005 թվականի ապրիլի 19-ին) 40-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով, որով Սահմանադրական դատարանի երեք դատավորներ ներկայացրել են հատուկ կարծիքներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավագետ Ռոբերտ Հայրապետյանը:
/https://www.concourt.am/.../63ad9b380266e_hk-sdv1675-1.pdf,
https://www.concourt.am/.../63b6a3f4a1e39_sdv-1675-hk2.PDF,
https://www.concourt.am/.../63b6d15ebfbc4_sdv-1675-hk3.pdf /
«Դրանց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Սահմանադրական դատարանը կոպտորեն վերազանցել է իր լիազորությունները՝ դուրս գալով դիմումի առարկայի շրջանակից, ստանձնելով Վճռաբեկ դատարանի դեր:
Մասնավորապես, Սահմանադրական դատարանի առջև Դիմումատուի կողմից բարձրացվել է ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 35, 40-րդ հոդվածների սահմանադրականության հարցը՝ մասնավորապես, թե ո՞ր պահից է ամուսնությունը համարվում դադարած՝ ամուսնալուծության վերաբերյալ դատական ակտի կայացումի՞ց թե՞ այդ ակտի գրանցման պահից:
Այնինչ, Սահմանադրական դատարանը առհասարակ անդրադարձ չկատարելով նշված հարցին՝ քննարկման առարկա է դարձրել այն հարցը, թե որքանո՞վ էր դատավարության կողմը իրավասու դիմել դատարան՝ մտնելով Վճռաբեկ դատարանի իրավասության տիրույթ:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ քաջ գիտակցելով լիազորությունների վերազանցման հանգամանքը, Սահմանադրական դատարանը եզրափակիչ մասում որոշել է հենց վիճարկվող 40-րդ հդվածի սահմանադրականության հարցը, փորձելով քողարկել լիազորություների վերազանցման հանգամանքը, այնինչ անձի՝ դատարան դիմելու իրավասության հարցը առհասարակ կապ չուներ նշված հոդվածի հետ: Ընդ որում, որպեսզի ակնհայտ չդառնա, որ ՍԴ-ի կողմից քննարկվող հարցը առհասարակ կապ չունի վիճարկվող հոդվածի հետ, ՍԴ-ն առհասարակ չի անդրադարձել 40-րդ հոդվածի բովանդակությանը, ինչը նրա պարտականությունն էր: Արդյունքում, հատուկ կարծիքներում նաև արձանագրվել է, որ որոշումը պարունակում է շփոթ և անհասկանալի է, թե որտեղի՞ց է ՍԴ-ն հանգել որոշման եզրափակիչ մասում արված հետևությանը:
Այստեղ հարց կառաջանա՝ իսկ ո՞րն էր Սահմանադրական դատարանի մոտիվացիան.
Ուսումնասիրելով երեք դատավորների հատուկ կարծիքը՝ պարզ է դառնում, որ եթե ՍԴ-ն գործը քններ դիմումի շրջանակներում, ապա պետք է կարճեր գործը, քանի որ Սահմանադրականության հարց առհասարակ առկա չէր: Եվ տպավորություն է ստեղծվում, որ ՍԴ-ն ճանապարհ է գտել՝ ի օգուտ դիմումատուի որոշում կայացնելու:
Այս ենթադրության օգտին է խոսում մեկ այլ հանգամանք: ՍԴ-ն ապօրինի կերպով կասեցրած է պահել նշված գործը շուրջ մեկ տարի: Մասնավորապես, գործը կասեցվել է տեղեկություն ուզելու պատճառաբանությամբ, որը զեկուցող Վահե Գրիգորյանին տրամադրվել է ընդամենը մեկ ամիս անց, սակայն Վահե Գրիգորյանը գործը վերսկսելու մասին հաղորդում ներկայացրել է շուրջ 9 ամիս անց, որը համընկել է նորընտիր դատավորների պաշտոնավարման ժամանակահատվածի հետ: Ընդ որում, ստացվում է, որ Վահե Գրիգորյանը գործը վարույթ ընդունելուց շուրջ վեց ամիս անց է հասկացել, որ իրեն պետք է այդ տեղեկատվությունը, երբ արդեն իսկ մոտ էր որոշման կայացման վերջնաժամկետը:
Ու ամենահետաքրքրականը. Պահանջվող տեղեկությունները վերաբերել են հենց դիմումատուի կողմից բարձրացված հարցերին, որից ՍԴ-ն շեղվել է և առհասարակ անդրադարձ չի կատարել: Ստացվում է, որ գործը կասեցվել է մի տեղեկատվության համար, այն էլ՝ շուրջ մեկ տարի, որը պետք չի եղել Սահմանադրական դատարանին որոշում կայացնելու համար:
Ի դեպ, հատուկ կարծիքից պարզ է դառնում, որ ըստ նպատակահարմարության գործերի կասեցման պրակտիկան բավականին տարածված է ՍԴ-ում:
Ընդ որում, խնդիրները այդքանով չեն ավարտվում»,- գրել է իրավագետը:
Նշված որոշմամբ ՍԴ-ն մտել է Վճռաբեկ դատարանի լիազորությունների տիրույթ և գնահատել է սեփականության իրավունքին վերաբերող փաստեր, որոնց իրավասությունը չուներ, խեղաթյուրվել է շահագրգիռ անձին վերաբերող իրավանորմերի բովանդակությունը, և այլն:
Փաստացի, կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի սրտի ՍԴ դատավորները, մասնավորապես՝ Վահե Գրիգորյանը, իսկապես հետևողականորեն իրացնում են ՍԴ-ի՝ բուդկա դառնալու վարչապետի տեսլականը, անպատժելիության մթնոլորտում (ԴԵՌ) գրավելով ապօրինության ավելի ու ավելի մեծ բարձունքներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ