ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անվտանգության երաշխավորի առաքելությունը այլ երկրի վերապահելու հիմքում 09.11.20թ. հայտարարությունը մատնացույց անելուց առաջ՝ հարկ է նկատի ունենալ, որ այն պետք է վավերացվեր,ինչը չի արվել 01/11/2023 17:48 | ԼՐԱՀՈՍ
Անկախ նրանից, թե ինչ է գրվում կամ գրվելու Կառավարության ծրագրերում կամ այլ ենթաօրենսդրական փաստաթղթերում, Սահմանադրության նախաբանի համաձայն, ինչի համապարտադիր նորմատիվ բնույթը հաստատվել է նաև ՍԴ-ի որոշումներով, մեր պետության քաղաքականության հիմքում պետք է դրվեն բացառապես Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները։ Կարծում եմ, այս կտրվածքով մեկնաբանություններն ավելորդ են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարել էր, որ 2018թվականից հետո իրենց դիրքորոշումը եղել է այն, որ ՀՀ կառավարությունը չպետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը ու հարաբերությունները, այլ ԼՂ ժողովուրդը։ Ավելին՝ ըստ էության ընդունել,որ Հայաստանն այլեւս չի կատարում ԼՂ անվտանգության երաշխավորի սահմանադրական իր պարտականությունը՝ պատասխանատվությունը բարդելով ՌԴ-ի վրա՝ նշելով, թե ՌԴ-ն էլ Հայաստանի անվտանգության երաշխավորն է, որն իր պարտավորությունը չի կատարում։ Այս պատասխանը Փաշինյանը հնչեցրել էր լրագրողի դիտարկմանն առ այն, որ ասում եք Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, բայց արցախցիների անունից նրանց ճակատագիրը որոշելու հարցեր է քննարկում։
«Կատարու՞մ եք արդյոք այդ երաշխավորի դերը, թե ինչպես ձեր պատգամավորներից մեկն էր ասել՝ Հայաստանի անվտանգությունը չենք կարողանում ապահովել, ուր մնաց՝ Արցախի»,- նշել էր լրագրողը։
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսորը նկատեց՝ իհարկե, Արցախի ժողովրդի ճակատագիրը լուծելու բացառիկ իրավասությունը վերապահված է հենց Արցախի ժողովրդին, իսկ ո՞վ է սա վիճարկում և ի՞նչ կապ ուներ լրագրողի հարցը այս ամենի հետ։
«Այլ է խնդիրը, որ ժամանակ առ ժամանակ, Հայաստանի պաշտոնյաները գործնականում ելակետ են ընդունում ճիշտ հակառակ պոստուլատը և անհարկի, խիստ անհիմն ու խոցելի հայտարարություններ անում հենց Արցախի ճակատագրի առնչությամբ՝ արժանանալով Արցախի Ազգային ժողովի սուր հակադարձմանը. վերջինս հարկադրված է եղել հստակ արձանագրել, որ որևէ այլ պաշտոնյա իրավասու չէ որոշումներ կայացնել Արցախի կարգավիճակի, տարածքային պատկանելության և ազգային ինքնորոշման իրավունքի առնչությամբ։ Լրագրողն ընդամենը հարցրեց, թե իշխանությունը ստանձնո՞ւմ է արդյոք Կառավարության 2021 թ. ծրագրով ամրագրված այն դրույթի պատասխանատվությունը, ըստ որի՝ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, և հենց այդ դերի հիմքո՞վ է մասնակցում բանակցություններին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց Գ. Դանիելյանը։
Մյուս կողմից, ինչպես նշեց բանախոսը, Արցախի ժողովուրդն արդեն իսկ 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով որոշել է իր ճակատագիրը՝ հռչակելով Արցախի Հանրապետության անկախությունը։ Եվ վերջին տարիներին, երբ բացահայտ ի հայտ են եկել Արցախի Հանրապետությունը ճանաչելու լրջագույն նախադրյալներ, ինչն ուղղակի անհետաձգելի անհրաժեշտություն է, դա անելու փոխարեն նախապատվությունը տրվում է վերացական հրապարակախոսական խոսույթին, ինչին արդեն անդրադարձանք։ Ի դեպ, չի բացառվում, որ նաև երրորդ որևէ պետություն կամ պետություններ ճանաչեն Արցախի անկախությունը՝ դրանից բխող հետևանքներով հանդեր։ Ըստ նրա՝ Արցախի ճակատագիրը Հայաստանի կողմից կանխորոշելու ծրագիր երբևէ չի եղել, որ սխալ կամ ճիշտ որակվի, խոսքը բացառապես եղել է այն մասին, որ Հայաստանը երաշխավորում է Արցախի անվտանգությունը և ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի անարգել վերջնական իրացումը՝ փաթեթային, թե փուլային, դա արդեն այլ խնդիր է։
«Ըստ էության, «անվտանգության երաշխավորություն» եզրույթը չպետք է դիտարկել սոսկ ռազմական հարթությամբ, Հայաստանը պարտավոր է Արցախի անվտանգության երաշխավորի իր սահմանադրական գործառույթներն իրականացնել բոլոր հնարավոր իրավական, քաղաքական, տնտեսական և սոցիալական միջոցներով։ Եվ այն, որ անդրադարձա Արցախի Հանրապետությունը ճանաչելու խնդրին, հենց այդպիսի իրավաքաղաքական ուղիներից մեկն է, որն այս փուլում ձեռք է բերել աննախադեպ արդիականություն»,- արձանագրեց Դանիելյանը։
Նրա խոսքով՝ երբ խոսում ենք անվտանգության հիմքում դրված այս կամ այն բանաձևի մասին, ապա չենք կարող անտեսել, որ դե յուրե և դե ֆակտո Հայաստանում գույություն չունի ազգային անվտանգության ռազմավարություն։ Այդպիսի մի նախագիծ, մեր զրուցակցի փոխանցմամբ, դեռ մինչև պատերազմը ներկայացվել էր Անվտանգության խորհրդի քննարկմանը, որտեղ այն հավանության էր արժանացել ու դրանով, ցավոք, ավարտվել էր այդ փաստաթղթի հետագա պաշտոնական շրջանառությունը։ Ակնհայտ է, որ Անվտանգության խորհուրդը իր սահմանադրական կարգավիճակով իրավասու չէր հաստատել նշված ռազմավարությունը, բացի այդ, պատերազմից հետո ռազմավարությունը անխուսափելիորեն պետք է ենթարկվեր արմատական վերատեսումների, ինչն այդպես էլ տեղի չի ունեցել։
«Ի դեպ, անվտանգության երաշխավորման առաքելությունը որևէ այլ երկրի վերապահելու հիմքում 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարությունը մատնացույց անելուց առաջ, հարկ է նկատի ունենալ, որ այդ միջազգային պայմանագիրը ռազմական և քաղաքական բնույթ ունի, ուստի Սահմանադրության 116-րդ հոդվածի 2-րդ կետով պետք է վավերացվեր և նոր ձեռք բերեր իրավաբանական ուժ։ Վերտառությամբ այն կրակի դադարեցման մասին հայտարություն է, սական բովանդակությամբ վերաբերում է բազում խնդրահարույց կարգավորումների, որոնց իրավական գնահատականը այդպես էլ չի տրվել ՍԴ֊ում։ Էլ ավելի խնդրահարույց են նշված հայտարարությունից հետո լրացուցիչ էական զիջումներ արձանագրած ոչ հրապարակային լրացուցիչ պայմանավորվածությունները»,- նշեց Գևորգ Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ