ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ է ուզում Ադրբեջանը. Փաշինյանն ասել է՝ ո՞րն է ստեղծված իրավիճակում խնդրի լուծման ճանապարհը 01/10/2023 14:13 | ԼՐԱՀՈՍ
Ի՞նչ է ուզում Ադրբեջանը. կա տեսակետ, որ Ադրբեջանն ուզում է վերացնել հայկական պետությունը։ Նման տեսակետ ունեցողների հայտարարությունները մերկապարանոց համարվել չեն կարող, որովհետև դուք տեսնում եք, թե ինչ խոսույթ է զարգացնում Ադրբեջանը, մասնավորապես, ինչ-որ կազմակերպություններ, նախաձեռնություններ, ինչ-որ «պատմական փաստեր» են ներկայացնում; Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին հրավիրած մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ է ուզում Ադրբեջանը;
«Կան մարդիկ, փորձագետներ, որոնք ասում են, որ Ադրբեջանն այդպես վարվում է, որովհետև մտածում է, որ Հայաստանի հայերն էլ իրենց հերթին ուզում են վերացնել Ադրբեջան պետությունը։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակաբար, այդ թվում կրթական համակարգում ատելության խոսք է զարգացնում։ Նրանք էլ իրենց հերթին մեր գործողություններում և պատմության մեջ են տեսնում որոշակի այդպիսի գործողություններ»,- նշեց ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարության տիրույթում, երբ խնդիր է դրվում կարգավորել հարաբերությունները և խաղաղություն հաստատել, առաջին հերթին խոսք է բացվում երկու երկրների՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ, որին կողմերն, ըստ էության դրական են արձագանքում։
«Հաջորդ պահին հնչում է երկրորդ հարցը՝ իսկ ի՞նչ նկատի ունի Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով, ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով։ Սա է թեմաներից մեկը։ Ուզում եմ, ո ր ֆիքսենք այն աղբյուրները, որտեղից այդ ջրերը հոսում են և մենք այս հարցերին պետք է վերաբերվենք այս մեծ ընդհանուր պատկերի մեջ և այս հարցի պատասխաններից է կախված ընդհանրապես ապագան»,- նկատեց վարչապետը;
Անդրադառնալով Լաչինի միջանցքի հետ կապված իրադրությանը, Փաշինյանը ևս մեկ անգամ հիշատակեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը՝ ընդգծելով, որ խնդրի լուծումը թղթի վրա սևով սպիտակին գրված է;
«Մեր տեսլականն այն է, որ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն»,- ասաց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց նախկինում հնչեցրած իր տեսակետը. Լաչինի միջանցքի փակումը նաև սադրանք է, որն ունի երկու նպատակ՝ կոտրել ԼՂ մեր հայրենակիցների՝ սեփական տանը, սեփական հայրենիքում ապրելու կամքը և Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ։
ՀՀ վարչապետի դիտարկմամբ այն միջազգային արձագանքը, որ կա Լաչինի միջանցքի փակման շուրջ, պետք է փորձել կապիտալիզացնենլ հենց ԼՂ-ում, հենց Լաչինի միջանցքում, որտեղ, իհարկե, շատ կարևոր է ՌԴ դիրքորոշումը և ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեությունը։
«Իմ վերջին հարցազրույցներից մեկում՝Լաչինի միջանցքի շրջափակումից առաջ, ասել եմ՝ եթե պարզվի, որ ՌԴ-ն այդ պարտավորությունները չի կարողանում կատարել, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որպես անվտանգության խորհրդի մշտական անդամ, ինքը. պետք է դիմի ՄԱԿ անվտանգության խորհրդին կամ ռուսական խաղաղապահ զորախմբի միջազգային մադատով օժտելու՝ նոր, բազմազդ խաղաղապահ առաքելություն ուղարկելու ԼՂ, որը կապահովի արդեն իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված անվտանգային ճարտարապետությունը»,- նշեց ՀՀ վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ