ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խաչատուր Սուքիասյանի արտահայտություններն այնքան կոնկրետ ու մեղադրական են, որ պետք է հիմնավորվի. Փաստաբան (տեսանյութ) 01/09/2023 19:19 | Քաղաքացիական իրավունք
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ «Գռզո»-ի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանի դեմ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկատվությունը հերքելու պահանջով։ Հայցադիմումի հիմք է հանդիսացել օգոստոսի 25-ին Սուքիասյանի կողմից՝ ԱԺ ամբիոնի մոտից արված հայտարարությունը, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է»։ Սույն գործով Խաչատուր Սուքիասյանից բացի որպես պատասխանող կողմ է նաև ՀՀ-ն՝ ի դեմս ԱԺ աշխատակազմի։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ գործը գտնվում է դատաքննության փուլում, հետազոտվում են ապացույցները։ Նախորդ դատական նիստում հայցվորի ներկայացուցիչների կողմից ներկայացվել էր Սերժ Սարգսյանի՝ Բադեն-Բադեն մեկնելու վերաբերյալ կարճված գործի տվյալները, այդ թվում՝ Խաչատուր Սուքիասյանի ցուցմունքը։ Դատարանը, լսելով կողմերին, որոշեց ներկայացված ապացույցները ճանաչել վերաբերելի և թույլատրելի, ապա հրապարակեց տվյալները, այդ թվում՝ Սուքիասյանի ցուցմունքը։ Պատասխանող Սուքիասյնաի ներկայացուցիչ Աննա Տոնոյանը նշեց, որ քրեական գործը հարուցվել էր ոչ թե Սուքիասյանի, այլ՝ Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա, ինչն էլ հիմնված էր ոչ թե Սուքիասյանի ելույթի, այլ՝ «Փաստերի ստուգման հարթակի» հրապարակման հիման վրա։ Ըստ փաստաբանի՝ ոչ մի կերպ չի կարող հաստատվել, որ Խաչատուր Սուքիասյանի արտահայտություններն արատավորել են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը կամ գործարար համբավը, ավելին, առկա է հանրային գերակա շահ, որովհետև փաստորեն այդ ինֆորմացին այնքան կարևոր է եղել հանրության համար, որ քաղաքացիների իրազեկվածության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ընկերությունը հաղորդում է ներկայացրել։ Ներկայացված ապացույցները, ըստ պատասխանողի, առավելապես հիմնավորում են իրենց դիրքորոշումը՝ գնահատողական դատողության և հանրային գերակա շահի առնչությամբ։ Սուքիասյանի ներկայացուցիչ Աննա Տոնոյանը պնդեց, թե «ՖԻՊ» հրապարակման հետ Սուքիասյանն առնչություն չունի։
Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ դատական նիստը հետաձվեց՝ մինչև 2023թ մարտի 20-ը, ժամը՝ 16.00-ն։
Դատական նիստի ավարտից հետո հայցվորի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում արձանագրեց՝ Խաչատուր Սուքիասյանի կողմից ասվել է խոսք, «փաստ», որը պետք է հիմնավորվի։ Գրիգորյանի դիտարկմամբ՝ թեև Խաչատուր Սուքիասյանի փաստաբանը փորձում է պնդել, որ հայտնածը ոչ թե փաստ է, այլ՝ կարծիք, որն արվել է օդում կախված լուրերի, հոդվածների հիման վրա, դրանից, սակայն, արտահայտության բնույթն ըստ էության չի փոխվում։
«Եթե անձի մասին ասում են, որ այս ինչ մարդը այս ինչ տեղում պարտվել է այսքան գումար, ապա դա ապացուցման ենթակա փաստ է։ Այդ փաստը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացվել և չի էլ կարող ներկայացվել։ Այսօր դատարանը հրապարակեց պարոն Սուքիասյանի ցուցմունքը, որը հենց իր ձեռքով ստորագրել էր այն հանգամանքների տակ, որ որևէ կոնկրետ անձի անուն չի կարող նշել, թե ով է իրեն նման տեղեկություններ հայտնել, պարզապես խոսակցություններից է լսել»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ արտահայտությունն իր բնույթով այնքան կոնկրետ և մեղադրական բնույթ ունի, որ սովորական խոսքի ազատության շրջանակներում չի կարող գնահատողական դատողության շղարշի տակ անցկացվել։ Գրիգորյանն ընդգծեց՝ բոլորն էլ հիշում են, թե ինչ է իրականում ասվել, տեսաձայնագրություններում ամեն ինչ առկա է, հաջորդ դատական նիստին կհետազոտվեն նաև տեսագրությունները և իր համար հետաքրքիր է՝ տեսանյութերի հրապարակումից հետո արդյոք Սուքիասյանի ներկայացուցիչը կարող է պնդել, որ նման արտահայտություններ չի արվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ