ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ՄԻԵԴ վճռի հիման վրա 01/09/2023 15:28 | ԼՐԱՀՈՍ
Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթ է հարուցվել՝ 2015թ. կայացված «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի հիման վրա։ Նշենք, որ դիմումատուն Կոնդրանով Ամիրխանյանն է, որը գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը բեկանելով Վճռաբեկ դատարանը խախտել է res judicata (կրկին վերանայման ենթակա չլինելու) սկզբունքը և գույքից անարգել օգտվելու իր իրավունքը, ինչն էլ հաստատվել է ՄԻԵԴ վճռով։
Մասնավորապես, գործը վերաբերում է ավելի քան 20 տարի առաջ՝ դեռևս 1998թ-2004թթ կողմերի միջև ծագած հողատարածքային վեճին։ Այսպես, երրորդ անձ Գ.-ին սեփականության իրավունքով պատկանել է հողակտոր, որի մի մասը, նրա համաձայնությամբ, առանձնացվել է ցանկապատով և օգտագործվել մեկ այլ անձի՝ Ջ,-ի կողմից, հետագայում վերջիններս պայմանագիր են կնքել, որով Գ.-ի հողամասի մի մասը տրամադրվում է Ջ.-ին, հետագայում պարզվել է, որ նրա կողմից փաստացիորեն օգտագործվող հողակտորը, որն առանձնացված էր ցանկապատով, 38.75 քմ ավելի մեծ է եղել, քան Գ.-ի կողմից տրամադրված՝ 285 քմ մակերեսով հողակտորը։ Մեկ այլ պայմանագրով այդ տարածքը ևս փոխանցվել է Ջ-ին, սակայն պարզվել է, որ Ջ.-ի սեփականության իրավունքները պաշտոնապես գրանցվել են միայն 285 քմ մակերեսով հողակտորի նկատմամբ։ 1998թ ապրիլին Ամիրխանյանը Ջ.-ից գնել է առավել մեծ մակերեսով հողակտոր, սակայն ցանկապատը մնացել էր տեղում է եւ շարունակում էր օգտագործել նաև 38.75 քմ մակերեսով հողակտորը։ 2004թ. Գ-ն հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Ամիրխանյանի՝ նպատակ հետապնդելով վերցնել դիմումատուի կողմից օգտագործվող 38.75 քմ մակերեսով հողակտորը` պնդելով, որ սեփականության իրավունքներ ունի դրա նկատմամբ: 2006 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հայցը` կարգադրելով դիմումատուին հողամասը փոխանցել Գ-ին: Ամիրխանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը 2007թ մարտի 9-ին բավարարվել է Քաղաքացիական վերաքննիչ դատարանի կողմից, ըստ այդմ, Գ.-ի հայցը մերժվել էր, Դատարանն արձանագրել էր, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գ.-ն համաձայնել էր, որ Ջ.-ն դառնար ցանկապատով առանձնացված և նրա կողմից օգտագործվող հողակտորի սեփականատերը, նա հօգուտ Ջ.-ի, հետևաբար` հօգուտ Ամիրխանյանի, հրաժարվել էր հողակտորի նկատմամբ ունեցած իր սեփականության իրավունքներից: Գ.-ն վճռաբեկ բողոք էր ներկայացրել, որը վարույթ չէր ընդունվել։ Մասնավորապես, 2007թ օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որով արձաագրվել էր, որ անձն իրավունք չունի մեկից ավելի անգամ վճռաբեկ բողոք բերել, եթե Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելիս թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար որոշակի ժամկետ չի սահմանել և սույն գործով բողոքը, որը Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր՝ առանց ժամկետների նշման։ Այդուհանդերձ, Գ.-ն երկրորդ անգամ բողոք է ներկայացրել նույն ակտի դեմ, որը 2007թ դեկտեմբերին մասնակի բավարարվել էր և գործը կրկին ուղարկվել էր նոր քննության, առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել է՝ բավարարելու Գ.-ի հայցը՝ ճանաչելով նրա գույքի սեփականությունը, իսկ Ամիրխանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է։
Ամիրխանյանը, փորձելով վերականգնել իր խախտված իրավունքները, դիմել է ՄԻԵԴ՝ արձանագրելով, որ խախտվել է res judicata սկզբունքը։
Խնդիրն այն է, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող վարույթ ընդունել երկրորդ անգամ ներկայացված բողոքը, առաջին բողոքը վերադարձնելու որոշումը կայացնելուց հետո օրինական ուժ էր ստացել վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը, որը կայացվել էր՝ հօգուտ դիմումատուի; Բացի այդ, խախտվել է գույքից անարգել օգտվելու իր իրավունքը։ 2015թ. ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել՝ արձանագրելով Ամիրխանյանի իրավունքների խախտումը։
Նշված վճռի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարությունում ուսումնասիրություններ են իրականացվել, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ 2022թ նոյեմբերի 30-ին հարուցվել է կարգապահական վարույթ։ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Անտոնյանին։ ԲԴԽ-ն միջնորդությունը կքննի հունվարի 18-ին, ժամը՝ 10.00-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
- 11/25/2024 13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը