ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս պահին վտանգված է մեր կյանքն ու արժանապատվությունը․ հունվարի 9-ին հանրահավաք է նախատեսվում Արցախում՝ ԿԽՄԿ գրասենյակի դիմաց 01/08/2023 15:31 | ԼՐԱՀՈՍ
Մենք իրավունք ունենք արժանապատիվ կյանքով ապրել, ուստի կոչ եմ անում հավաքվենք մայրիկներով ու երեխաներով Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի շենքի դիմաց՝ հումանիտար օգնություն տրամադրելու ու առհասարակ հումանիտար աղետը կանխելու նպատակով միջոցներ ձեռնարկելու խնդրանքով: ԿԽՄԿ ֆունկցիաներից մեկը պատերազմից տուժածներին օգնելը նրանց կյանքի ու արժանապատվության պաշտպանությունն է: Այս պահին վտանգված է մեր կյանքն ու արժանապատվությունը: Ֆեյսբուքյան գրառմամբ նման կոչով հանդես է եկել արցախաբնակ Արմինե Վարդանյանը, ում ընտանիքը արդեն մեկ ամիս է՝ կիսված է՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում։ «Եթե ուզում եք իմանալ, թե ինչպես ենք և ինչ ենք պատրաստում անել։ Այսօր չեմ գրելու, թե ինչքան դիմացկուն ենք ու դեռ ինչքան պիտի դիմանանք:
Մեզ ընտելացրել են յուրաքանչյուր վիճակի՝ պատերազմը նորից չսկսվելու վախը ընդմիշտ թողելով մեր սրտերում:
Այսօր ուզում եմ խոսել, ստեղծված ծանր իրավիճակի մասին: Մեր ղեկավարությունը ճանապարհի ապաշրջափակման ժամանակացույցի վերաբերյալ որևէ ինֆո չունի, ավելին՝ բնակչությանը նախապատրաստում է երկարաժամկետ ճգնաժամի:
Լավ, միչև ե՞րբ: Խանութները դատարկ են, միայն քաղցրեղենի բաժնում կարելի է նկատել որոշակի ապրանքներ, էլ չեմ խոսում բանջարեղենի խանութների մասին, որոնք վաղուց փակվել են: Երեխաների սննդակարգի պարտադիր մաս են կազմում բանջարեղենն ու մրգերը, բայց ինչի մասին է խոսքը, տարրական կարտոֆիլը, գազարն ու սոխը շատերի տանը բացակայում են:
Ալյուրի, ձվի, ձեթի, շաքարավազի, պանրի ու մի քանի տեսակ հատիկեղենի համար ահռելի հերթեր են կուտակվում ու ռեսուրսների անհամաչափ բախշում է տեղի ունենում: Մարդիկ, որոնց զբաղվածությունը քիչ է, ի վիճակի են ժամերով հերթում կագնել կամ խանութի աշխատողը բարեկամ է, կարողանում են օգտվել, իսկ մնացածը մնում են դատարկաձեռն: Չկա որևէ վերահսկողություն, ապրանքների բաշխման որևէ մեխանիզմ:
Առկա է մանկական կաթնախառնուրդների, տակդիրների դեֆիցիտ. 5,6,7 չափսերը իսպառ բացակայում են, մնացած չափսերն էլ առավելագույնը 5 հատիկ են սկսել տրամադրել:
Դժվարությամբ են գտնվում խիստ անհրաժեշտ հակաբիոտիկներ ու այլ դեղորայքներ, որոշները իսպառ բացակայում են:
Էս կենցաղային խնդիրների մեջ մոռացվել է կիսված ընտանիքների թեման: Շուտով լրանում է շրջափակման մեկ ամիսը, այս ընթացքում, գոնե երեխաներին տեղափոխելու հարցը չլուծվեց:
Որոշում է կայացվել երկարաձգել ձմեռային արձակուրդները մանկապարտեզներում և նախապատրաստական խմբերում՝ սննդի դեֆիցիտի պատճառով, իբր տներում սնունդը բավարար է: Մյուս կողմից աշխատող ծնողները ևս մի խնդրի առաջ են կանգնում:
Ու քանի երեխա կա, որ պետք է ստանա իր պարտադիր դեղերի չափաբաժինը, ախտորոշումն ու բուժումները որոնք միայն ՀՀ ում են իրականցվում:
Քանի երեխա է այդպես էլ կարոտ մնացել իր ծնողներին:
Այս երեխաների համար այդպես էլ ամանօրյա հրաշք տեղի չունեցավ:
Անհայտ է Արցախում ապրող յուրաքանչյուր երեխայի ճակատագիր...
Միջազգային կառույցները մեր բողոքները այդպես էլ չլսեցին, երեխաների իրավունքների պաշտպանները այդպես էլ խուլ ու համր ձևացան: Չգիտեմ, գուցե՞ լավ չենք մեր ձայնը տեղ հասցրել...
Բայց մի բան հաստատ գիտեմ, չպետք է հանձնվենք: Պատերազմից հետո բոլոր վերադարձողներս գիտակցում էինք հնարավոր ռիսկերի մասին ու այնումենայնիվ ընտրել ենք այս ուղին:
Բայց մենք իրավունք ունենք արժանապատիվ կյանքով ապրել, ուստի կոչ եմ անում հավաքվենք մայրիկներով ու երեխաներով Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի շենքի դիմաց՝ հումանիտար օգնություն տրամադրելու ու առհասարակ հումանիտար աղետը կանխելու նպատակով միջոցներ ձեռնարկելու խնդրանքով: ԿԽՄԿ ֆունկցիաներից մեկը պատերազմից տուժածներին օգնելը նրանց կյանքի ու արժանապատվության պաշտպանությունն է: Այս պահին վտանգված է մեր կյանքն ու արժանապատվությունը:
Բոլոր նրանք, ովքեր մտածում են՝ միևույն է բան չի փոխվի, չի օգնի, խնդրում եմ շրջանցեն գրառումը: Ձեռքերը ծալած նստելուց հաստատ ավելի օգտակար կլինի:
Յուրաքանչյուրիդ ներկայությունը խիստ ցանկալի է»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ